Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կտրվել են թե՛ իրա­կա­նու­թյու­նից, թե՛ ժո­ղովր­դից, որի ուսե­րին եկել են իշ­խա­նու­թյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Եթե մինչ այս քաղաքական զարգացումների գլխավոր շարժիչ ուժն էին բանավեճերը` հիմնականում ցածր մակարդակի, փոխադարձ քննադատություններն ու դրանց ուղեկցող սոցցանցային հայհոյանքներն ու փառաբանումները, ապա ներկայիս փուլում իրավիճակ է փոխվել։ Մենք ավելի մեծ պարբերականությամբ ենք ականատես լինում բողոքի ակցիաների կամ հանրահավաքների։ Ընդհանուր առմամբ դժգոհության մակարդակի աճ է նկատվում։ Հասարակության առանձին խավեր բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի կամ խորհրդարանի առաջ։

Բացի կոնկրետ ոլորտներ ներկայացնող մարդկանցից, ովքեր իրենց շահերին առնչվող հարցերում ակնկալում են իշխանությունների միջամտությունը դրանց լուծումներ տալու հարցում, հանրության որոշ հատվածն էլ դժգոհ է իշխանությունների՝ առանձին ոլորտներում կամ ընդհանուր առմամբ վարած քաղաքականությունից։ Օրինակ՝ մեծ թվով քաղաքացիներ արտահայտում են իրենց անհանգստությունը կրթության ասպարեզում իշխանությունների նախանշած ուղեգծից։ Դա է պատճառը, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման հանրային-քաղաքական շրջանակների կողմից քննարկվող առաջնային հարցերից մեկն է դարձել։

Այսպիսի իրավիճակին զուգահեռ համընդհանուր անբավարարվածություն կա իշխանությունների կողմից կառավարման մակարդակի արդյունավետությունից, քանի որ տնտեսությունը շարունակում է գահավիժել, աշխատատեղերը կրճատվում են, նվազում են բնակչության եկամուտները, իսկ պետբյուջեն թերակատարվում է։ Ուստի աստիճանաբար հասունանում է իշխանության ներսում անհրաժեշտ փոփոխությունների կամ իշխանափոխություն իրականացնելու պահանջը։ Եվ պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին հայտարարությունները գնալով ավելի բարձր են հնչում։

Այսպիսի ներքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ իրերի դրությունը կամ քաղաքական դաշտում հաստատված ստատուս քվոն այլևս այնպես չէ, ինչպիսին թեկուզ մեկ տարի առաջ էր։ Իսկ հանրային տրամադրությունների փոփոխությունները միանշանակ ազդում են նաև ներքաղաքական դաշտի դասավորվածության վրա, և ըստ էության հանրային դժգոհությունների արտահայտողներն են դառնում ընդդիմադիր ուժերը։ Դրա համար էլ արդեն փողոցային կամ հանրահավաքային պայքարը առօրեական և մեր աչքին սովոր երևույթ է դառնում։ Իսկ թեժ աշունը լիովին իր իրավունքների մեջ է։ Եվ չնայած ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերը գործում են մեկուսի, այնուամենայնիվ, համագործակցության որոշ ձևաչափեր նշմարվում են։ Օրինակ՝ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարել են համատեղ համապետական հանրահավաք անցկացնելու մասին։

Բնական է, որ ներքաղաքական տեղաշարժերը պետք է իշխանությունների շրջանում որոշակի անհանգստության տեղիք տան, քանի որ մեծանում է իրենց նկատմամբ հանրային-քաղաքական ճնշումը, բայց նրանք ուզում են ցույց տալ, թե իբր դա իրենց չի հուզում։ Ի մասնավորի՝ Փաշինյանն ու իր թիմն այս օրերին զբաղված են մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված ուտոպիստական մեգանախագծերի մասին շատախոսությամբ։ Մյուս կողմից՝ անհանգստությունները քողարկելու համար ընդդիմադիր ուժերի հանրահավաքային պայքարի մասով իշխանությունները իբր քամահրական վերաբերմունք են ցույց տալիս:

Սակայն ակնհայտ է, որ այսպիսի գործելակերպով իշխանությունները մեծ հաշվով որևէ հարց չեն լուծելու։ Իշխող ուժը փաստացի հաշվի չի առնում անցյալի դասերը և ընդունում է մեծամիտ կեցվածք: Իսկ անցյալի դասերը ցույց են տալիս, թե ինչպես կարող է հանրային դժգոհությունների միջավայրում բոցավառվել մեկ կայծը, որի արդյունքում անկանխատեսելի քաղաքական զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Գոնե 2018 թվականի իրադարձությունները պետք է գործող իշխանությունների աչքի առաջ լինեն: Այնինչ տպավորություն է, որ Փաշինյանը և իր թիմակիցները շատ արագ արբեցան իշխանությամբ և կտրվեցին իրականությունից: Ավելին, կտրվեցին նույն ժողովրդից, որի ուսերին եկել են իշխանության և որի անունից ինչ ուզում անում են...

Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա Աբրամյան