Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նարե Գևորգյանի 30-ամյակի խնջույքը, հատուկ թեմայով տորթը, մեկ գիշերվա մեջ հասունանալն և նպատակները

ԼԱՅՖ

Երգչուհի Նարե Գևորգյանը երեկ նշել է հոբելյանական 30-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել: Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Նարեն ասաց, որ տոնական օրն իր համար սկսվել է կեսգիշերի անակնկալով: «Կոլեգաներս ինձ ասացին, որ 23:55 գնամ ու միասին նշենք ծննդյանս օրը: Այդ ժամին շամպայնի բաժակները ձեռքերում պահած` սպասում էինք 00:00-ին: Ծիծաղելի էր շատ, առանց ավելորդությունների այդպես նշեցինք: Հետո պարզվեց, որ ընկերուհիներս` Մարինկա Խաչատրյանը և Լենա Ղազարյանը, 23:30-ից դրսում` մեքենայի մեջ սպասում էին, որ գան ինձ շնորավորելու: Նրանք իրենց էջերում սթորի բաժնում ասել էին այդ մասին, բայց փակել էին իմ էջը, որ չտեսնեմ: Չնայած չգիտեի, որ գալու են, սպասում էի նրանց ու նեղսրտել էի, որ չեն գալիս: Լենան կեսօրին ասել էր, որ մի փոքր շուտ կգա, բայց Մարինկայից ընդհանրապես լուր չունեի: Ընկերներս եկան, շնորհավորեցին ու անակնկալի բերեցին ինձ»,-ասաց նա և հավալեց, որ օրը շարունակել է ` ընտանիքի անդամների հետ տանը:

Նարեն ասաց, որ ծննդյան առթիվ «սև ու սպիտակ» խնջույք է կազմակերպել. «Հետևել եմ պարետատան ցուցումներին ու շատ մեծ խնջույք չեմ կազմակերպել, որոշեցի` 30-ամյակիս 30 հոգու հրավիրել: Հյուրերս այն մարդիկ են, որոնք կյանքիս տարբեր փուլերում կարևոր նշանակություն են ունեցել ինձ համար»:

Նա նշեց, որ ծննդյան տորթը հատուկ թեմայով է լինելու. «Բազմահազարանոց տորթերից ընտրել եմ ամենահայկականը, որը շատ պատահական գտա: Տորթի վրա իսկական նուռ է լինելու: Պլանավորում էի նաև փոքրիկ թեմատիկ բրոշներ պատրաստել, որ հյուրերս ամրացնեն իրենց կրծքին, բայց չհասցրի: Մնացած ամեն ինչ իմ սրտով է, հայկական շունչ կա ամեն ինչի մեջ»:

Երգչուհին նաև նշեց, որ մինչև հիմա տոնական տորթի մոմերի հետ երազանքներ է կապում: «Երեկվանից մտապահել եմ երազանքներս, որոնք չեն փոխվելու այսօր, նույն երազանքներն եմ մտապահելու: Իմ երազանքներն իրականանում են, մեծ հույսով եմ դրանք մտապահում: Ճիշտ է, քիչ-քիչ, մի փոքր ոչ իմ պատկերացրածի նման, բայց կարևորը` դրանք կատարվում են»,-ասաց նա:

Նարեի խոսքով` արդեն զգում է, որ 30-ն իր հետ փոփոխություններ է բերելու: «Կարծես մեկ գիշերվա մեջ հասունացած լինեմ: Երբ 12-ի զանգերը հնչեցին, իմ ներսում ինչ-որ բան փոխվեց: Մինչև 30-ը կարող էի ինձ թեկուզ ինչ-որ մանկական քայլեր թույլ տալ, 30-ից հետո դա արդեն անհնար է: Այնպիսի զգացողություն ունեմ, որ 30-ից հետո իմ կյանքում շատ բան է փոխվելու,- ասաց նա և ընդգծեց, որ իր առջև նպատակներ է դրել, որոնք պետք է առաջիկայում իրագործի, - Հիմա ինձ կայացած մարդ եմ համարում, որովհետև հասել եմ մի կետի, որտեղ ինձ լավ եմ զգում: Կան մարդիկ, ովքեր նպատակների իրագործումը ինչ-որ տարիքի հետ են կապում: Այդ մոտեցումն ինձ համար սխալ է, չպետք է սպասել վաղվա օրվան, պետք է գործել այսօր»:

Ըստ երգչուհու` միշտ մտածել է, որ ժամանակն իրեն չի հերիքում: «Միշտ մտածել եմ, որ այն թչում է, իսկ ես չեմ հասցնում ինչ-որ բան անել: Ես ուզում եմ անել ամեն ինչ, բայց չեմ հասցնում անել, այդ պատճառով էլ ժամանակն ինձ միշտ քիչ է թվում,-ասաց Նարեն և հավելեց, որ վերջին 10 տարում արել է այն, ինչ չէր արել մինչ այդ,-Ունեցել եմ հյուրախաղեր, տեսահոլովակներ: Ես չէի էլ մտածի, որ այս ամենին կհասնեմ: Իմ ամենամեծ ձեռքբերումը հենց իմ հանդիսատեսին գտնելն է: Նրանք էլ ինձ գտան ու սիրեցին հենց այն ոճում, որով ես ներկայանում եմ: Ուրախ եմ, որ թեկուզ փոքր քանակով հանդիսատեսն ինձ սիրում է հայրենասիրական ոճում, քանի որ այն իմ ներսից է գալիս»:

Գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր