Եվրասիական միջկառավարական խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համալիր ծրագրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրասիական տնտեսական հանձնաժողովը վստահ է Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ գործողությունների արդյունավետության մեջ COVID-19 երկրորդ ալիքի դեպքում:
Այս մասին այսօր առցանց ճեպազրույցի ժամանակ ասաց ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան` պատասխանելով ԲԵԼՏԱ-ի հարցին` արդյո՞ք ԵԱՏՄ-ն ինչ-որ միջոցներ է նախապատրաստում կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի դեպքում:
Իյա Մալկինան հիշեցրել է, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համալիր ծրագրին: «Պլանն այդ թվում նաեւ մասնագետների համատեղ վերապատրաստում, բուժաշխատողների որակավորման բարձրացման դասընթացներ եւ շատ այլ միջոցառումներ է ներառում,- ասել է նա:
- Հարկ է նշել, որ հանձնաժողովի շրջանակներում արդեն կորոնավիրուսի տարածմանն արագ արձագանքման մեխանիզմ է մշակվել: Ոչ մի կասկած չկա, որ երկրորդ ալիքի դեպքում երկրները, հանձնաժողովի հետ միասին, նույնքան սահուն եւ արդյունավետ կգործեն, որքան այս գարնանը»: