Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հնա­րա­վոր ու անհ­նար ամեն ինչ ձա­խո­ղե­լու, բայց «ամուր» լի­նե­լու «նուրբ ար­վես­տը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երկու տարուց ավելի ժամանակահատվածում գործող իշխանությունների կառավարումը վեր հանեց այն իրողությունը, որ ՀՀ քաղաքացիների ունեցած սպասումները, մեծ հաշվով, չեն իրականացել։ Ինչպես բոլոր իշխանությունների դեպքում, ներկայիս իշխող ուժն էլ բազմաթիվ բացթողումներ և սխալներ ունի, բայց կան ոլորտներ, որտեղ խնդիրներն այնքան աչքի զարնող են, որ առաջին հերթին կասկածի տակ են դնում իշխող շրջանակների ոչ միայն պրոֆեսիոնալիզմի աստիճանը, այլև, առանձին փորձագետների դիտարկմամբ, որոշակի դիտավորությունը։ Հանրային տրամադրություններից և իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից պարզ է դառնում, որ ամենից խոշոր բացթողումները կրթության ոլորտում են։

Գուցե՝ առողջապահության հետ հավասար՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Փաշինյանը և իր թիմակիցները խոստանում էին, թե իրենց՝ իշխանության հասնելուց հետո կրթության բնագավառում մեծ զարգացում է սպասվում, սակայն ի՞նչ ենք տեսնում։ Այս ոլորտում արդեն երկու տարի է, ինչ լիովին խառնաշփոթ իրավիճակ է տիրում։ Կրթության որակի վրա ուշադրություն դարձնելու փոխարեն կրթական համակարգում նվազեցվում է հայագիտական առարկաների նշանակությունը։ Բացակայում են կրթության զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները: Էլ չենք խոսում իշխանությունների կողմից առաջ քաշված կրթական չափորոշիչների մասին, որոնք կազմվել են առանց մեր կրթական մոդելի առանձնահատկությունները և համապատասխան մասնագետների կարծիքը հաշվի առնելու։

Հենց նույն կրթության ոլորտում այս տարվա ընդունելության քննությունները ուղղակի պատուհաս դարձան հարյուրավոր շրջանավարտների համար, երբ նրանք համեմատաբար բարձր գնահատականներով չկարողացան ընդունվել ուսումնական հաստատություններ։ Առկա բարձիթողի իրավիճակի արդյունքում է, որ տևական ժամանակ է, ինչ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը չունի ընտրված տնօրեն, Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Ճարտարապետության և շինարարության ազգային, Շիրակի պետական համալսարանները, ԵՊՀ-ն և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը չունեն ընտրված ռեկտորներ։ Նույնպիսի իրավիճակ է նաև գիտության ոլորտում։

Դրա վառ վկայությունն է Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ սկսված արշավը, օրենսդրական կարգավորումներով ակադեմիան գրեթե լուծարման հասցնելու փորձը, երբ այն վերածվելու է ընդամենը մի սովորական հասարակական կազմակերպության։ Գիտության զարգացմանը չնչին միջոցներ են հատկացվում, ինչի արդյունքում էլ այս ոլորտը խեղճ վիճակում է, իսկ դրա զարգացման հեռանկարները չեն նախանշվում։ Իրավիճակը բարվոք չէ նաև ԿԳՄՍ նախարարության կողմից կոորդինացվող մյուս ոլորտներում։

Մշակույթի բնագավառում համատարած դժգոհություններ են։ Իսկ ԿԳՄՍ նախարարությունը մշակույթի զարգացմանը նպաստելու փոխարեն վիճահարույց հատկացումներ է կատարում անհասկանալի ստեղծագործությունների և ներկայացումների համար։ Սպորտի ոլորտում ևս անորոշ վիճակ է։ Եվ այս ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության ձախողումը այնքան ակնհայտ է, որ սպորտն ուղղակի անուշադրության է մատնված։ Օրերս էլ ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում իր մանդատը ցած դնելու դիմում է ներկայացրել իշխանական պատգամավոր, սպորտի կարկառուն ներկայացուցիչ և ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որը կողմ էր քվեարկում իշխանական անգամ ամենախնդրահարույց նախագծերին։

Իրավիճակն ավելի խորքային վերլուծելու դեպքում կտեսնենք, որ ԿԳՄՍ նախարարությունից և նախարար Արայիկ Հարությունյանից հանրային դժգոհությունները առավել քան հիմնավոր են։ Դրա արդյունքում է, որ մի շարք ընդդիմադիր ուժեր և հասարակական նախաձեռնություններ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը և բողոքի ակցիաներ կազմակերպում այդ կապակցությամբ։ Սակայն վերջինս ոչ միայն չի ընդունում քննադատությունները, այլև մի բան էլ հոխորտում է իր քաղաքական հակառակորդների հասցեին, սպառնում նրանց ու նշում, թե իր հրաժարականի համար հիմքեր չկան։ Ընդհանուր առմամբ, Հարությունյանի հայտարարություններն աչքի են ընկնում նաև կրթության ոլորտի մասնագետների նկատմամբ քամահրական վերաբերմունքով։ Ինչ վերաբերում է նրա բառապաշարին ու տոնայնությանը ընդդիմախոսներին անդրադառնալիս, ապա առնվազն մտահոգիչ է, որ նման անձնավորությունը ղեկավարում է ամենապատասխանատու և կարևոր ոլորտներից մեկը: Սակայն երևի թե նման դեպքերում հարկ է հիշեցնել, որ բոլորս ականատես ենք եղել, թե հանրային դժգոհությունների արդյունքում ինչեր կարող են տեղի ունենալ...

Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին