Առեւանգած մեքենայով հանդերձ բերման էին ենթարկել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը
ՎԻԴԵՈՍեպտեմբերի 14-ին, ժամը 05.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ Ազատության պողոտայից «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա են առեւանգել:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ: Որոնողական աշխատանքներ սկսվեցին: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից ժամեր անց, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ մեքենան փախցրել է Ռուբեն Սեւակի փողոցի 50-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, կասկածվողն, առեւանգած մեքենայով հանդերձ, Տիչինայի 3-րդ փողոցում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: