Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր Զ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հրապարակվել է գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննության տե... ՎԻԴԵՈ
Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դու­նվել են ԼՂՀ դրո­շի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գյում­րե­ցի երե­խա­նե­րը վա­ճա­ռում են իրենց նկար­նե­րը, գու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 30.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ ՊՆ-ն ուսումնասիրում է հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈւ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ. Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ Պետք է ուժեղ լինել, որ Շուշին գրավես, բայց Շուշիի դեմ ուժ չկար, թշնամին հետ շպրտվեց. Կոմանդոս Դավիթ Տոնոյանը Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Արցախում ոչնչացվել է սիրիական զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը Ադրբեջանի գնդակոծության հետեւանքով Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավոր է 6 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում վնասազերծել է տղամարդու, ում մոտ երկու դանակ է գտնվել Իրանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչների փաստը. Աբաս Արաղչի Ալիևի մեծ բլեֆը. Բաքվի բռնապետի միֆերը պայթեցին Ֆրանսիան և ԵՄ-ն պատրաստ են օգնել Թուրքիային և Հունաստանին Արձագանքելով Գագիկ Ծառուկյանի կոչին, «Հայոց արարման հավաք» հ/կ-ի կամավորների ջոկատը հ/կ-ի նախագահ Սուրեն Օքմինյանի գլխավորությամբ, այս պահին գտնվում է Շուշիում․Լիաննա Մանուկյան Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվերի թիվը հասել է 6-ի Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելն անհնար է դարձել, քանի որ COVID թեստի պատասխանը դրական է եղել Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուերի հետ. ՀՀ ԱԳՆ Գախարիան չի բացառել, որ հանրահավաքի կոչ անելու համար Սաակաշվիլին կարող է պատասխանատվության ենթարկվել ՌԴ ԱԽ քարտուղարը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին

«Նոյի ծնունդն ամեն ինչ փոխեց մեր կյանքում». Լյուսին` որդու 2-ամյակի, նրա նախասիրությունների և փոխված կյանքի մասին

Երգչուհի Լյուսիի` Լուսինե Աղաբեկյանի և ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի որդին` Նոյը, այսօր դառնում է 2 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում Լյուսին ասաց` ամեն ինչ արել են, որպեսզի համաճարակային իրավիճակը փոքրիկի վրա չազդի:

«Անպայման ուզում էինք օրն ինչ-որ կերպ նշել: Բացօթյա տարածք վերցրեցինք, շատ քիչ հյուրերի հետ ենք նշում: Ամեն ինչ «Ջունգլի» թեմայով է, տորթի վրա կենդանիներ են, քանի որ Նոյն այն տարիքում է, երբ նոր է սովորում՝ որը որ կենդանին է: Ցանկացանք այնպիսի թեմա ընտրել, որպեսզի երեխային ամեն մի փոքրիկ դետալ հետաքրքիր լինի»,-ասաց նա:

Լյուսիի խոսքով` Նոյը նվերներ շատ է ստացել: «Ես սիրում եմ, երբ փաթեթավորած նվերը փոքրիկն ինքնուրույն բացում է, տեսնում, թե տուպի մեջ ինչ է: Ծննդյան օրվանից հետո Նոյն ինքը կբացի բոլոր նվերեները»,-ասաց նա և հավալեց, որ Նոյի ամենասիրելի խաղալիքները մեքենաներն են:

Երգչուհին նշեց, որ, որքան էլ զարմանալի հնչի, Նոյը հեռախոսներից կախում չունի: «Վերցնում է հեռախոսը, ասում է` ալո, դնում մի կողմ: Դեռ շատ վաղ հասակից սովորեցրել ենք, որ հեռախոսը զանգելու համար է, չպետք է դրանով մուլտֆիլմ դիտեմ: Եթե ցանկություն է ունենում մուլտֆիլմ դիտել, դիտում է հեռուստացույցով, ոչ թե սմարթֆոններով: Մենք երբեք հեռախոսը չենք տվել երեխայի ձեռքը, որպեսզի խելոք նստի,- ասաց նա և ընդգծեց, որ մինչև 10 ամսական դառնալը Նոյը խելոք երեխա է եղել,-Այնքան խելոք էր, որ մտածում էի` այսպիսի խելոք երեխա եթե լինի, մի քանիսը կունենամ, բայց հիմա շատ ակտիվ է: Առաջիկայում պետք է զարգացման կենտրոն հաճախի, որպեսզի իր օրն ավելի հետաքրքիր դառնա»:

Փոքրիկ Նոյի համար երեկոյան զբոսանքներն արդեն պարտադիր պայման են դարձել. «Քնելուց առաջ դուրս ենք գալիս զբոսնելու, մաքուր օդ շնչելու, որովհետև եթե դուրս չգանք, 21:30-ի փոխարեն Նոյը կքնի կեսգիշերին: Դա արդեն պարտադիր պայման է մեր ընտանիքում: Դրսում իր ընկերների հետ խաղում է, վազվզում, երբ տանն է, միասին ենք ժամանակ անցկացնում: Փորձում եմ գույներ, բառեր սովորեցնել: Դեռ լավ չի խոսում, մի քանի բառ է կարողանում ասել, բայց ամեն ինչ լավ հասկացնում է»:

Հարցին` Նոյն իրե՞ն, թե՞ Արամայիսին է նման, Լյուսին պատասխանեց. «Արտաքնապես Արամայիսին է նման, միայն աչքերն են նման իմ աչքերին: Քանի որ որպես անհատ ձևավորված բնավորություն դեռ չունի, չգիտեմ, թե բնավորության գծերով ում ավելի շատ նման կլինի: Նոյն Արամայիսին շատ է սիրում, շատ կապված է նաև նրա հետ: Երբ Արամայիսը դուրս է գալիս տանից, Նոյը երկար ժամանակ լացում է նրա հետևից»:

Լյուսին նաև ասաց, որ ծնող լինելը շատ պատասխանատու է. «Դառնում ես ծնող, նոր զգում ես, թե ինչ պատասխանատվություն է ուսերիդ: Նոյի ծնունդն ամեն ինչ փոխեց մեր կյանքում: Երբ մայր դարձա, հասկացա, թե ինչի համար եմ եկել այս աշխարհ, ինչ ունեմ և ինչ եմ ուզում հետագայում ունենալ: Չեմ պատկերացրել, որ երեխան այսքան բան կփոխի, եթե մտածեի, ավելի շուտ կունենայի: Այնքան պայծառ եմ առավոտյան արթնանում, որովհետև Նոյին եմ տեսնում, նա օրս լցնում է: Նույնիսկ ամենատխուր պահին, երբ նայում եմ նրան, տրամադրությունս փոխվում է»:

website by Sargssyan