Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Առաջնահերթը հենց քաղաքացու և ոչ թե պաշտոնյայի բարեկեցությունն է»

АНАЛИТИКА

Կառավարման համակարգը պետք է դիտարկել գործունեության, գործառույթների տեսանկյունից և նաև այն խնդրակարգից, որը ձևավորվում է: Ընդհանուր առմամբ, կառավարման խնդիրները կապված են առկա օրակարգերից: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ հասարակության տարբեր սեգմենտներ որոշակի խնդիրների մասին են սկսել բարձրաձայնել, մի մասը՝ օբյեկտիվ, մի մասը՝ սուբյեկտիվ հիմքերով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը: «Խորհրդարանական համակարգերում եթե X կազմով կառավարությունը չի կարողանում արդյունավետ կառավարել, ապա կա խորհրդարան, որը կարող է փոխել այդ կառավարության մի մասը:

Ենթադրենք՝ մի քանի նախարարների: Սա չի կարելի աղետ համարել, որովհետև խորհրդարանական համակարգերում կառավարությունները շատ ավելի արագ են փոփոխվում: Հիմնական ֆիգուրները կարող են մնալ, բայց նրանք, որոնք կոնկրետ գործառույթներ կատարելու ճանապարհին չեն հաջողում, ձախողում են, ցույց են տալիս ցածր արդյունավետություն, այդ ֆիգուրներին կարելի է փոխել: Այսօրվա կառավարությունը կարող է որոշ ֆիգուրների փոխել այն ոլորտներում, որտեղ խնդիրներ կան ու դրանով փորձել ավելի արդյունավետացնել կառավարումը: Կառավարության կազմն ինչ-որ մասով փոփոխելուց վախենալ պետք չէ: Իրականում երբ որևէ կառավարություն բարձր արդյունավետություն ցույց չի տալիս, քաղաքական մրցակիցներն ավելի են ակտիվանում՝ ստանալով հավել յալ լծակներ հակադրվելու, ազդելու և կառավարության վարկանիշը նվազեցնելու տեսանկյունից:

Եվ հասկանալի է՝ սա քաղաքական պայքար է»,-ասաց նա՝ շեշտելով, որ, անկախ ամեն ինչից, խորհրդարանական համակարգում կառավարությունները ճկունություն պետք է ցուցաբերեն: «Բայց այսօրվա կառավարությունը, որն իրեն հեղափոխական է հռչակել, պետք է այնպես գործի, որ հեղափոխության փաստը կասկածի տակ չառնվի, որովհետև վերջին շրջանում տարբեր օղակներից, քաղաքական տարբեր դաշտերում դիրք գրավող միավորների կողմից շատ ենք հանդիպում այնպիսի տեսակետների, որոնք հեղափոխության հանգամանքն արդեն ինչ-որ չափով կասկածի տակ են առնում:

Իհարկե, սա նաև պայմանավորվում է հենց կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ շատ ակնկալիքներ, որոնք կային հասարակության մոտ, չեն արդարանում: Եվ օբյեկտիվորեն նման դիսկուրսի շրջանառման հնարավորություն է առաջանում, որից օգտվում են նաև քաղաքական մրցակիցները, որոնք ամեն բան անում են ցույց տալու, որ հեղափոխությունը, որպես այդպիսին, չի ամբողջականացել կամ պարզապես այդ հանգամաքը կասկածի տակ են դնում»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, վերոնշյալ համատեքստում կան մի շարք կարևոր հարցեր, որոնք վերանայման կարիք ունեն:

«Այս իշխանությունն ի սկզբանե կադրային բանկ հավաքելու հայտարարություն էր արել: Վստահ եմ՝ բազմաթիվ մարդիկ են դիմել, այդ թվում՝ բարձր պրոֆեսիոնալներ: Միևնույն ժամանակ, տեսնում ենք, որ անգամ միջին օղակներում կադրային համալրումը չի իրականացվում այդ կադրերով: Զուգահեռ՝ Սփյուռքից որոշակի կադրերի ներհոսք ենք տեսնում: Իհարկե, սա վատ բան չէ, բայց նախ պետք է փորձել որակյալ կադրերին փնտրել ու գտնել հենց երկրի ներսում՝ առանց պատճառաբանելու, թե նման կադրեր չկան: Իրականում նման կադրեր շատ կան:

Եվ այստեղ հարց է առաջանում, օրինակ՝ արտասահմանից Հայաստան եկող կադրը պատրա՞ստ է այդ նույն աշխատավարձով աշխատել Հայաստանում, ինչպես ՀՀ քաղաքացին, թե՞ նրան պետք է մի քանի անգամ բարձր վճարել կրկին ՀՀ քաղաքացու վճարած հարկերի հաշվին: Այնպես որ, այստեղ որոշակի խտրականություն կարող է առաջանալ: Առհասարակ, հեղափոխությունները երկու հիմնական խնդրից են բխում՝ ազատություն և արդարություն, ազատության ու արդարության պահանջ»,նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ եթե նշվածների հիմքում խտրականություն լինի, ապա այլ խնդիրներ են առաջանալու:

«Եվ մենք այսօր տեսնում ենք, որ վստահության այն պաշարը, որը կար, օրինակ՝ երկու տարի առաջ, այսօր օբյեկտիվորեն նույն մակարդակի վրա չէ»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Արդարության պահանջի համատեքստում նա ևս մեկ օրինակ դիտարկեց. «Նույն պարգևավճարների հարցը միշտ էլ խնդրահարույց է եղել հասարակական ընկալումներում: Իրականում պետք չէ որևէ մեկին պարգևավճար տալ միայն նրա համար, որ կոռուպցիայի չգնա: Դրա համար համապատասխան պատիժ կա: Մեր Սահմանադրությամբ ՀՀ-ն սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ ոչ միայն պաշտոնավորը, այլև շարքային քաղաքացին պետք է սոցիալական բարեկեցության բավարար մակարդակ ունենա:

Եվ առաջնահերթը հենց քաղաքացու և ոչ թե պաշտոնյայի բարեկեցությունն է, որովհետև քաղաքացու կողմից ձևավորված իշխանությունը ծառայում է քաղաքացու շահերի բավարարմանը: Հետևապես, առաջնահերթը քաղաքացիների սոցիալական բարեկեցության բավարար մակարդակի ձևավորումն է, դրանից հետո որքան արժանի կլինեն, թող խրախուսվեն: Հակառակ դեպքում կրկին խտրականություն է առաջանում, ինչը դժգոհություն է առաջացնում»:

Ամփոփելով՝ քաղաքագետը շեշտեց, որ այսօր կառավարման արդյունավետության խնդիր ունենք. «Եթե չկարողանանք արդյունավետացնել, բնական է, որ խնդիրներն ու հարցերն ավելանալու են՝ հաշվի առնելով նաև ստեղծված իրավիճակը, որովհետև կարանտինի պայմաններում, երբ կան բազմաթիվ սահմանափակումներ, մարդիկ ոչ լիարժեք են կարողանում իրականացնել իրենց գործառույթները: Հետևաբար, դժգոհություններն օբյեկտիվորեն են առաջանալու, դրա համար խնդիրն այս պարագայում կառավարման արդյունավետացումն է»:

Как бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц