Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է զենք չվաճառել Ադրբեջանին (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահը մեկնել է Վաշինգտոն Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա կաթողիկոս Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ հնարավոր է. Նիկոլ Փաշինյան Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն ՀՀ ՊՆ-ն` հայկական կողմի զոհերի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հնչեցրած տեղեկության մասին Ադրբեջանի կողմից Արցախի և Իրանի սահմանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին Լոռու մարզում կամավորագրվածների թվում կան նաև կանայք Հարավային Կովկասում իրավիճակը «կախվեց» ԱՄՆ-ից Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Haaretz. Իսրայելի ՊՆ-ն թաքցնելու բան ունի, երբ խոսքը Ադրբեջանի հետ չափազանց սերտ հարաբերությունների մասին է․ news.am Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայմանը. «Ինտերֆաքս»

«Պահ­պա­նել Թու­մա­նյա­նի, Կո­մի­տա­սի և Անդ­րա­նի­կի ոգին ու փո­խան­ցել սե­րունդ­նե­րին»

Հայաստանի տարբեր անկյուններում անցկացվում են բազմապիսի փառատոններ: Դրանք նվիրված են անհատներին, պատմության կարևոր իրադարձություններին: Վերջին տարիներին նաև հայտնվեցին փառատոններ՝ նվիրված անգամ ավանդական կերակրատեսակներին: Այս բոլոր միջոցառումների նպատակն, իհարկե, մեկ անգամ ևս նշանավոր մարդկանց, մեր ավանդույթների, մշակույթի մասին խոսելն է, դրանք նաև հետաքրքիր նախադրյալներ կարող են լինել զբոսաշրջության զարգացման համար: Պարզվում է, որ դեռևս 1989 թվականից Լոռու մարզի Վարդաբլուր համայնքում անցկացվում է «Երեք սրբություն» փառատոնը:Нет описания.

Այն նվիրված է Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին և Զորավար Անդրանիկին: Այս տարվա արտակարգ պայմաններում փառատոնը ևս կանցկացվի, սակայն առցանց տարբերակով: Մինչ դրան անդրադառնալը՝ փառատոնի հեղինակ Նորիկ Սարգսյանի հետ զրուցել ենք փառատոնի ստեղծման պատմության և նպատակների մասին: «Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1989 թվականին: Դրա ստեղծման գաղափարի հիմքում ընկած են Վարդաբլուրում կատարված իրադարձությունները: Կոմիտասը Վարդաբլուրում է գրի առել «Լոռվա գութաներգը», այդ մասին պատմություններ շատ կան: Թումանյանը և նրա հայրը վարդաբլուրցի Առաքել Գյուլզադյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ են ունեցել, Օլգա Թումանյանն այդ մասին շատ մանրամասն գրել է իր հիշողություններում: Անդրանիկը Ջալալօղլուում երկու օր կռիվ տալուց հետո Դսեղ գնալու ժամանակ կանգ է առել Վարդաբլուրում:

Այսինքն՝ այս երեք անհատները տարբեր թելերով կապված են Վարդաբլուրի հետ, այդ է պատճառը, որ մենք փառատոնը հենց այդտեղ ենք անցկացնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փառատոնի հիմնադիրը: Նշում է՝ 1989 թվականից հետո, երբ փառատոնն առաջին անգամ անցկացվեց, եղան դադարներ: «Պատերազմը սկսվեց, դժվար ժամանակներ էին: 2016 թվականին Վարդաբլուրում կանգնեցվեց մի յուրահատուկ հուշարձան. պատկերված են Կոմիտասը և գութաներգը գրի առնելու պրոցեսը: Աշխարհում երևի թե երկրորդ նման արձան չկա, որ պատկերված լինեն հեղինակը և երգի ստեղծման ընթացքը: Անկախ նրանից, որ փառատոնի անցկացումն ընդհատվել է, Վարդաբլուրում շարունակել են իշխել այդ գաղափարները:

Փառատոնի նպատակը Թումանյանին, Անդրանիկին կամ Կոմիտասին գովաբանելը չէ, նրանք արդեն գովաբանված են: Նպատակը նրանց վերաբերող պատմությունների մասին նորից խոսելն է, մարդկանց ներկայացնելը և նրանց ոգին պահպանելն ու հետագա սերունդներին փոխանցելը: Բացի դա, Վարդաբլուրի եկեղեցին այն եզակի եկեղեցիներից է, ուր այդ երեք հզոր մարդիկ ոտք են դրել: Գյուղի քահանան՝ տեր Եղիա Զոհրաբյանը, կրթված մարդ է եղել, տիրապետել է մի քանի լեզվի: Եղել է Թումանյանի ընկերը: Նրա մասին Օլգա Թումանյանն իր հիշողություններում ևս գրում է, հետաքրքիր պատմություններ կան, օրինակ՝ գաթայի հետ կապված: Երբեմն Թումանյանը նրան է տվել իր ստեղծագործությունները և խնդրել աչքի անցկացնել դրանք, կարծիք հայտնել: Կոմիտասն այդտեղ եկել է իր ամենասիրելի աշակերտներից մեկի՝ Ավետիք Տեր-Պողոսյանի հետ»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս երեք անհատները և վարդաբլուրցիները, կարծես թե, օրգանական կապ ունեն իրար հետ:

Փառատոնի հեղինակն անդրադառնում է դրա անցկացման այս տարվա ձևաչափին: «Այս տարի «Երեք սրբություն» փառատոնը տեղի կունենա հեռավար և հանդես կգա նոր՝ «Երեք սրբության զավակներ» առցանց նախաձեռնությամբ, որի նշանաբանն է՝ «Երգում ենք Կոմիտաս, ասմունքում՝ Թումանյան, ապրում՝ Զորավար Անդրանիկի պատգամներով»: Նախաձեռնությունը նպատակ ունի հայ մեծերի ոգին ու շունչը հաղորդել սերունդներին։ Մասնակցել կարող են բոլորն՝ առանց տարիքային սահմանափակման՝ Հայաստանի, Արցախի Հանրապետություններից և Սփյուռքից։ Պետք է ընտրեն մեկ ստեղծագործություն՝ երգ, երաժշտություն կամ ասմունք, որոնք առնչվում են մեր ազգի համար կարևոր այս երեք անհատներին, բացի դա, կարելի է ներկայացնել նաև կենսագրական կամ այլ հետաքրքիր պատմություններ։ Պատրաստում են տեսանյութեր, ուղարկում մեր էջին, իսկ հոկտեմբերի տասին կամփոփենք արդյունքները»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Սարգսյանը նշում է, որ փառատոնի անցկացումը Վարդաբլուրում մի կողմից ունի համայնքային, մյուս կողմից՝ համահայկական նշանակություն: «Մտադիր ենք այն գրանցել մտավոր սեփականության գործակալությունում: Սա ապագային միտված մեծ ծրագիր է: Այն լայն քայլ է մեր մեծերի կյանքը և ստեղծագործությունները ճանաչելու ու ներկայացնելու առումով: Այս ողջ ընթացքում փառատոնն անցկացվում է անհատների հովանավորության շնորհիվ, ինչպես նաև նաև մարզպետարանի և գյուղի վարչական ղեկավարի աջակցությամբ»,-եզրափակում է Նորիկ Սարգսյանը:

website by Sargssyan