Բելառուսը եւ Հայաստանը նպատակ ունեն արդյունավետ գործընկերություն ապահովել բոլոր ոլորտներում.Լուկաշենկո
ՔԱՂԱՔԱԿԱՆԲելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական ժողովրդի եւ իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական խոսքում նշվում է, որ, ապավինելով բարեկամության ամուր ավանդույթներին եւ փոխշահավետ գործընկերության սկզբունքներին, Բելառուսը եւ Հայաստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցությունը:
«Մեր երկրներին կապում են ամուր բարեկամական հարաբերությունները, փոխադարձ կենտրոնացումը կառուցողական քաղաքական երկխոսության եւ արդյունավետ գործընկերության զարգացման վրա բոլոր ոլորտներում»,- Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքում ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը համոզմունք է հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքը երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկա, նոր փոխշահավետ նախագծերի իրականացում եւ համագործակցության ներուժի բացահայտում կապահովի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: