Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է զենք չվաճառել Ադրբեջանին (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահը մեկնել է Վաշինգտոն Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա կաթողիկոս Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ հնարավոր է. Նիկոլ Փաշինյան Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն ՀՀ ՊՆ-ն` հայկական կողմի զոհերի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հնչեցրած տեղեկության մասին Ադրբեջանի կողմից Արցախի և Իրանի սահմանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին Լոռու մարզում կամավորագրվածների թվում կան նաև կանայք Հարավային Կովկասում իրավիճակը «կախվեց» ԱՄՆ-ից Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Haaretz. Իսրայելի ՊՆ-ն թաքցնելու բան ունի, երբ խոսքը Ադրբեջանի հետ չափազանց սերտ հարաբերությունների մասին է․ news.am Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայմանը. «Ինտերֆաքս»

ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը

Past.am

Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին:

Մելքումյանն առաջարկեց կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում, երբ սոցիալական որոշակի լարվածություն կա, հանրության հետ էլ համաձայնության գալ՝ որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որում հագուստը կրկին կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին:

ՊԵԿ նախագահն արձագանքեց՝  եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չեն կնքել: «Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում»,-ասաց նա ու նշեց՝ դա իրենց դիրքորոշումն է:

website by Sargssyan