Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սա վկա­յում է ոչ թե կա­ռա­վա­րե­լի­ու­թյան, այլ ճիշտ հա­կա­ռա­կի՝ քա­ո­սի ստեղծ­մա­նը մաս­նակ­ցե­լու մա­սին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր Հայաստանում առկա կառավարումը համակարգային չէ: Այն ավելի իրավիճակային է՝ այսպես ասած, հրդեհ հանգցնելու տարբերակով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը: «Հաճախ սխալ է պլանավորվում, պլանավորվածը սխալ է կազմակերպվում, իսկ սխալ կազմակերպածը սխալ է իրականացվում: Մեծ հաշվով, կառավարման չորս հիմնական գործառույթների՝ պլանավորելու, կազմակերպելու, առաջնորդելու ու հսկելու օղակներում լուրջ թերություններ կարելի է նկատել: Առհասարակ, կառավարումով պետք է կառավարիչները զբաղվեն, ինչը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է ունենա և՛ համապատասխան կրթություն, և՛ անհրաժեշտ ներքին բնագծեր:

Կարծում եմ՝ մեր կառավարման համակարգում այս պահին քչերը կարող են համապատասխանել այդ չափանիշներին: Լուրջ խնդիրներ կան այդ առումով: Մակրոմակարդակի կառավարիչները, որոնք պետք է զբաղվեն կառավարմամբ, չեն համապատասխանում իրենց ստանձնած պաշտոնների իրական պահանջներին»,-ասաց նա: Մեր զրուցակիցը շեշտեց՝ քանի դեռ վերոնշյալ պահանջների նկատմամբ լուրջ վերաբերմունք չկա, որևէ բան չի փոխվելու. «Այստեղ տեղին է նշել մերիտոկրատիայի՝ արժանիների իշխանության մասին: Այս առումով հիմա լուրջ վակուում է առաջացել. պետական կառավարման համակարգում մարդիկ իրենց ունեցած փորձին, գիտելիքին և պոտենցիալին անհամապատասխան պաշտոններ են ստանձնել: Սա շատ օբյեկտիվ խնդիր է առաջացնում կառավարման իրենց գործառույթներում»:

Նրա խոսքով, կառավարության ղեկավարն էլ այն պրոֆեսիոնալ կառավարիչը չէ, որն անհրաժեշտ էր, ինչը ևս լուրջ հարց է. «Եթե կառավարիչը չունի հստակ կառավարման փորձ ու ունակություններ, իր համար շատ դժվար է նաև ճիշտ վերալիազորել, ճիշտ հանձնարարություններ տալ և պատշաճ հսկել դրանք: Սրանք հմտություններ են, որոնց պետք է տիրապետել: Ցավում եմ, բայց այս պահին մենք այդ ցանկալի իրավիճակը չունենք»: Անդրադառնալով ճգնաժամային իրավիճակում առկա կառավարման որակին՝ Բ. Մկրտչյանը նախ նկատեց, որ ցանկացած ճգնաժամի ընթացքում կարելի է ինչ-որ բաներ սովորել, հասկանալ, հետո սովորածի վրա ճիշտ որոշումներ կայացնել: «Բայց այս դեպքում մի փոքր այլ տեսանկյունից եմ դիտարկում հարցը: Covid-ի հետ կապված այս գլոբալ անհասկանալի իրավիճակն ամբողջովին այլ հարթությունից է:

Եվ այս պարագայում իրավիճակը կառավարելի պահելը շատ բարդ է, քանի որ տիրում է քաոս, և մենք պետք է մտածենք քաոսի կառավարման մասին: Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ գլոբալ տիրույթում առկա քաոսի մասին է: Իսկ ՀՀ-ում, երբ մարդիկ պատրաստ չէին անգամ ոչ ճգնաժամային իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել, պլանավորել, առաջնորդել, հսկել, բնականաբար, ճգնաժամային իրավիճակներում այդ կառավարումը մի քանի անգամ ավելի դժվար կլիներ և սխալներն ավելի շատ կլինեին: Իրականում պետք չէ այս պահին ենթարկվել գլոբալ թելադրանքներին ու մասնակցել քաոսի ստեղծմանը»,-ընդգծեց նա: Փողոցում ու դպրոցներում դիմակներ կրելու պարտադրանքը, քաղաքացիներին տուգանելը, ըստ մեր զրուցակցի, ամենևին տեղին չեն. «Սա չի խոսում կառավարելիության մասին, սա վկայում է ճիշտ հակառակի՝ այդ քաոսի ստեղծմանը մասնակցելու մասին:

Պետք է դադարեցնել այդ ամենը: Բացի այդ, գլոբալ կենտրոններից կորոնավիրուսի հետ կապված կառավարելիությունը ապահովելու գրավոր կամ բանավոր որևէ հանձնարարություն պետք է վերլուծել ողջամտության սահմաններում և միանգամից չանել այն, ինչ ասվում է: Պետք է դադարեցնել մասնակցել գլոբալ քաոսի մաս կազմելուն՝ հանուն իշխանության պահպանման: Ես չեմ կարծում, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, բնական ընթացք ունի: Հստակ նպատակներ կան, աշխարհում շատ լուրջ ու վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում: Մենք, մեծ հաշվով, չպետք է ենթարկվենք այդ քաոսին: Պետք է շարունակել ապրել բնականոն կյանքով, դադարեցնել սարսափ տարածել ՀՀ-ում, թե կորոնավիրուսը կգա ու մեզ կկործանի: Պետք է հրաժարվել նաև երեխաների դիմակ կրելու պարտադրանքից: Այս ամենն անթույլատրելի է, կառավարելիություն չի ապահովելու: Սա ճիշտ հակառակին է հանգեցնելու, վստահ եմ՝ դա տանելու է քաոսի: Թեպետ մեր հասարակության մոտ կառավարելիության աստիճանը դիտարկելու չափանիշներն այլ են, ինչ կասեն՝ կանենք: Մեր հասարակությունը չունի կառավարելիության, կառավարման կամ իրական կառավարիչների գնահատման չափանիշներ, մշտապես հարմարվելուն է հակված:

Հասարակության համար դժվար կլինի հասկանալ, թե ինքն ընդհանրապես հիմա ո՞ր փուլում է: Միգուցե մասնագիտական տիրույթում քննարկենք իրավիճակն ու գնահատականներ տանք, բայց չեմ սպասում, որ հասարակությունը կասի, թե կառավարման համակարգը խայտառակ վիճակում է»: Բաբկեն Մկրտչյանի խոսքով, անկախ վերոնշյալ հանգամանքից, կառավարիչները պատասխանատու են իրենց որոշումների համար: «Կառավարվողները մեղավոր չեն, որ սխալ են կառավարվում, մեղավոր են կառավարողները, որ սխալ են կառավարում: Սա շատ խարսխային աքսիոմ է կառավարման տեսության մեջ:

Կառավարիչներն, այո, ճիշտ կառավարման մասին պետք է մտածեն, բայց նրանց ինչ-որ մեկը պետք է ստիպի ճիշտ մտածել: Հիմա խնդիրն այն է, որ հասարակությունն այդ համապատասխան ազդակները չի ուղարկում, իսկ կառավարիչները կարող են շարունակել իրենց, մեղմ ասած, ոչ արդյունավետ ու ոչ պրոֆեսիոնալ կառավարումը: Իրականում ենթակաների կամ հասարակության վրա մեղքը բարդելը շատ հեշտ, բայց ոչ ճիշտ տարբերակ է: Կառավարիչը պետք է գործողությունների հստակ և համակարգված պատկերացում, քայլերի հաջորդականության ընկալում ունենա, գնահատի ռիսկերը և այլն: Կառավարումը լուրջ հարց է. եթե լուծումներ առաջարկելու, որոշումներ կայացնելու ենթադրող պաշտոններում հայտնվում են մարդիկ, որոնք այդ պաշտոնին չեն համապատասխանում, մշտապես լուրջ խնդիրներ են լինելու:

Մենք հիմա այդ վիճակում ենք»,-ասաց Բ. Մկրտչյանը՝ շեշտելով, որ այս ամենի մեջ նաև բարոյական հարց է: «Անձը, որը մտածում է հայրենիքի, երկրի, պետության զարգացման մասին, ինքն իրեն պետք է հարց տա՝ ունա՞կ է կարգավորել ծանր խնդիրները: Եթե բարոյական մարդ է, պետք է գիտակցի, արկածախնդրության չգնա և չնստի այն ինքնաթիռի ղեկին, որն ընդհանրապես վարել չգիտի: Սա ևս լուրջ հարց է, հասարակության որևէ անդամ, կարծում եմ, չի պատրաստվում նստել այն ինքնաթիռը, որի օդաչուն վարել չգիտի: Այս խնդիրը, ցավոք, չի ընկալվում ոչ միայն հիմա, այլ չի ընկալվել դեռ շատ վաղուց:

Ինչպես պաշտոն ստանձնելը, պաշտոնից հեռանալը ևս պետք է գիտակցվի. եթե անձն արդյունքներ չի ապահովել, ի սկզբանե պետք է գիտակցի, թե ինչ պատիժներ են նախատեսված դրա համար և ոչ թե մտածի՝ լավ, չստացվեց՝ չստացվեց, ես գնամ, թող մեկ ուրիշը գա, շարունակի: Երբեմն էլ մտածում են՝ ինչո՞ւ գնամ, մյուսը, որը գա, ինձանից լա՞վը պետք է լինի: Եվ վստահ է, որ մյուսը եկավ, իրենից լավը չի լինի, որովհետև ընդհանուր մթնոլորտն է այդպիսին: Ավելի արմատական խնդիր կա: Մենք կառավարիչ ընտրելու հարցին պրոֆեսիոնալ չենք մոտենում, իրականում չենք էլ կարող, դժվար խնդիր է: Կարծում եմ՝ պետական համակարգ ձևավորելու առկա ընտրական համակարգը չի բավարարում ստանալ այն արժանավորների իշխանությունը, որը կարող է, ունակ է, պատրաստ է կառավարել մեր պետությունը»,-եզրափակեց Բ. Մկրտչյանը:

Կրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան