Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ոչ լե­գի­տիմ ևս մեկ գոր­ծիք՝ սահ­մա­նա­փա­կե­լու բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րը, լռեց­նե­լու ձայ­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթով սեպտեմբերի 11-ից Հայաստանում արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինով՝ մինչև 2021թ. հունվարի 11-ը ներառյալ: Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը նշված փոփոխության առումով մի քանի պատճառ է առանձնացնում: «Ինձ մոտ տպավորություն է, որ գործող իշխանությունն ուղղակի COVID-ի ակտիվ ժամանակահատվածում տեսել է, որ օտարերկրյա պետություններում հայտարարել են կարանտին, և, մտածելով, որ արտակարգ դրությունն արդեն մի տեսակ ամոթ է երկարաձգել, որոշել է վերոնշյալ ճանապարհով գնալ. արտակարգ դրությունն այդքան երկարաձգելով՝ ոչ միայն խեղաթյուրում էր արտակարգ դրության իրավական ռեժիմի իմաստը, այլև ակնհայտ էր արդեն դառնում, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է բացառապես հավաքների ազատությունը սահմանափակելու և դիմակների պարտադիրության բաղադրիչը պահպանելու համար:

Այդ իսկ պատճառով, կարծում եմ, իշխանությունը որոշեց ցույց տալ, որ ավելի մեղմ վարչական ռեժիմի է անցնում: Իսկ իրականում, ըստ էության, ընդունված օրենքն արդեն ցույց է տալիս, որ հայտարարված կարանտինն ու արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանափակումների առումով իրարից ոչնչով չեն տարբերվում: Եթե նույն՝ դիմակ կրելու պարտադիրության պահանջը նախկինում սահմանվում էր պարետի կողմից, հիմա այդ նույն որոշումը վերցրել են, վերնագիրը փոխել ու անունը դրել առողջապահության նախարարի հրաման»,- «Փաստի» հետ զրույցում նշեց իրավաբանը:

Նրա խոսքով, արտակարգ դրության ռեժիմն ավելի խիստ վարչական ռեժիմ է ենթադրում և այն, առհասարակ, երկար ժամանակ չի էլ պահպանվում. «Տպավորություն էր, որ կարանտինը, որը փոխարինելու էր արտակարգ դրության իրավական ռեժիմին, ավելի մեղմ սահմանափակումներ պետք է ներառեր, մինչդեռ սահմանափակումների տարբերություն չկա: Ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է, թե այս պայմաններում ի՞նչ է նշանակում կարանտին. հաշվի առնենք ամբողջ աշխարհում կարանտինի կիրառման հիմքերն ու պայմանները, ինչպես նաև բառի ստուգաբանությունը. կարանտինը թարգմանաբար նշանակում է քառասուն օր:

Այսինքն, սա եթադրում է, որ կարանտինը քառասուն օրվանից ավելի չպետք է հայտարարվի: Սա, իհարկե, ոչ մասնագիտական դիտարկում է: Բայց երբ մինչև հունվարի 11-ը կարանտին է հայտարարվում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ լեգիտիմ ևս մեկ գործիք է անընդհատ սահմանափակելու բողոքի ակցիաները, լռեցնելու այն ձայները, որոնք կարող են հնչել իշխանությունների ապօրինի գործողությունների դեմ: Փոխել օրենք, օրենքով սահմանել մի ռեժիմ և այդ ռեժիմը դնել ավտոմատ կիրառելիության մեջ՝ ինձ համար առնվազն անհասկանալի է»:

Նա շեշտեց, որ արտակարգ դրությունը հայտարարված էր ոչ թե օր առաջ համաճարակը կանխելու, վարակման տարածումը նվազեցնելու, այլ հստակ սահմանափակումների համար. «Եթե նախորդ հինգ ամիսները համեմատության մեջ դնենք ու ուսումնասիրենք, թե ինչ կոնկրետ քայլ է կատարել կառավարությունը համաճարակի տարածումը կանխելու համար, ոչ ոք չի կարող նման քայլ ցույց տալ: Գործողությունը սահմանափակված էր բացառապես անձանց ապօրինի կերպով դիմակ կրել պարտադրելու մեջ և ուրիշ ոչնչի: Իսկ միայն դիմակով ու ձեռնոցով քայլելու պարտավորությունը դեռ չի նշանակում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ»:

Իրավաբանի դիտարկմամբ, եթե կարանտինի ռեժիմի անցնելու հիմքում քաղաքական բաղադրիչ չլիներ, կառավարությունը կարող էր կարանտինի ռեժիմ սահմանել մեկամսյա ժամկետով. «Հայտարարում ես կարանտին, կրկին թողնում ես այն սահմանափակումները, որոնք ձեռնտու են քո իշխանությանը և որոնց բացակայությունը քեզ համար բացասական հետևանք է առաջացնելու, բայց, միևնույն ժամանակ, գոնե թղթի վրա չես դնում միջոցառումների ծրագիր, որն իրականացնելու ես որպես կառավարություն ու որպես բարձրագույն իշխանության կրող, որպեսզի կարանտինն օր առաջ հանվի: Միգուցե մեկ ամիս հետո առհասարակ վարակակիրների թիվը զրոյանում է, ի՞նչ իմաստ ուներ կարանտին հայտարարել մինչև 2021 թվականի հունվարի 11ը, եթե չունես քաղաքական նպատակ:

Այնուամենայնիվ, ես խիստ կասկածում եմ, որ անգամ վարակակիրների թվի կտրուկ նվազման դեպքում երկիրը հունվարի 11-ից շուտ կարանտինային ռեժիմից դուրս կգա»: Ինչ վերաբերում է կրկին տուգանքների վրա շեշտը դնելու քաղաքականությանը, Ռ. Հայրապետյանը նշեց, որ այս առումով ամեն ինչ պարզ է: «Տուգանքների չափը մի քանի հարյուր հազար դոլարի է հասնում, ինչը նշանակում է, որ կառավարությունը բյուջեն լցնելու համար ինքնանպատակ ու հակասահմանադրորեն դնում է դիմակ կրելու պարտադիրության պահանջը, որ, պայմանական ասեմ, անգործության մատնված առողջապահության նախարարը մեկուկես միլիոն դրամ պարգևավճար ստանա: Ասեմ ավելին, կարանտինի հետ կապված օրենքի փոփոխությանը զուգահեռ՝ Քրեական օրենսգրքում ևս փոփոխություն կատարվեց, որը, այսպես ասած, քրեականացրեց նաև դիմակ չկրելու հանգամանքը:

Այսինքն, Քրեական օրենսգրքում մտցվեց մի կետ, ըստ որի՝ եթե հակահամաճարակային կանոնները չպահպանելու (որի մեջ մտնում է նաև դիմակ կրելը) արդյունքում որևէ մեկը վարակվել է վարակիչ հիվանդությամբ, դա արդեն քրեորեն հետապնդելի արարք է դառնում: Սա անարխիայի հերթական գործիքն է, որը կարանտինի ժամանակ կիրառելիություն է ստանալու»,-ասաց իրավաբանը:

Ըստ նրա, այնուամենայնիվ, ի տարբերություն արտակարգ դրության, կարանտինի ռեժիմի ժամանակ բողոքարկման իրավական հիմքերի առումով ավելի նպաստավոր պայման է ստեղծվում. «Ես վստահ եմ, որ արտակարգ դրության ռեժիմի ժամանակ կիրառված սահմանափակումների արդյունքում դատարան ներկայացված բազմաթիվ վիճահարույց հայցերից հետո կարանտինի ռեժիմի դեպքում էլ ավելի վիճահարույց հայցեր են լինելու. պայմանական ասեմ, եթե ինձ կանգնեցնեն դիմակ չկրելու համար, ես ավելի շատ իրավական հիմքեր կունենամ ոստիկաններին հակադարձելու, քան կարող էի ունենալ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ:

Այս դեպքում դիմակ կրելու պարտադիրության պահանջի ապօրինիությունը հիմնավորելու հիմքերն ավելի շատ են»: Անդրադառնալով վարչական պատասխանատվության ենթարկելու ակտերի բողոքարկման ժամկետների կրճատմանը, ըստ որի՝ քաղաքացին բողոքարկելու համար 1 ամսվա փոխարեն տասը օր ժամանակ ունի, իրավաբանը նշեց. «Այդ տասը օրը չի սահմանափակելու այն անձանց իրավունքները, որոնք իրենց խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու հստակ ցանկություն են ունենալու: Բայց, միևնույն ժամանակ, այն անբարենպաստ պայման է առաջ բերում անձի համար, ով պետության կողմից իր խախտված իրավունքները վերականգնելու ցանկություն ունի:

Ես վստահ եմ, որ եթե գործերը հասնեն Վճռաբեկ կամ Սահմանադրական դատարան, տասը օրվա այս դրույթը հանգիստ կարելի է ճանաչել հակասահմանադրական, որովհետև մենք չունենք որևէ դրույթ առ այն, որ որևէ խախտված իրավունքի պաշտպանության համար մեկ ամսից ավելի քիչ ժամկետ սահմանվի: Նման դրույթ մեր օրենսդրության մեջ չկա: Ու քանի որ մեկ ամիսը տասը օր դարձնելը որևէ իրավական հիմնավորում չունի, տպավորություն է, որ ամեն ինչ պարզապես տեղավորվում է «եղբայրներ, մենք ենք եկել իշխանության և ուղղակի ուզում ենք, որ տասը օր լինի» տիրույթում: Եվ խնդիրը այս տիրույթում է: Բայց, ամեն դեպքում, ես վստահ եմ, որ անկախ տասնօրյա ժամկետից, վարչական դատարանում հայցերն ավելի են շատանալու»:

Կադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ