Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը ներկա են եղել մի շարք արտասահմանցի դիվանագետներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Եվրոպական մի շարք երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ այսօր եկել էին Մինսկում Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը:
Դատարանում են եղել Ֆրանսիայի, Ռումինիայի և Ավստրիայի դեսպանները, ինչպես նաև Մինսկում Միացյալ Թագավորության, Լատվիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Նրանք հանդիպել են Մարիա Կոլեսնիկովայի հոր` Ալեքսանդրի հետ:
Հիշեցնենք, այսօր Մինսկում կայացել է Կոլեսնիկովայի պաշտպանական թիմի կողմից խափանման միջոցի ՝ կալանքի դեմ բողոքի գործով դատական նիստը:
Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, գործով որպես մեղադրյալ անցնում են Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի ընդգրկվել խորհրդի նախագահության կազմում, բայց նախագահության հետ կապ է պահպանում Լիտվայից: