Մեքսիկայի նախագահը ցանկանում է, որպեսզի ժողովուրդը կանաչ լույս տա նախկին նախագահների դեմ դատական գործընթացների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է իր ոչ պոպուլյար նախորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանրաքվե անցկացնելու մտադրության մասին` ասելով, որ ցանկանում է, որպեսզի ժողովուրդը կանաչ լույս տա երկրի նախկին նախագահների դեմ ցանկացած դատական գործողության համար, գրում է Guardian-ը:
Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ում սովորաբար Ամլո են կոչում, փաստաթուղթը ներկայացրել է Սենատ` խնդրելով պլեբիսցիտ անցկացնել 2021 թվականի հունիսի 6-ի միջանկյալ ընտրությունների ժամանակ` նախկին նախագահներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Փաստաթղթում մի շարք դժգոհություններ են ներկայացված Լոպես Օբրադորի կողմից 2018-ի դեկտեմբերին պաշտոնը ստանձնելուց երեք տասնամյակ առաջ, այդ թվում` մասնավորեցումների, բռնության աճի եւ հարստության աճող կենտրոնացման կապակցությամբ:
Լոպես Օբրադորն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է նախկին նախագահների քրեական հետապնդմանը` ասելով. «Մենք չպետք է կապվենք անցյալին»: