Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչ... ԲԼՈԳ
Առավոտյան թշնամին կրկին հարվածել է նաև Շուշիին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր Զ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 31.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Այս պահի դրությամբ Հայաստանի կողմից ՀԱՊԿ քարտուղարություն որևէ դիմում չի եղել «Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները». Նիկոլ Փաշինյանը՝ վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծման մասին Ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը «ՌԴ-ն Երևանին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական բախումները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին Հրապարակվել է թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ կիրառելու տեսանյութը Հաջիևին դեռ որակական և քանակական լուրջ անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան Նոր կադրեր՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկայի և բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքներից Թուրքիայում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է ամենաուժեղ հետցնցումը ԵՄ-ն որպես մարդասիրական օգնություն լրացուցիչ 400 000 եվրո է հատկացրել ԼՂ հակամարտությունից տուժած բնակչությանը Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ Հաշվի առնելով ՀՀ տարածքի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին դաշնակցային հարաբերությունների շրջանակում աջակցություն ստանալու համար Առավոտյան թշնամին կրկին հարվածել է նաև Շուշիին Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են Այս գիշեր հայկական ուժերը ոչնչացրել են թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով Գրեթե վստահ եմ, որ թուրքադրբեջանահաբեկչական զինված խմբավորումները սպասում են եղանակային պայմանների վատթարացմանը. Փորձագետ Թուրքիայում եւ Հունաստանում երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 22 մարդ Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ»

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը

Past.am

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի,  Լիլիթ Մակունցի ու Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 կողմ, 15 դեմ ձայներ:

Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Նախագծով ավելացվում է նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապատասխան օրենսդրությամբ: 

Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: Նախագծով սահմանվում է, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել: Սակայն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում այդ դրույթում կարվեն  փոփոխություններ ՝ սահմանելով, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի:

Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին: 

Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:

website by Sargssyan