Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հա­յաս­տա­նի պե­տա­կան, ազ­գա­յին շա­հե­րին խորթ ու բո­լո­րո­վին անըն­դու­նե­լի օրա­կարգ է առաջ մղվում»

АНАЛИТИКА

Հայաստանում առկա խնդիրներն ավելանում են և օրըստօրե ավելի մտահոգիչ են դառնում: Հիմնական խնդիրն այն է, որ իշխանության է եկել մի այնպիսի քաղաքական ուժ, որը մեր երկրում իրացնում է օտար օրակարգ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց նորաստեղծ «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալ յանը: Խոսելով կազմակերպության նպատակների մասին՝ նա ընդգծեց. «Մեր ինքնությանը խորթ, ուլտրալիբերալ օրակարգ է իրացվում, պարտադրվում են ինչ-որ նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն խորապես խեղելու մեր ազգային դիմագիծը և ուղղակի չեն կարող կյանքի կոչվել:

Ընդ որում, հարվածի տակ է հայտնվում մեր մատաղ սերունդը: Արդեն դպրոցական դասագրքերում այնպիսի փոփոխություններ են լինում, որոնք վաղ թե ուշ բերելու են հայի նկարագրի, հայ ժողովրդի նպատակների, հայի ինքնության խորքային փոփոխությունների: Օրակարգում, այնուամենայնիվ, դեռ կա Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը, և այս իշխանությունը ամենատարբեր մանիպուլ յատիվ հնարքներով փորձում է առաջ մղել այն: Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ հետևողականորեն առաջ է մղվում Հայաստանի պետական, ազգային շահերին խորթ ու բոլորովին անընդունելի, սորոսական օրակարգ:

Եվ, բնականաբար, պետք է համախմբվել և հակազդել այդ ամենին»: Դ. Ջամալ յանի կարծիքով, համախմբման բավականին բուռն գործընթաց կա, այլ նախաձեռնություններ էլ են ստեղծվում, ինչը ողջունելի է: «Մեր նպատակը շատ հստակ է՝ տեր կագնել, պաշտպանել ազգայինը, ըմբոստանալ ու կանխել ազգայինին խորթ յուրաքանչյուր նախաձեռնությունների առաջ մղումը: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ մարդկանց ընկալումներում ավելի խորը արմատ ունենա ազգ-բանակ կոնցեպցիան, որովհետև այն իրավիճակում, որում մենք ենք, այն կենսական անհրաժեշտություն է:

Մեծ հաշվով, ազգային արժեքները պահպանելու նպատակի շուրջ ենք համախմբվում և թույլ չենք տալու, որ մեզ համար խորթ նախաձեռնություններն առաջ մղվեն: Ազգային արժեհամակարգի պաշտպանությունը հենց այն թեման է, որը ենթադրելու է լայն համախմբում, և մենք պատրաստ ենք այդ համախմբմանը: Այսօր Հայ առաքելական եկեղեցին թիրախ է դարձել, մեծ հաշվով՝ թիրախ է դառնում ազգային նկարագիրը, որի ճանապարհին կարող են ինչ-որ չափանիշներ սահմանել պատմական թեմաների վերաբերյալ, որոնք բառացիորեն համապատասխանում են Թուրքիայի պետական շահերին, ավելի կոնկրետ՝ մեր երեխաների դասագրքերի մեջ կարող են ներկայացնել հայոց պատմության թուրքական տեսակետը»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ կառույցը վերկուսակցական է, և պատրաստ են միանալ նաև այլ նախաձեռնությունների:

Իսկ թե ինչո՞ւ սրվեց հատկապես արժեհամակարգի պաշտպանության հարցը, Դ. Ջամալ յանը նշեց. «Տարօրինակ է, որ մեր երկրում՝ Հայաստանում, հայի ինքության, լայն առումով հայապահպանության հարց է առաջանում: Տարօրինակ է, վտանգավոր է ու մտահոգիչ… Բայց փաստն այն է, որ այսօր, ըստ էության, Հայաստանում անկաշկանդ գործում ու որոշումների կայացման վրա ուղղակի ազդեցություն են թողնում Սորոսի հետ առնչվող ցանցը, ածանցյալ կառույցներն ու անհատները: Եվ իշխանության կախվածությունը սորոսական ստրուկտուրաներից այնքան մեծ է:

Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սորոսական ազդեցություններից ձերբազատվելու հնարավորություն ուներ, որովհետև, ի վերջո, 2018 թ. վերջին ժողովրդից մանդատ էր ստացել: Հեշտությամբ կարող էր թիմը համալրել իսկապես պետականամետ, պետականակենտրոն արժեքային համակարգ ունեցող գործիչներով: Բայց՝ ոչ: Սա է մտահոգիչը, տարօրինակը: Այդ ցանկությունն էլ չկա, և ավելի ու ավելի անընդունելի նախաձեռնություններով են հանդես գալիս: Տարօրինակ է, թե ինչո՞ւ մեծ քվե ստացած իշխանությունը չի ուզում ձերբազատվել այդ կախվածություններից: Բայց խնդիրն արդեն ինձ համար հստակ է:

Իշխանության սորոսական, ոչ սորոսական թև գոյություն չունի: Գուցե որոշ առանձին բացառություններով, բայց իրենք նույնն են: Իրականում այսպիսի ուլտրալիբերալ նախաձեռնություններ առաջ մղող իշխանության հարատևության մասին խոսելը միամտություն կլինի: Մինչև պատմության գիրկն անցնելը, սակայն, փորձում են ուլտրալիբերալ օրակարգն առաջ մղել, բայց, միևնույն է, չի հաջողվելու: Մենք հստակ հանրային կոնսենսուս ենք նկատում ապազգային զարգացումների դեմն առնելու տեսանկյունից»:

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию