Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացի... ԲԼՈԳ
Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժի... ԲԼՈԳ
Հերթական խախտումը. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ո... ԲԼՈԳ
Երևան, 26.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. ԱՀ կառավարությունը ընդունել է Ռազմական դրության ժամանակ վարձատրության որոշում Էրդողանը մարտահրավեր է նետում իր հին ընկեր ու մրցակից Պուտինին Ավստրիան դադարեցնում է Թուրքիային տրամադրել «Bayraktar TB2» ԱԹՍ-ի վրա օգտագործվող պահեստամասերը Լիարժեք հրադադար հաստատելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը․ Սենոր Հասրաթյան Ռազմավարական խնդիրներ, քաղաքական նկատառումներ և ազգային շահեր. արդյո՞ք Իրանը միջամտում է ղարաբաղյան հակամարտությանը «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Պուտին. Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը սպառնում է Եվրոպային Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ. ՊԲ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Ալիևը հաստատել է, որ թուրքական F-16-երն իր երկրում են ու Թուրքիայի օգնությունն են Ադրբեջանին Հրետակոծված Ստեփանակերտը. նոր լուսանկարներ Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին. լրատվամիջոցներ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում Վաշտի հրամանատարն իր զինվորների հետ հայտնվել է շրջափակման մեջ, սակայն կարողացել է ճեղքել շրջափակումն ու փրկել իր տղաների կյանքը Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է. Նիկոլ Փաշինյան «Սա կոտրում է սիրտս». Հրուշ Աճեմյան Կամավորները խոստանում են. ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

«ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է». «Ժողովուրդ»

Past.am

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց, եւ այսօր թափուր է ինչպես այդ նախագահի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաեւ քաղաքացիական պալատի դատավոր էր:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների շատ դատավորներ ցանկություն ունեն գնալ Վճռաբեկ դատարան եւ դառնալ քաղաքացիական պալատի դատավոր:

Մասնավորապես, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ցանկություն ունեն Երվանդ Խունդկարյանի տեղը դատավոր գնալ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Հովսեփ Բեդեւյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը եւ այլ դատավորներ:

Սակայն դատական համակարգում լուրեր կան, որ դատավորները վախենում են ռիսկի դիմել : Ինչո՞ւ. որովհետեւ Վճռաբեկ դատարանի դատավորը պետք է առաջին փուլ անցնի եւ ընտրվի ԲԴԽ-ի կողմից, որից հետո ԲԴԽ-ն նրան պետք է ներկայացնի Ազգային ժողովի դատին, որի քվեարկությունից էլ կախված կլինի՝ ի վերջո դատավորը կարող է Վճռաբեկի դատավոր դառնալ, թե ոչ: Երվանդ Խունդկարյանի փոխարեն Վճռաբեկի դատավոր ցանկացող դատավորները չգիտեն՝ եթե ցանկություն հայտնեն դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan