Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ձա­խող­ման անա­տո­մի­ան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Վերջին տարիներին աշխարհի մակարդակով պոպուլիզմի աճ է նկատվում։ Այսինքն՝ տարբեր երկրների քաղաքական համակարգերում կարևոր դեր են սկսել խաղալ պոպուլիստական քաղաքական ուժերը, որոնք, օգտագործելով հանրության ներսում եղած դժգոհությունները, կարողացել են հայտնվել խորհրդարաններում կամ էլ իշխանության գալ։ Քաղաքագետների որոշ մասը համոզված է, որ կորոնավիրուսային ճգնաժամը առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի պոպուլիստական ուժերը ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն քաղաքական համակարգի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճգնաժամային իրավիճակում հանրությունը կարող է նախապատվությունը տալ այն քաղաքական ուժերին, որոնք ամենից ժողովրդահաճո խոստումներն են տալիս։

 

Միևնույն ժամանակ գոյություն ունի նաև հակադիր տեսակետը, որ ճգնաժամը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ պոպուլիստական քաղաքական ուժերը հետ են մղվելու՝ իրենց տեղը զիջելով կարող քաղաքական ուժերին, որովհետև հանրությունը սկսել է իրավիճակը գնահատել ռեալ իրողությունների և քաղաքական ուժերի աշխատանքի հիման վրա։ Պոպուլիզմի խնդիրն առկա է նաև Հայաստանում։ Ինչպես գիտենք, Փաշինյանն ու իր թիմակիցները հանրության դժգոհությունների ֆոնին պոպուլիստական խոստումների միջոցով կարողացան իշխանության հասնել։

 

Սակայն իշխանության հասնելուց հետո նրանց գործելաոճում փոփոխություն տեղի չունեցավ. նրանք շարունակեցին գործել պոպուլիզմի ոգուն հավատարիմ։ Խնդիրն այն է, որ երկրի զարգացման ուղղությամբ առանց էական աշխատանքներ տանելու, իշխանությունները սկսեցին ժողովրդին ներկայացնել, թե Հայաստանը աննախադեպ զարգացում է ապրում, «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենում, երկրում իրավիճակի էական փոփոխություն է նկատվում, սակայն իրականում իրադրությունը այնպիսին էր, ինչպես նախկինում, առանձին դեպքերում՝ շատ ավելի վատ։ Բացի այդ, իշխանություններն իրենց կատարած աշխատանքի բովանդակության վրա շեշտը դնելու փոխարեն սկսեցին ավելի շատ կենտրոնանալ փիառի վրա։

 

Օրինակ՝ եթե նայում ենք վարչապետ Փաշինյանի գործունեությանը, ապա այն լցված է սելֆիներով, լայվերով և հարցազրույցներով, մինչդեռ տարբեր ոլորտներում առկա խնդիրները մնում են չլուծված։ Այս դեպքում մենք արդեն գործ ունենք կառավարման ճգնաժամի հետ։ Իշխանություններն ի վիճակի չեն արդյունավետ կառավարում իրականացնել։ Իսկ այսպիսի գնահատականների առանձնահատուկ ցուցիչ է պետական կառավարման համակարգում առկա քաոսային իրավիճակը։ Իշխանությունները հայտարարում են, թե իրենք հանրության վստահությունն են վայելում, բայց մյուս կողմից նրանց աշխատանքից դժգոհությունները ավելի են խորանում։

 

Սա պայմանավորված է նաև նրանով, որ իշխանությունները, շատ հաճախ առանց լուրջ հաշվարկելու և շահառու խմբերի շահերը հաշվի առնելու, անտրամաբանական որոշումներ են ընդունում, իսկ պետական ինստիտուտները ի վիճակի չեն լինում իրադրությանը համապատասխան արձագանք տալ։ Այս ամենի արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպես են հանրության տարբեր շերտերի՝ առևտրականների, խաղողագործների, գյուղացիների, ձկնորսների և այլն, դժգոհությունները պոռթկումներ ունենում բողոքի ակցիաների և ճանապարհներ փակելու միջոցով։

 

Թվում է, թե կորոնավիրուսի համավարակի արդյունքում գոնե բժիշկների աշխատանքը պետք է լիներ իշխանությունների ուշադրության կենտրոնում, բայց այնպիսի իրավիճակ է, որ անգամ բժիշկներն են բողոքում և նախազգուշացնում, որ կարող են թողնել իրենց աշխատանքը։ Թերևս գոհ են միայն իշխանության ներկայացուցիչները, որոնք, անկախ նրանից, թե ինչպես կաշխատեն, բարձր պարգևավճարներ են ստանում։ Ընդհանրապես, ցանկացած իշխանության պետք է հնարավորություն և ժամանակ տրվի իր աշխատանքի արդյունքները ցույց տալու համար, բայց երկու տարին թերևս ոչ միայն բավարար, այլև լիուլի բավարար ժամանակահատված էր, որպեսզի ակներև դառնա, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որի հետ հույսեր էր կապում ժողովուրդը, մեծ հաշվով, չի արդարացրել իրեն։

 

«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց