Վարդենիսի շրջանում Թուրքիային պատկանող F-16 կործանիչից խոցվա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են. կիր... ԲԼՈԳ
Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Դու էլ գնա՛, մասնակցի՛ր պատերազմին, մի փամփուշտ ավել կկրակե... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 30.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք. Արծրուն Հովհաննիսյան Վարդենիսի շրջանում Թուրքիային պատկանող F-16 կործանիչից խոցված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանիելինն է․ ՀՀ ԱԳՆ Բեկ. «Այն ջարդը պիտի տանք, որ մի 300 տարի սարսափով դողան» «Վահագնի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում». «Վերջին ուսուցչից» հայտնի Վահագն Սամվելյանը ծանր վիրավորում է ստացել Արցախում Մառնեուլիում ծեծի են ենթարկել «Մթավարի արխի» հեռուստաալիքի նկարահանող խմբին Ադրբեջանի կորուստներից ևս 35 հայտնի անուն Եգոր Գլումովը որպես կամավոր սահման է մեկնելու Օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են. կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ. Հովհաննիսյան Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր «Դու էլ գնա՛, մասնակցի՛ր պատերազմին, մի փամփուշտ ավել կկրակենք». Փայլանին սպառնում են Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է. Արծրուն Հովհաննիսյան Փաշինյան. Պուտինի հետ չի քննարկվել Մոսկվայի ռազմական միջամտության հնարավորությունը Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. ՊՆ խոսնակ Թիկունքից՝ սահմանին. ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են. Արցախի ՊԲ-ն մանրամասնում է «Ստեղ ենք, դուք մենակ չեք, ձեր թիկունքին սար ու թիկունք կա». Զինվորների կոչն առաջնագծից «Ամուսինս ասաց՝ մեր տղան պետք է գնա՝ մասնակցի»․Աշոտ Փաշինյանը պահեստայինում է Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները. ՊՆ Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ

ԱՄՆ-ն եւ Գերմանիան Հունաստանին և Թուրքիային երկխոսության են դրդում

ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ-ն եւ Գերմանիան Հունաստանին եւ Թուրքիային երկխոսության են դրդում: 

Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կցանկանար, որպեսզի երկու երկրները երկխոսություն սկսեին վճռական գագաթնաժողովից առաջ, որը կքննարկի վերջին զարգացումներն Արեւելյան Միջերկրական ծովում, գրում է Kathimerini-ն:

Երեկ Մերկելը հեռախոսով զրուցել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Նա համաձայնել է նրա հետեւողական դիրքորոշման հետ` ըստ որի երկխոսությունը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե Անկարան դադարեցնի սադրանքները եւ գործնական քայլեր ձեռնարկի լարվածությունը թուլացնելու համար: Միցոտակիսը պնդել է, որ անցած շաբաթ օրը թուրքական Oruc Reis հետազոտական ​​նավի հեռացման հետ կապված դեէսկալացիան չպետք է արհեստական ​​լինի:

Հաղորդվում է, որ Աթենքը կողմ է նախնական խորհրդակցություններին` համապատասխան կառավարական խորհրդականների մակարդակով, ինչպես դա եղավ Բեռլինում օգոստոսին: Համարվում է, որ եթե Թուրքիան չի բլեֆում, եւ գործերն, իրոք, դեպի դեէսկալացում են գնում, ապա կարող է հաջորդել հանդիպումն արտգործնախարարների մակարդակով:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել բոլորին, ով ներգրավված է Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ծովային եւ էներգետիկ իրավունքների շուրջ ընթացող վեճում, «նվազեցնել լարվածությունը»: France Inter ռադիոյին տված հարցազրույցում Պոմպեոն ասել է, որ բոլոր կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները միջազգային կոնվենցիաների համաձայն` առանց ռազմական ուժի կիրառման, «սակայն` միջազգային վեճերի լուծման ընդունված մեխանիզմների միջոցով»:

Երեքշաբթի Միցոտակիսը Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպումից հետո ասել էր, որ «Թուրքիան դեռ ժամանակ ունի` գագաթնաժողովից առաջ եւ դրանից հետո, շարունակելու այս ճգնաժամից դուրս գալու առաջին հուսադրող քայլը»:

«Դեէսկալացումն Էգեյան եւ Միջերկրական ծովերում պետք է լինի շարունակական եւ հետևողական»,- ասել էր նա:

website by Sargssyan