Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Չժխտենք վտան­գը, բայց մի­և­նույն ժա­մա­նակ խու­ճա­պի չմատն­վենք»

ИНТЕРВЬЮ

Գրեթե տարեսկզբից մենք և ամբողջ աշխարհն ապրում ենք այլ իրականության մեջ: Եթե սկզբում տագնապը, անհանգստություններն ավելի շատ էին, ապա հիմա կրքերը, կարծես թե, մի քիչ հանդարտվել են: Ամեն դեպքում մենք սովորեցինք ապրել կորոնավիրուսի հետ: Հոգեբանական տեսանկյունից լիովին տարբեր են մեր մոտեցումները թե՛ այս վիրուսի, թե՛ դրա հաղթահարման հետ կապված: Ուստի յուրաքանչյուրս յուրովի է արձագանքում սահմանափակումներին և մնացած հարցերին: Այս օրերին մեր հիմնական մտահոգությունները կապված են դպրոցների և բուհերի վերաբացման հետ: Ոմանք դա ճիշտ քայլ անվանեցին՝ նշելով, որ հեռավար կրթությունը չի արդարացնում իրեն, մյուսները կողմ էին դասերի առցանց տարբերակի պահպանմանը:

Հոգեբան Մանիկ Հակոբյանը նշում է՝ դպրոցականների և նաև ուսանողների համար ուսումնական գործընթացին վերադառնալու առաջին բարդությունը իրավիճակի անորոշությունն է: «Իհարկե, դպրոցները բացվել են, բայց դեռ կա ռիսկ, որ դրանք նորից կփակվեն, կա նաև հավանականություն, որ կորոնավիրուսով վարակվածության թվերը կաճեն, բացի դա, վտանգն ամբողջությամբ հետևում չէ: Բոլորս ուրախ ենք, որ պետք է կենդանի ֆիզիկական միջավայրում հանդիպենք իրար հետ, բայց միևնույն է՝ բոլորի մեջ էլ ինչ-որ ներքին անհանգստություն կա, որ հանկարծ չվարակվենք:

Բարդությունը նաև այն է, որ սովորական վիճակ չէ, դասարաններում դասերը նորմալ հունով չեն ընթանում, երեխաները օր ու մեջ են դպրոց հաճախում, դիմակներով են, դասարանները կիսված են, մարդիկ իրենց ափսեի մեջ չեն և ինչ-որ իմաստով սպասողական վիճակում են: Այս ամենը ծնում է որոշակի տագնապ, և մարդիկ, ըստ իրենց հոգեկան կառուցվածքի, բնավորության տեսակի, տարբեր կերպ են հակազդում դրան: Մեկին հաջողվում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը, մյուսին՝ ոչ: Երբ տանն ես, ապահով իրավիճակում, ռիսկերը քիչ են, քեզանից է կախված՝ դու տանից դուրս կգաս, թե ոչ, ապա այս պարագայում դու ինչ-որ իմաստով պարտավորված ես դուրս գալ տանից, որովհետև այդպես է պահանջում կարգը: Խոսքը հիմնականում ուսուցիչների, իհարկե, նաև ծնողների մասին է, որոնք ուղեկցում են երեխաներին դպրոց:

Այս ամենը կարող է ավելի շատ հավասարակշռությունից հանել մարդուն՝ սպասումը, թե ինչ կլինի մեկ ամիս անց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանը: Շատ էր բարձրաձայնվում այն հարցը, որ երեխաների համար բոլոր առումներով շատ բարդ է լինելու դասերի ողջ ընթացքում դիմակ կրելը: Հոգեբանն ասում է՝ իր համար դժվար կլինի խոսել երեխաների փոխարեն: «Փաստ է մեկ բան, որ ջերմաստիճանային այս պայմաններում դիմակով շնչելը և խոսելը բավականին բարդ է: Որպես դասախոս կարող եմ իմ փորձի մասին խոսել: Դասավանդում եմ մանկավարժական համալսարանում, որտեղ որոշում է կայացվել դասերն անցկացնել հեռավար տարբերակով, սակայն միայն առաջին կուրսեցիները պետք է երկու շաբաթ հաճախեն համալսարան դասերի: Կարող եմ փաստել՝ գրեթե հնարավոր չէ դիմակով խոսել ոչ միայն այն պատճառով, որ շնչահեղձ ես լինում, այլ նաև ձայնդ է աղավաղված տեղ հասնում:

Մեկ բանը կրկնում ես մի քանի անգամ, որպեսզի հասկանան, թե ինչ ես ասում: Բնական է, որ կա նաև վախ՝ իսկ գուցե ինչ-որ մեկը վարակակիր է: Կարծում եմ, որ օնլայն ուսուցումն արդարացված է, քանի որ դեռ ռիսկեր կան: Սա իմ դիտարկումներն են արդեն ոչ որպես հոգեբան, այլ որպես դասավանդող: Դիմակը և սահմանափակումները, կարծում եմ, շատ են ճնշում նաև երեխաներին: Մյուս կողմից էլ բավականին բարդ է ասել, թե երեխաներն ինչից են ավելի շատ ճնշվում՝ դիմակից, թե՞ օնլայն դասերից: Կդժվարանամ դրա մասին խոսել, քանի որ տանը չունեմ դպրոցահասակ երեխա»,-նշում է մեր զրուցակիցը: Ի վերջո, ինչպես հաղթահարել տագնապը, անհանգստությունն ու սպասողական վիճակը, որովհետև որքան էլ քիչ-քիչ վերադառնում ենք բնականոն կյանքին՝ ունենք վախ, որ հնարավոր է վիրուսակիրների թիվը նորից աճի: «Ես մշտապես զերծ եմ մնում բոլորին մեկ ընդհանուր խորհուրդ տալու գործելաոճից, բայց այս անգամ թերևս խախտեմ իմ սկզբունքը:

Այս դեպքում ասեմ, թե ինչպես եմ որպես մարդ ինքս ինձ մխիթարում, հուսադրում: Կարծում եմ, որ համաճարակային իրավիճակը հավերժ չի լինելու, ունի սկիզբ, ընթացք և վերջ: Անպայման գալու է այդ օրը, որ այն հաղթահարվելու է: Մարդկության պատմության մեջ ոչ մի համաճարակ անվերջ չի եղել, եղել են բռնկումներ և մարումներ: Պետք է մնանք իրականության մեջ, ընդունենք ընթացիկ իրավիճակն իր ռիսկերով, հնարավորինս մեզ պաշտպանենք, չժխտենք վտանգը, բայց միևնույն ժամանակ խուճապի չմատնվենք: Հարմարեցնենք մեր գործունեությունն անվտանգության կանոններին և համբերատար սպասենք մինչև համաճարակը կմարի: Ես այս հարցում լավատես եմ, չեմ ժխտում վտանգը, ուղղակի կարծում եմ, որ դժվարին փուլը հետևում է»,-եզրափակում է Մանիկ Հակոբյանը:

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей