Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գրիշա Աղախանյանի և Շողեր Թովմասյանի որդու առաջին քայլերը դեպի դպրոց և ընտանեկան ավանդույթը

ԼԱՅՖ

Շոումեն, դերասան Գրիշա Աղախանյանի և դերասանուհի Շողեր Թովմասյանի ընտանիքում այսօր տոն է: Նրանց որդին` Ալեքսանդրը, իր առաջին քայլերն է անում դեպի դպրոց: Նա սովորելու է Չեխովի անվան 55 դպրոցում: Tert.am Life-ը ներկա է եղել Ալեքսանդրին դպրոց ճանապարհելու արարողությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Շողերը պատմեց, որ Ալեքսանդրը շատ ոգևորված է դպրոց գնալու առթիվ, այսօր դպրոցական պայուսակը բաց չի թողել. «Շատ ոգևորությամբ էր սպասում սեպտեմբերի 1-ին: Նույնիսկ նախադպրոցական գնումները միասին ենք կատարել: Միայն պայուսակն եմ առանց իրեն ընտրել: Որքան էլ փոքր է, միշտ հարցնում եմ իր կարծիքը, որ ի սկզբանե ճաշակ ձևավորվի իր մոտ»:

Ալեքսանդրը ծաղիկները ձեռքին անհամբերությամբ սպասում էր ներս մտնելուն, որպեսզի տեսնի իր ուսուցչուհուն ու նվիրի ծաղիկները:

Շողերն ասաց, որ նախապես դասավորել է Ալեքսանդրի դպրոցական պայուսակը, սակայն Ալեքսանդրն ինքն էլ է գրենական պիտույքներ է ավելացրել: «Նոր տետրեր, գրիչներ ավելացրեց: Բնավորությամբ շատ պարտաճանաչ է, կարծում եմ, լավ կսովորի: Ալեքսը նաև շատ հետաքրքրասեր է, թվաբանություն է սիրում,- ասաց նա և հավելեց, որ ուսումը երեխայի կյանքում շատ կարևոր է, գիտելիքը` առաջնային,- Ոչ միայն Ալեքսին, այլև բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, կանաչ ճանապարհ, լավ մանկություն թե՛ տանը, թե՛ դպրոցում: Թող բոլորն էլ մաքսիմալ լավ սովորեն, թեկուզ ոչ գերազանց, բայց գոնե լավ»:

Դպրոցի ընտրության հարցով երեխայի հայրը` Գրիշան է զբաղվել: Գրիշան ասաց, որ Չեխովի անվան դպրոցում սովորելը իրենց ընտանիքում ավանդույթ է դարձել. «Հայրս 1949 թվականին է ընդունվել այս դպրոց, ես` 1975 թվականին, եղբայրս` 1983 թվականին, հիմա որդիս` Ալեքսանդրը` 2020 թվականին: Արդեն երրորդ սերունդն է, որ նույն դպրոցում է սովորելու: ԽՍՀՄ ժամանակաշրջանում լավագույն դպրոցներն էին Չեխովի և Պուշկինի անվան դպրոցները, վստահ եմ` հիմա էլ է այդպես: Նաև դպրոցը մեր տանը բավականին մոտ է»:

Շողերն էլ ասաց, որ համաձայն է ամուսնու հետ. «Մեր տղան ռուսական թեքումով դասարանում է սովորելու, ինչի համար շատ ուրախ եմ: Կա սերունդ, որը ռուսերենը մոռացել է, շեշտը դրել անգլերենի վրա` որպես միջազգային լեզու, բայց ռուսաց լեզուն ոչ պակաս կարևոր է»:

Մայրիկը չի ցանկանում, որ Ալեքսանդրն իրենց մասնագիտական ուղին շարունակի: Գրիշան էլ ընդգծեց, որ ավելի լավ է որդին այլ մասնագիտություն ընտրի: «Թող լավ սովորի, լավ մարդ դառնա: Մենք շատ ենք ցանկանում, որ բժշկի մասնագիտությունն ընտրի: Տանն արդեն այնքան ենք խոսել այդ թեմայով, որ Ալեքսանդրն էլ ասում է` ուզում է բժիշկ դառնալ: Իհարկե, ցանկալի է, որ այդպես լինի, բայց դեռ երեխա է, երբ մեծանա, հնարավոր է՝ այլ մասնագիտություն ընտրի»,-ասաց Գրիշան:

ԱՎԵԼԻՆ

Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան