Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ ար­տերկ­րի պրակ­տի­կան փոր­ձում են կի­րա­ռել Հա­յաս­տա­նում՝ առանց մեր երկ­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լու

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գաղտնիք չէ՝ մեզանում տարածվել է մի այնպիսի պրակտիկա, որ արտերկրից վերցնում ենք պատրաստի չափորոշիչներ, կանոնակարգեր կամ օրենքներ և փորձում ենք ներդնել Հայաստանում։ Սակայն ամենախնդրահարույցն այն է, որ նախքան այդ հաշվի չի առնվում, թե դրսում կիրառվող փորձը ինչքանով է ընդունելի Հայաստանում, կամ մեր երկիրն ինչ առանձնահատկություններ ունի։ Շատ է խոսվում այն մասին, թե կրթական վերջին չափորոշիչների սահմանման դեպքում ևս ոլորտի պատասխանատուները ուղղակի փորձում են դրսի փորձը առանց սրբագրումների ներմուծել հայկական կրթական համակարգ, ինչն էլ իր հերթին դժգոհությունների և մտահոգությունների տեղիք է տվել կրթության ոլորտի մասնագետների մոտ։ Սակայն միայն կրթության ոլորտին չէ, որ այս խնդիրը վերաբերում է։

Նման մոտեցում է գործում նաև հարկային քաղաքականության համատեքստում։ Եվրոպական և զարգացած այլ երկրներից վերցվում են դրույքաչափերը, և փորձ է կատարվում դրանք կիրառել Հայաստանում։ Այնինչ, Հայաստանի և այդ երկրների տնտեսական հնարավորությունները խիստ տարբեր են։ Այդպես իշխանությունները, ներկայացնելով արտասահմանյան երկրներում սահմանված գույքահարկի բարձր չափերը, փորձում են այդ հանգամանքի վրա հղում կատարելով, Հայաստանում մի քանի անգամ բարձրացնել գույքահարկը, բայց հարց է, թե արդյոք նրանք հաշվարկել են, թե Հայաստանի բնակչությունն առանց այն էլ այս ծանր իրավիճակում ի վիճակի՞ է նման գումարներ վճարել պետբյուջե։

Օրերս էլ հանրային քննարկման է ներկայացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով Հայաստանի տարածքում գրանցված (հաշվառված), չգրանցված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները պետք է վճարեն ճանապարհային վճար: Յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց առաջարկվում է վճարել 50 դրամ։ Գաղտնիք չէ, որ ընդհանուր օգտագործման ճանապարհների ծածկը վնասվում է մեքենաների շահագործման արդյունքում, սակայն հատկապես մեծ վնասներ են պատճառում ծանր քաշ ունեցող բեռնատարները, դրա համար էլ ճանապարհների պահպանման և նորոգման նպատակով լրացուցիչ պարտադիր վճարի անհրաժեշտություն է առաջանում։

Ընդհանուր առմամբ, բեռնափոխադրողները և ոլորտի մասնագետները դեմ չեն, որ Հայաստանում ճանապարհային վճար գործի, սակայն վիճահարույց է համարվում առաջարկվող սակագինը։ Հնարավոր է, որ սահմանված վճարը միջազգային բեռնափոխադրողների համար շատ էական ծախս չլինի Հայաստանով անցնելիս, մանավանդ որ մեր երկրով անցնող ճանապարհային ցանցը շատ ընդգրկուն չէ, սակայն այն կարող է լրացուցիչ բեռ դառնալ ներպետական ուղևորափոխադրողների համար, որոնք առավել մեծ հաճախականությամբ են փոխադրումներ իրականացնում: Կան ոլորտներ, որոնց ծախսերի վրա այս վճարի ազդեցությունը մեծ է լինելու: Այստեղ խոսքն առաջին հերթին հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսվարողների մասին է։ Եվ ստացվում է, որ ճանապարհային վճարների բեռը փոխանցվելու է արտադրողներին՝ բեռնափոխադրումներ պատվիրողներին։

Իսկ սա նշանակում է, որ թանկանալու են այս ոլորտի ծառայությունները և, ըստ այդմ, նաև արտադրանքը, որը կարող է հանգեցնել նաև տնտեսվարողների մրցունակության անկման։ Ուստի այս օրենսդրական նախաձեռնությունը ևս վկայում է, որ որոշակի հարկային դրույքաչափեր և չափորոշիչներ սահմանելիս իշխանությունները պետք է լուրջ հաշվարկներ անեն, փորձեն պրոյեկտել, թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ տնտեսության վրա, դրանից հետո միայն պատրաստի նախագիծը լուրջ հիմնավորումներով ներկայացնել հանրային քննարկման և ընդունել։

Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան Աբրահամյան