ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բաքուն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախութ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չարեքտարցիները այրել են տները, բայց հնարավոր է՝ գյուղը մնա Ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Հադրութում դիվերսանտներից ոմանք հայկական բանակի համազգեստով... ՎԻԴԵՈ
Երևան, 26.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մարինա Խաչատրյանի բացահայտումները պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մասին (տեսանյութ) Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ, նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա, ԱՀ նախագահ Բայդենը ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ առաջինն է, որը հավաքել է 80 միլիոն ձայն. NBC Գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ կաներ, որ արդյունքն այսպիսին չլինի. Սեդա Մելքոնյան (տեսանյութ) Թուրքական լիրան կրկին սկսել է անկում ապրել Ախալցխայում կորոնավիրուսից հայեր են մահացել՝ հայրը և դուստրը, նրանց չեն ընդունել հիվանդանոց ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ «Փաշինյանը արյուն կթափի, եղբայրասպան պատերազմի կհասցնի, բայց այդ աթոռից չի հրաժարվի». Մարինե Մանուչարյան Ֆիանսիայի կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչումը կողմից ոչ մեկին օգուտ չի բերի. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Բաքուն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևի ընդունմանը Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը պահանջել են Փաշինյանի հրաժարականը Զոհված զինվորի պապը ևս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ է սկսել. «Առավոտ» Մահացել է Դիեգո Մարադոնան Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի Լենա Նազարյանը, դուրս գալով գեղեցկության սրահից, չպատասխանեց ոչ մի հարցի․ «Հրապարակ» 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում պատերազմի ամենաթեժ օրերին «Ի՞նչ ես ուզում դու մեր երկրից, ժողովրդից, էլ ինչ դժբախտություն կա, որ դեռ չես բերել, բայց խոստացել ես կամ ուղղակի մտքիդ է». Տիգրան Աբրահամյան Կացարաններ, հիգիենայի պարագաներ և սնունդ. Ռուսաստանի հայերի միավորումն աջակցում է արցախցիներին Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է. մանրամասներ ծնողների հետ հանդիպումից

Գիտե՞ք, թե նարդու քանի տեսակ կա աշխարհում


Նարդին ներկայումս բավականին տարածված խաղ է, որը խաղում են ինչպես տանը, բակերում, այլև համացանցում: Նարդի խաղի ծագման պատմությունը մոտ 5 հազարամյակ ունի: Սակայն, պատմաբանների կարծիքով, հնարավոր է, որ այն ավելի հին է: Նարդու ամենահին տախտակը հայտնաբերվել է Իրանում, և այն թվագրվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակով: Նմանատիպ խաղ է գտնվել նաև փարավոնների դամբարաններում: Թեև նարդին արևել յան արմատներ ունի, բայց այդ խաղի ժամանակակից տարբերակը, որին ծանոթ ենք հիմա, մշակվել է Եվրոպայում 18-րդ դարում:

Խաղը ունի երկու հիմնական տարբերակ՝ երկար նարդի և կարճ նարդի: Սկզբնապես երկար նարդու կանոնները առաջացել են Արևելքում: Այնուհետև դրանք հայտնի են դարձել եվրոպական երկրներում, բայց ենթարկվել են որոշ փոփոխությունների, և հայտնվել է կարճ նարդին: Նարդու կանոնները բավականին պարզ են: Նարդին խաղում են երկու խաղացողով, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու տարբեր գույնի տասնհինգ խաղաքար, որոնք ըստ երկու զառերի ցույց տված թվերի պետք է շարժել 24 (48) բաժին պարունակող ուղղանկյունաձև խաղատախտակի վրա: Հաղթում է այն խաղացողը, որն առաջինն է բոլոր 15 խաղաքարերը հանում խաղատախտակից: Նարդին ընդգրկում է թե՛ ռազմավարական հմտություններ, թե՛ բախտ (կախված զառերից):

Ընդամենը մեկ խաղ խաղալու դեպքում խաղացողի հաղթելու հավանականությունն ավելի շատ կախված է զառերից, մինչդեռ հաճախ խաղալու դեպքում խաղացողը կարող է փորձ կուտակել և հասնել ավելի լավ արդյունքի՝ պոկերի նման: Զառերի յուրաքանչյուր նետումից հետո խաղացողները պետք է բազմաթիվ տարբերակներից ընտրեն մեկը և շարժեն խաղաքարերն իրենց ուզած ձևով՝ կանխատեսելով հակառակորդի հնարավոր հակահարվածները: Զառերի ցույց տված զույգ թվերը՝ 2x2, 4x4 և այլն, խաղացողին հնարավորություն են տալիս կրկնապատկել քայլերի թիվը: Ինչպես շախմատը, նարդին ևս մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրվել է համակարգչային գիտնականների կողմից: Այս ուսումնասիրության շնորհիվ ստեղծվել են նարդի խաղալու առցանց ծրագրեր, որոնք ի վիճակի են հաղթել համաշխարհային կարգի խաղացողների:

Բացի այդ, կան խաղի հատուկ ակումբներ, որոնք կազմակերպում են մրցումներ և անգամ միջազգային մրցաշարեր: Այս խաղն առավել տարածված է Կենտրոնական Ասիայում, Արևելքի և նախկին ԽՍՀՄ-ի երկրներում: Բացի կարճ և երկար նարդուց, ստեղծվել են այդ խաղի այլ տարատեսակներ ևս: Օրինակ «Էյսի-դոյսին» նարդու մի տարատեսակ է, որտեղ խաղը սկսվում է առանց խաղադաշտում որևէ խաղաքար ունենալու, և խաղացողները պետք է հերթով դրանք մտցնեն խաղի մեջ:

Բացի դա, գոյություն ունի «Նաքգամոնը», որը ստեղծել է Նիք Բոլարդը, և որտեղ խաղի մեկնարկային դիրքում հինգի փոխարեն չորսական խաղաքարեր են դրվում, իսկ հավել յալ երկու խաղաքարերը դրվում են հակառակորդի 23-րդ դաշտում, կա նաև «Ռուսական նարդին», «Գյուլ Բարան», որը հիմնականում տարածված է Թուրքիայում, «Քոան Կին»-ը՝ չինական տարբերակը, «Պլակոտոն», «Ֆևգան» և «Պոռտեսը», որոնք հունական ծագման են: Հայաստանում տարածված է «կարճ» և «երկար» նարդին: Վերջերս Հայաստանում սկսել են պատրաստել նարդու նոր տեսակ, որը խաղում են երեքով. այս դեպքում նարդու տախտակն էլ որոշակիորեն տարբերվում է սովորականից և ունի ոչ թե չորս, այլ վեց հարթակ:

website by Sargssyan