ՈՒՂԻՂ. Իրավիճակը ռազմաճակատում. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Թշնամու հրետակոծության արդյունքում Մարտունու շրջանի Հերհեր գ... ԲԼՈԳ
Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչ... ԲԼՈԳ
Առավոտյան թշնամին կրկին հարվածել է նաև Շուշիին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 01.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ինչ մեծամտություն, ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ. Արամ Ա Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում ավելի կխստացնի ներգաղթի իր քաղաքականությունը Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 31-ի դրությամբ (Ինֆոգրաֆիկա) ՀՅԴ գրասենյակում արվեստի ու գիտության գործիչները քննարկել են արցախյան ռազմաճակատում ստեղծված ծանր իրավիճակը Այս գիշեր մեր բանակն արեց անհնարինը՝ Խծաբերդ-Սղնախ լեռնային գոտում Գերփորձագետներ, ռազմական պրոֆեսորներ, «օդ փակելու» վարպետներ մի փոքր զուսպ եղեք․ Արծրուն Հովհաննիսյան Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին Ադրբեջանը ահաբեկիչներին որպես «ռասխոդնի մատերիալ» է օգտագործում. Իրենց անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան Բելառուս սահմանապահները Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում զինված ծայրահեղականների են ձերբակալել Թուրքիան տարածաշրջանում ունի կայսերական հակումներ. Էմանուել Մակրոն Բերձորի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները ետ են շպրտվել` թողնելով ավելի քան 50-100 դի Մինչև չլինեն վերիֆիկացիայի հստակ մեխանիզմներ, որևէ հրադադար տեղի ունենալ չի կարող. ՊՆ Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում ՈՒՂԻՂ. Իրավիճակը ռազմաճակատում. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել Միջազգային կառույցները կտեղեկացվեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակի կիրառման մասին. ՀՀ ՄԻՊ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը. ՊՆ Ֆոսֆորային ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ. «Զինուժ» մեդիայի անդրադարձը Ռազմաճակատում վիրավորված զինծառայողը հայրենասիրական երգ է երգում հիվանդասենյակում ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

Կրթության ոլորտում իրավիճակը շատ զգայուն է. քայլում ենք բարակ թելի վրայով

Սեպտեմբերի 15-ից հետո հայաստանյան բուհերում և դպրոցներում մեկնարկեցին ուսուցման առկա դասերը, բայց իրավիճակը շատ զգայուն է։ Այստեղ խնդիր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների պահպանումը, այլև կրթության որակի ապահովումը։ Անցած ամիսների փորձը ցույց տվեց, որ հեռավար դասընթացների պատճառով կրթության որակը մեծապես տուժում է, ուստի դասերի անցկացման առկա տարբերակն անհամեմատ արդյունավետ է։ Սակայն առկա ուսուցման կազմակերպումը հատկապես խնդրահարույց է դպրոցներում։

Մասնավորաբար, աշակերտների համար դժվար է երկար ժամանակ դասերի նստել դիմակներով, իսկ դասերից հետո պահպանել սոցիալական հեռավորություն։ Դրա համար էլ լուրջ հսկողություն է անհրաժեշտ։ Սրանով ուսուցիչների գործն ավելի է դժվարանում, քանի որ նրանք միաժամանակ կենտրոնանալու են ոչ միայն դասերը բացատրելու վրա, այլև փորձելու են ամեն կերպ հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Եվ կրթության որակի հարցը լուծելու նպատակով նոր ռեսուրսներ պետք է ուղղել կրթության կազմակերպման ոլորտ։

Իշխանությունները շատ են խոսում կրթության կարևորության մասին, սակայն ոլորտի ֆինանսավորումն ուղղակի չնչին է։ Քիչ գումար ստացող ուսուցիչներից չես կարող ավելին պահանջել։ Պետության խնդիրն է մտածել այն մասին, որ նրանք արժանապատիվ չեն վարձատրվում։ Սրա փոխարեն վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե հանրությունը պետք է պահանջի, որ բարձրաստիճան պաշտոնյաներն արժանապատիվ աշխատավարձ ստանան։ Այնինչ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ուղղակի պարապուրդի են մատնված։

Հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ լրամշակման ընթացքում է առողջապահության նախարարության այն նախաձեռնությունը, որով բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություններին հրահանգվելու է ազատվել 65 և ավելի տարիք ունեցող բոլոր դասավանդողներից, որոնք խոցելի են համարվում կորոնավիրուսի վարակի նկատմամբ։ Բայց տարիքով դասախոսների՝ աշխատանքի վայր չհաճախելը լրացուցիչ դժվարություններ է առաջացնելու, քանի որ լավագույն մասնագետների մեծ մասը շարունակում են մնալ տարիքով մասնագետները։ Մեզանում չի գործում կրթության ոլորտում երիտասարդ մասնագետներին խրախուսելու մոտեցումը։

Եվ առկա իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա պատրաստել բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների։ Մյուս կողմից՝ տարակուսելի է, որ հեռավար դասընթացների պարագայում (ստացիոնար են միայն գործնական պարապմունքները) բուհերում ուսման վարձավճարները ոչ միայն չեն նվազում, այլև որոշ դեպքերում, ինչպես ԵՊՀ-ի պարագայում, կտրուկ բարձրանում են: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ հեռավար ուսուցման պարագայում բուհերի ծախսերը էականորեն նվազում են, այսինքն, փաստացի բուհը, թեկուզ օբյեկտիվ պատճառներով, չի մատուցում ծառայությունների այն ամբողջ փաթեթը, որը նախատեսված է ուսանողի հետ պայմանագրով:

Տրամաբանությունը հուշում է, որ վարձավճարները առնվազն 10-20 տոկոսով պետք է նվազեին, այնինչ, առանձին դեպքերում ճիշտ հակառակն է: Մյուս կարևոր հարցը վերաբերում է հանրային կյանքում կրթության դերակատարության բարձրացմանը։ Ու հատկապես ուշադրության է արժանի դրա արժեքային կողմը։ Կրթությունը ոչ թե պետք է դիտարկվի միայն աշխատանք ունենալու և նյութական արժեքներ ստեղծելու տեսանկյունից, այլև պետք է իր կարևոր տեղն ունենա որպես իրավագիտակից և հայրենիքին նվիրված քաղաքացիներ ձևավորելու գործում։ Այնինչ ներկայիս իշխանությունները ազգային արժեհամակարգի հետ կապված կրթական ուղղությունները թուլացնելու քաղաքականություն են վարում, որի արդյունքում անտեսվում է մեր պատմական և հոգևոր արժեքների նշանակությունը։

Այդ իսկ պատճառով էլ մեծ դժգոհություններ կան ԿԳՄՍ նախարարության գործունեության հետ կապված, որքան էլ նախարարն իր երեկվա ասուլիսում փորձեր արդարացումներ գտնել տարբեր թեմաների հետ կապված, իսկ ասուլիսի նախորդ օրն էլ սպառնար դատական պրոցեսներով: Իր հերթին Փաշինյանը թյուր պատկերացում ունի կրթության վերաբերյալ։ Վերջինս հասարակական գիտությունները համարում է «թամադայություն», իսկ կրթության դերը տեսնում է անպիսի դիտանկյունից, ինչպիսին է G կարգի «Մերսեդես» կամ «Յաշիկ» ստեղծելը կամ վարելը։

Որակյալ կրթությունը առաջին հերթին պետք է միտված լինի պետության հզորացմանը, ինչում առաջնահերթ նշանակություն ունի նոր սերունդների մեջ հստակ աշխարհայացքի ձևավորումը, որից հետո միայն կարելի է մտածել հանրության ներուժը միավորելու և տնտեսությունը զարգացնելու մասին։ Հ.Գ.-Ի դեպ, Արայիկ Հարությունյանի ասուլիսին ու ԱԺ-ում նրա պահվածքին դեռ հարկ կլինի անդրադառնալ:

website by Sargssyan