Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վա­նա­ձո­րի կեր­պար­վես­տի թան­գա­րա­նում կկա­յա­նա լո­ռե­ցի նկա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դե­սը

ՄՇԱԿՈՒՅԹ

Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ավագյանի հետ զրուցելու առիթը հոկտեմբերին անցկացվելիք «Բազմաշավիղ» ամենամյա ցուցահանդեսն է: Իհարկե, առիթից օգտվելով զրուցում ենք նաև թանգարանի աշխատանքի ու ծրագրերի մասին: «Երկու շաբաթ է, ինչ սկսել ենք աշխատել, թանգարանը բաց է այցելուների համար: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Թանգարանն անցած տարի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվեց, փոխվեցին դիմապակիները, հատակը, տանիքը, լուսավորության համակարգը, կարգի բերվեց թանգարանի մոտ գտնվող պուրակը:

Այն այժմ խնամված վիճակում է, ու ամենակարևորը՝ ջեռուցում կա: Այս պահին լուծման կարիք ունեցող հրատապ հարց չունենք: Կան միայն տեխնիկական հարցեր՝ կապված ցուցանմուշների պահպանության հետ, որովհետև ցանկացած քաղաքակիրթ թանգարանում պարտադիր լինում են խոնավեցնող համակարգեր, որոնք պահպանում են օդի պատշաճ խոնավությունը, որպեսզի աշխատանքների ներկաթափում չլինի: Հիմա փորձում ենք այդ հարցը լուծել: Թանգարանը ջեռուցվում է օդորակիչներով, դա մեզ համար բավականին մեծ ծախս է լինում: Փորձում ենք այլընտրանքային միջոցներ գտնել, ցավոք, արևային վահանակների տեղադրման ծրագիրը չստացվեց, քանի որ թանգարանի դիրքը հարմար չէր վահանակների համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ավագյանը:

Նշում է՝ այս տարվա սկզբին վերանորոգումից հետո նախապատրաստվում էին թանգարանի վերաբացմանը և որոշել էին ապրիլի 7-ին ցուցահանդես կազմակերպել, սակայն ծրագրերը հայտնի պատճառներով փոխվեցին: «Հիմա արդեն թանգարանի վերաբացում չենք անի, քանի որ արգելվում է մեծ թվով այցելուների մուտքը թանգարան: Կկազմակերպենք մեր ավանդական «Բազմաշավիղ աշնանային» ցուցահանդեսը, որին ներկայանում են բացառապես լոռեցի նկարիչներ: Այդ ցուցահանդեսի ակունքներում մեր նախկին տնօրեն Փափագ Ալոյանն է կանգնած: Այն մի տեսակ հաշվետու ցուցահանդես է: Աշնանը կայանալիք ցուցահանդեսը նվիրվում է մեր քաղաքի տոնին, որը լինելու է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:

Հայտարարությունն արդեն տարածվել է, աշխատանքները կհավաքվեն: Սովորաբար ցուցահանդեսին մասնակցում է 50-60 հեղինակ՝ հարյուր աշխատանքով»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը: Թանգարանի տնօրենի պաշտոնակատարն ասում է՝ վերաբացումից հետո այցելուները շատ չեն: «Երևի թե մի քիչ խուսափում են, կամ էլ մեծամասնությունը չգիտի, որ թանգարանը վերաբացվել է: Մեր հիմնական այցելությունները լինում են ուսումնական հաստատություններից. կարծում եմ, որ երբ ուսումնական պրոցեսը հունի մեջ ընկնի, նրանք կսկսեն թանգարան այցելել: Աշխատել ենք նաև արտակարգ դրության ժամանակ: Եթե այդ ողջ ընթացքում պասիվ դիրք գրավեինք, կկորցնեինք մեր այցելուների մեծ բանակը: Փորձեցինք օգտագործել օնլայն հարթակը, ունենք բավականին ակտիվ ֆեյսբուքյան էջ, որն օգտագործեցինք տեղեկատվական տարբեր նյութեր տարածելու, խաղեր կազմակերպելու համար, ունեցանք մանկական ստեղծագործությունների առցանց ցուցահանդես, մեր հայ փոքրիկները նույնիսկ արտերկրից էին իրենց աշխատանքներն ուղարկել:

Ի դեպ, երկու ամիս առաջ թանգարանների միջազգային կոմիտեի հետ քննարկում ունեցանք նման թեմայով ու պարզվեց, որ հանրապետությունում մեր թանգարանը ակտիվներից մեկն է եղել»,- ասում է Հայկուհի Ավագյանը: Տեղեկացնում է՝ առաջիկայում թանգարանում կլինեն անհատական ցուցահանդեսներ: «Ամենակարևորն այն է, որ թանգարանը ջեռուցվում է, նախորդ տարիներին գրեթե հինգ ամիս անգործության էինք մատնվում՝ ակտիվ միջոցառումների առումով: Ձմռանը գիտական աշխատանքով էինք զբաղվում, ծրագրեր մշակում, մինչև տաք օրերը վերադառնային: Հիմա արդեն այդ խնդիրը չենք ունենա»,-եզրափակում է թանգարանի տնօրենի պաշտոնակատարը:

Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել․ Փաշինյանը վախեցրել է պատերազմովՔաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը Ասֆալտ փռել, ծորակ տեղադրել չկարողացող իշխանությունը ո՞նց է ակադեմիական քաղաք կառուցելու. Գալստյան «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցել են օրենքին համապատասխան Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են» Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումից 15 օր անց. մանրամասներ (տեսանյութ) Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը չափազանց կարևոր է մեր երկրների համար. Նուրտլեու Մահացել է երգիչ Ուզբեկը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ Իլհամ Ալիևը հեռախոսով շնորհավորել է Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ