Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հա­ցի թան­գա­րան՝ Փա­նիկ գյու­ղում. այն եր­կար տա­րի­ներ իր տե­սա­կով մի­ակն է եղել ԽՍՀՄ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ

Փանիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ և դպրոցի տնօրեն Միշա Ղալթաղչյանի աջակցությամբ 1967 թվականի մարտի 15-ին դպրոցի շենքում բացվում է պատմության թանգարան։ Պետրոս Նահապետյանը որոշում է մեկ տեղ հավաքել աստիճանաբար անհետացող պատմամշակութային արժեքավոր իրերը: Թանգարանն ունեցել է ազգագրության, զարդերի, ամանների, հին դրամների, գյուղատնտեսական գործիքների և այլ նմուշներ: «Ամենասկզբից հավաքել են այն առարկաները, որոնք իրենցից հնագիտական արժեք են ներկայացրել՝ գորգեր, ամաններ, զենքեր, այլ իրեր:Нет описания.Нет описания.

Դրանից հետո պապիկս մտահղացել է նաև հացի նմուշների հավաքածու ունենալ և գյուղի կանանց խնդրել է տարբեր տեսակի հաց թխել, որոնցից շատերն այդ ժամանակ արդեն չէին թխվում, օրինակ՝ գարուց, կարտոֆիլից: Երբ այցելեք թանգարան, կտեսնեք այն նմուշները, որոնք մինչ օրս պահպանվել են: Երբ թանգարանում սկսել են ցուցադրել հացի նմուշները, այն դրանցով ավելի հայտնի է դարձել: Որպես այդպիսին, Խորհրդային Միությունում հիմնադրման պահին այս թանգարանն իր տեսակով միակն է եղել: Հետագայում հացի թանգարաններ բացվել են Ռուսաստանում, Ղազախստանում և մյուս հանրապետություններում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թանգարանի հիմնադիր Պետրոս Նահապետյանի թոռը՝ Գաբրիել Նահապետյանը: Սկզբնական շրջանում թանգարանը սկսել է գործել նվիրատվությունների միջոցով:Нет описания.Нет описания.

«Գյուղացիները նվիրել են նմուշները, պապիկս է տարբեր ճանապարհներով ձեռք բերել, հացն են թխել և թանգարանում ներկայացրել: Հետո արդեն աշակերտների միջոցով նա հնագիտական խումբ է կազմել և գյուղի մոտակայքում պեղումներ են իրականացրել: Մեր գյուղից մի փոքր հեռու՝ այժմյան Սպանդարյան գյուղի մոտ կան ուրարտական շրջանի հնավայրեր և ուրարտական արձանագրություն: Այդ տարածքում և գյուղի մերձակայքում պեղումներ են կատարել և նաև այդ միջոցով են համալրել թանգարանի նմուշների ցանկը: Բայց կառավարական որոշման համաձայն, պեղումները դադարեցվել են, քանի որ պրոֆեսիոնալ հնագետների խումբ չի եղել:Нет описания.Нет описания.

Այդպես թանգարանը գործել է մինչև 1988 թվականը: Քանի որ թանգարանը եղել է դպրոցի շենքում, իսկ երկրաշարժի հետևանքով դպրոցը վնասվել է, այն հետագայում տեղափոխել են տնակներ, այլ շենքեր, այս պատճառով թանգարանն անուշադրության է մատնվել: Տարածք չի ունեցել, որոշ իրեր կորել են: Այս կերպ ամեն ինչ շարունակվել է մինչև 2018 թվականը»,-նշում է մեր զրուցակիցը: Գաբրիելն ասում է՝ այդ ժամանակ Վարդան Կարապետյանի նախաձեռնությամբ, Հ. Գառնիկ Վրդ. Հովսեփյանի և համայնքապետ Վարդան Մակեյանի աջակցությամբ թանգարանը վերաբացվեց: «Եկեղեցուն կից տարածքից մի հատված տրամադրվել է թանգարանին: Դպրոցից թանգարանային պահպանված նմուշները տեղափոխեցինք այդ տարածք: Համայնքապետարանի ու Անուշ Գարսանցյանի ֆինանսավորմամբ այդ տարածքը վերանորոգվեց:Нет описания.

Թանգարանը շարունակում է համալրվել նոր ցուցանմուշներով: Բացի հացի նմուշներից, կան մետաղադրամներ, թղթադրամներ, տարաներ և այլ իրեր»,-ասում է Գաբրիելը: Թերևս շատերին կզարմացնի այն փաստը, որ թանգարանում պահպանվում են մոտ 50 տարի առաջ թխված հացերի նմուշները: «Այն տարածքը, որտեղ 1988 թվականից մնացել էին հացերն ու մյուս ցուցանմուշները, լավը չէր: Երբ ցուցանմուշները տեղափոխում էինք, տեսանք, որ հացերը չեն վնասվել, անգամ կրծողները դրանք չեն վնասել, ոչինչ չի եղել»,-ընդգծում է նա: Ասում է՝ թանգարան զբոսաշրջիկներ էլ են այցելում, ուղղակի այս պահին այն մեծ հանրաճանաչություն չունի՝ որպես տուրիստական կենտրոն: «Ճիշտ է, մենք տարածքը վերանորոգել ենք, բայց այն ամբողջովին դեռ դասական թանգարանի նման չէ: Սենյակներից մեկն է միայն լավ վերանորոգված, մյուսը՝ ոչ այնքան: Դեռ անելու աշխատանք կա:Нет описания.

Ուզում ենք ցուցանմուշների ցուցանակները եռալեզու դարձնել, հարցերից շատերի լուծումը նաև ֆինանսի հետ է կապված: Երբ լրացնենք բոլոր տեսակի բացերը, կմտածենք արդեն զբոսաշրջային կազմակերպությունների հետ համագործակցելու մասին: Բայց, իհարկե, այն այսօր էլ գործում է որպես թանգարան, այցելուներ է ունենում, այսօր Հայաստանում շատ քիչ գյուղերում կարելի է թանգարաններ հանդիպել»,-եզրափակում է Գաբրիել Նահապետյանը՝ հավելելով. «Թանգարանի մասին հիշատակություն կա Ալբերտ Հովհաննիսյանի «Հաց հանապազօրյա» գրքում։ Կենտրոնական հեռուստատեսության պատվերով «Երևան» ստուդիայում Ալ. Հովհաննիսյանի սցենարով նկարահանվել է «Հաց հանապազօրյա» կինոնկարը, որի որոշ կադրեր նկարահանվել են Փանիկի դպրոցի թանգարանում»։Нет описания.

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվել