Լուկաշենկոյի օրինական ընտրված լինելը կասկածի տակ դնելու ձգտումը չի արտահայտում միջազգային հանրության մեծամասնության կարծիքը․ Բելառուսի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես տեղեկացնում է eadaily.com կայքը Բելառուսի արտգործնախարարությունից հայտարարել են, որ Արևմուտքի որոշ երկրների՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինական լինելը կասկածի տակ դնելու ձգտումը չի արտահայտում միջազգային հանրության մեծամասնության կարծիքը։
Միևնույն ժամանակ արտգործնախարարությունից ընդգծել են, որ այլ երկրների «ներքին գործերին միջամտելու արգելքը միջազգային իրավունքի հիմնաքարերից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածում»:
«Բելառուս ժողովուրդը չի սպասում ինքնակոչ «օրինականացնողների» կողմից իր իշխանության «օրինականացմանը»: Այս հարցը հորինված ու արհեստական է: Արևմուտքի որոշ երկրների՝ պետության ղեկավարի օրինականությունը կասկածի տակ դնելու ձգտումը որևէ կերպ չի արտահայտում միջազգային հանրության մեծամասնության կարծիքը»,- շեշտել է գերատեսչությունը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:
Արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։