pastinfo.am տեղեկացնում է, որ  դատախազությունը հաստատել է, որ  կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Նշենք, որ զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։

ՀՀ  գլխավոր դատախազի  խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահացածները պայմանագրային զինծառայողներ են։

Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանում կորոնավիրուսային վարակից մահացած երկու զինծառայողների մասին լուրը։   ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց՝ առանց մեկնաբանության։