Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Տնտե­սա­կան ան­կու­մը կան­խե­լու որևէ դրա­կան մի­տում դեռ չի նա­խանշ­վում. պե­տա­կան բյու­ջե­ում առ­կա մի­ջոց­նե­րը ոչ ռա­ցի­ո­նալ են օգ­տա­գործ­վում»

ЭКОНОМИКА

Տնտեսական անկման տարեվերջյան հնարավոր ցուցանիշները ոչ լավատեսական են անգամ Կենտրոնական բանկի կանխատեսումներում: Այսօր արդեն ԿԲ-ն 6,2 տոկոս տնտեսական անկման հնարավորության մասին է հայտարարում: Անդրադառնալով այս ցուցանիշներին, նաև տնտեսական իրավիճակին առնչվող մի շարք հարցերի՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Առկա տնտեսական իրողություններից ելնելով՝ կարծում եմ՝ մենք տարեվերջին երկնիշ տնտեսական անկում ենք ունենալու: ԿԲ կանխատեսումների փոփոխությունը դեպի ավելի վատ սցենարի, ըստ էության, վկայում է, որ տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները աշխուժացման կամ անկումը կանխելու որևէ դրական միտում դեռ չեն նախանշում: Նաև վիճակագրական կոմիտեի հրապարակած ամսական տվյալներն են վկայում, որ բոլոր ոլորտներում անկում ունենք:

Ընդ որում, այդ անկման տեմպը չի մեղմվում, իսկ կառավարության ձեռնարկած միջոցառումները բավարար արդյունք չեն տալիս»: Տնտեսագետի խոսքով, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի անարդյունավետությունը պայմանավորված է մի քանի խնդրով: «Նախ՝ կարծում եմ, որ կառավարությունը չէր պատկերացնում տնտեսական անկման չափը ու այն բացասական երկարատև գործընթացները, որոնք տեղի էին ունենում տնտեսության մեջ: Եվ դրա համար ընտրեց կարճաժամկետ լուծումների ճանապարհը, որն այս բացասական վիճակի գլխավոր պատճառն է: Բնականաբար, եթե կառավարությունն ավելի երկարաժամկետ սցենար մշակեր ու իր քայլերը պլանավորեր 6, 8, 12 ամիսների կտրվածքով, ծրագրերը մի փոքր այլ կլինեին, իսկ արդյունքներն ավելի գոհացուցիչ: Փաստացի, պարզապես տվյալ պահին ի հայտ եկող որևէ խնդիր կարճաժամկետ, ինչ-որ իմաստով նաև արագ լուծելու համար ծրագիր էր մշակվում:

Հինգ օրը մեկ կամ շաբաթը մեկ նոր ծրագիր էր մշակվում տվյալ պահին ինչ-որ խմբի կամ խավի խնդիր լուծելու համար, բայց հաջորդ շաբաթ մեկ այլ խնդիր էր ի հայտ գալիս: Պլանավորում չէր իրականացվում: Այն հանգամանքը, որ մի քանի ամսվա մեջ շուրջ 24 աջակցության ծրագիր մշակվեց ու դրվեց շրջանառության մեջ, վկայում է հենց համակարգվածության բացակայության մասին: Արդյունքում այն պետական միջոցները, որոնք պետական բյուջեից ուղղվեցին համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանը, կա՛մ արդյունք չտվեցին, կա՛մ այդ արդյունքը շատշատ ցածր էր»,-նկատեց մեր զրուցակիցը: Ըստ Կ. Խաչատրյանի, հարկային մուտքերի նվազումը տնտեսության մեջ տեղի ունեցող անկման օբյեկտիվ արտացոլումն է: «Տնտեսությունն անկում է ապրում: Այսինքն, տնտեսվարող սուբյեկտներն ամբողջ ծավալով գործունեություն չեն իրականացնում, բնակչությունը հնարավորություն չունի իր սպառողական ծախսերն ամբողջ ծավալով իրականացնել:

Բացի այդ, աշխատատեղեր են կրճատվել, զբաղվածությունն է նվազել և այլն: Այս ամենն ուղղակիորեն պետք է հարկային մուտքերի անկմանը հանգեցներ: Եթե տնտեսությունը ճգնաժամի մեջ է, եթե տարբեր ոլորտներում մեր ստեղծած հավել յալ արդյունքը փոքրանում է, դրա հիման վրա հաշվարկվող հարկերի ծավալը պետք է ավելի փոքր լինի: Ավելին ասեմ, վերջին ամիսներին ականատես ենք լինում բավականին կոշտ հարկային վարչարարության: Տնտեսվարող սուբյեկտներին անընդհատ տարբեր մանր խնդիրների պատճառով փորձում են տուգանել ու դրանով հավել յալ գումարներ բերել բյուջե: Բայց անգամ այդ կոշտ հարկային վարչարարության պարագայում մենք բյուջեի ցածր կատարողական ունենք»,-նկատեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է բյուջեի ծախսերի արդյունավետ կառավարման խնդրին, Կառլեն Խաչատրյանը շեշտեց. «Ըստ էության, եթե պետական միջոցներն արդյունավետ օգտագործվեին և արդյունավետ կառավարվեին, մենք մի փոքր այլ իրավիճակ կունենայինք:

Ընդ որում, խնդիրը չի վերաբերում միայն այս համավարակի շրջանում պետական միջոցների կառավարմանը: Առհասարակ, վերջին տարիներին վարվող բյուջետային քաղաքականության արդյունավետությունը ցածր է, և այդ առումով մի քանի պատճառ կա: Նախևառաջ պատճառը կարող ուժերի բացակայությունն է: Կառավարությունում կադրային խնդիր կա, ինչի մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ թե՛ 2018, թե՛ 2019 և թե՛ արդեն 2020թ. առաջին կիսամյակի տվյալներով մենք պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական թերակատարում ունենք: Սա վկայում է, որ պետական բյուջեում առկա միջոցները ոչ ռացիոնալ են օգտագործվում: 

Նույնը կարող ենք ասել նաև ընթացիկ ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցների մասին, որովհետև, մեծ հաշվով, մենք բյուջետային քաղաքականության մեջ կտրուկ վերափոխումներ, կտրուկ փոփոխություններ չենք տեսնում: Իսկ նշվածի ամենալավ ցուցիչը մարդկանց կյանքի որակի փոփոխությունը պետք է լիներ, որը ավելի քան 2,5 տարվա ընթացքում դեռ որևէ կերպ շոշափելի չէ»: Ըստ տնտեսագետի՝ ճգնաժամի պայմաններում, երբ հարկային մուտքերը նվազում են, արտաքին պարտք վերցնելը ևս օբյեկտիվ հանգամանք է: «Ուզի թե ոչ, կառավարությունը պետք է մեծացնի պարտքը: Արտառոց բան չկա, երբ ճգնաժամային փուլում երկրի պետական պարտքն աճում է: Այստեղ խնդիրը պետական պարտքի կառավարման արդյունավետությունն է ու այն, թե այդ վերցված պարտքը ինչ ուղղություններով և ինչի վրա է ծախսվում: Հասկանալի է, որ մեր երկրի համար լրացուցիչ պարտքը խնդիրներ է առաջացնում:

Հետևաբար, այդ պարտքը պետք է ոչ միայն ներգրավենք ու փորձենք ընթացիկ ինչ-որ խնդիրներ լուծել, այլև արդեն այսօրվանից մտածենք այդ պարտքի մարման, պարտքը սպասարկելու հնարավորությունների մասին: Եթե հիմա պարտք ենք վերցնում, օրինակ՝ պետական ծառայողներին աշխատավարձ կամ թոշակառուներին թոշակ տալու համար, ստացվում է, որ այդ գումարն ուղղակի ծախսվում է ու այլևս տնտեսական որևէ էֆեկտ չի ունենում: Եթե պարտքը տնտեսական կարողություններ զարգացնելու ուղղությամբ ենք օգտագործում, ենթակառուցվածքների մեջ ենք ներդնում, ապա դա հետագայում ավելի մեծ արդյունք գրանցելու հիմք է: Այդ դեպքում պարտքը սպասարկելը ևս ավելի դյուրին է լինելու: Իրականում պետությունը չի կարող այս փուլում պարտք չվերցնել, այլընտրանք չկա: Մյուս կողմից՝ անընդհատ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի, նախկինում, այսպես ասած, թալանված գումարները պետական բյուջե վերադարձնելու ու եղած գումարներն էֆեկտիվ ծախսելու մասին:

Բացի այդ, անընդհատ պնդումներ էին արվում, որ բյուջեում փող կա, ու մենք այս առումով խնդիր չունենք: Հիմա այս հայտարարությունների ֆոնին արտաքին պարտքի մեծացումը մի փոքր անհասկանալի է»,-ընդգծեց տնտեսագետը: Անդրադառնալով մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությանն ու դրա հետ մեկտեղ կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերի խնդրին՝ տնտեսագետը նշեց. «Գոնե հրապարակային առումով որևէ կերպ տեսանելի չէ, թե առաջիկա 3, 6 ամիսների կտրվածքով ինչ քաղաքականություն է իրականացվելու: Այս առումով լրջագույն խդիր կա: Ինչ վերաբերում է մինչև 2050 թվականը ներկայացված ռազմավարությանը, ապա այն ավելի շատ կարելի է բնութագրել որպես ցանկությունների, բարի նպատակների ամբողջություն, որովհետև ցանկացած ռազմավարություն, բացի վերջնական երկարաժամկետ նպատակներից, նաև միջանկյալ նպատակներ, թիրախավորումներ պետք է պարունակեն: Բացի այդ, պետք է նախանշվի նաև այն ճանապարհը, այն քայլերի հաջորդականությունը, որոնցով այս ծրագիրը պետք է կյանքի կոչվի:

Երկարաժամկետ նպատակներ են ֆիքսվել, որոնք հավակնոտ են, բայց որպեսզի դրանք բարի ցանկություններից իրականում վերածվեն երկարաժամկետ թիրախավորումների, անհրաժեշտ են նաև միջանկյալ թիրախավորումներ: Եթե ֆիքսում ենք, որ մեր երկրում աշխատավարձը, օրինակ՝ 30 տարվա մեջ 7 անգամ պետք է աճի, միևնույն ժամանակ պետք է ասենք, թե 20 տարի, 10 տարի, 5 տարի հետո որքան պետք է աճի: Սա պետք է, որ ընթացքում հասկանանք՝ մեր նախանշած ճանապարհից շեղվել ենք, թե ոչ: Ամեն տարի կամ գոնե եռամյա ծրագրերի միջոցով վերլուծություններ պետք է լինեն, բայց այդ մասը մեզ մոտ բացակայում է: Բացի այդ, չխոսվեց նաև այն մասին, թե նման կարճաժամկետ ծրագրեր այդ մեծ ռազմավարության շրջանակներում մշակվելու և հանրայնացվելո՞ւ են, թե՞ ոչ»:

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»