Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ոչ թե ներ­մու­ծե­լու, այլ Հա­յաս­տա­նում ար­տադ­րե­լու ճա­նա­պար­հով

ЭКОНОМИКА

Հայաստանում արևային էներգիայի ոլորտը բավականին ակտիվ է զարգանում: Թե՛ քաղաքացիները, թե՛ կազմակերպությունները սկսում են օգտվել արևային վահանակներից, քանի որ արևային էներգիան ավելի մատչելի է, ունի մի շարք առավելություններ ևս: Օրերս «SolarOn» ընկերությունը հայտարարեց, որ արդեն շուկայում է Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրողի կողմից առաջին անգամ արտադրված 515 Վտ հզորությամբ արևային վահանակը: Փաստորեն, ընկերությունը գնում է ոչ թե արևային վահանակներ ներմուծելու, այլ դրանք Հայաստանում արտադրելու ճանապարհով:Нет описания.

Իսկ սա ենթադրում է աշխատատեղերի ստեղծում, ներդրումներ, հավել յալ ֆինանսական հոսքեր պետական բյուջե: «2017 թվականին կառավարության ընդունած որոշումը դարձավ արևային էներգիայի շուկայի զարգացման խթանը: Այդ որոշումը համակարգում էր արևային կայանների տեղադրումը՝ ով կարող է տեղադրել, որքան, ինչ պայմաններով դրանք պետք է միացվեն ՀԷՑին, ինչ պարտավորություններ ունի ՀԷՑ-ը և մի շարք այլ հարցեր: Յուրաքանչյուրը, ով ունի բնակարան, սեփական բիզնես և այլն, կարող է տեղադրել արևային կայան և այն միացել ՀԷՑ-ին:

Այսինքն՝ յուրաքանչյուրը հնարավորություն ստացավ արևային կայան տեղադրելու և իր տարեկան ծախսը արևային կայանի միջոցով զրոյացնելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «SolarOn» ընկերության մարկետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը՝ անդրադառնալով մեր երկրում արևային էներգիայի ոլորտի զարգացման պատմությանը: Նշում է՝ «SolarOn» ընկերությունն այս շուկա է մուտք գործել 2017 թվականին: «Հիմնադրի՝ Արթուր Ալավերդյանի կողմից իրականացվել է բավականին լուրջ ներդրում: Իտալական աշխարհահռչակ կազմակերպությունների հոսքագծերով հիմնվել է արտադրություն, որն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին:Нет описания.

Մենք կարողանում ենք մեր գործունեությունը համապատասխանեցնել միջազգային միտումներին: Իսկ վերջերս էլ 515 Վտ հզորությամբ արևային վահանակների արտադրություն սկսեցինք: Պարոն Ալավերդյանի կողմից շատ է կարևորվում Հայաստանում կազմակերպության հիմնումը, որը ենթադրում է մարդկային տեղական աշխատուժի օգտագործում: Այս շուկայում գործող կազմակերպությունների 99 տոկոսն արևային վահանակները ձեռք է բերում Չինաստանից, իսկ մեր ընկերության հիմնադիրը կարևորում է այն, որ արևային վահանակները լինեն հայկական արտադրության»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ վահանակների տեղական արտադրության պարագայում խնդիրներ են ունենում՝ կապված մաքսատուրքերի հետ: «Հումքը և հոսքագծերը ներկրելուց խնդիրներ են առաջանում մաքսատուրքերի և ԱԱՀ-ի հետ կապված: Այլ երկրներից արևային վահանակների ներկրումը սպառողների համար ազատված է ավելացված արժեքի հարկից:

Սա չի գործում արտադրական հումքը և հոսքագծերը ներկրելու պարագայում: Պետք է ասել, որ վահանակների արտադրությունն ինքնին մատչելի չէ, գնում ենք բացառապես բարձր որակի հումք, իսկ այն ներկրելուց էլ բավականին բարձր հարկեր ենք վճարում: Այն, այսպես ասած, «արևային արտադրանք է», բայց հարկվում է, միևնույն ժամանակ արևային վահանակների ներկրումն ազատված է շատ հարկերից»,-ասում է Հայրապետյանը: Ընկերությունը շարունակելու է նորամուծություններ և շահավետ պայմաններ առաջարկել սպառողներին:

«Այս շուկայում ամբողջ աշխարհում մրցավազք է սկսվել հզորությունների հետևից: Հայաստանում էլ շուկան զարգանում է, և սպառողն ուշադրություն է դարձնում նաև վահանակների հզորությանը: Այդ էր նաև պատճառը, որ հիմնեցինք նոր տեսակի վահանակների արտադրությունը, որոնց հզորությունը 500 Վտ-ից ավելի է: Մենք իրականացնում էինք 380 Վտ հզորությամբ վահանակների արտադրություն և վաճառք, ինչն աշխարհում ընդունված ստանդարտ է: Բայց որոշեցինք այս ոլորտի համաշխարհային մրցավազքում, օգտագործելով հայկական արտադրության գործոնը, ստանալ 500 Վտից ավելի հզորություն ունեցող արևային վահանակներ:Нет описания.

Ուրախ ենք նաև նրա համար, որ մեր վահանակները, համեմատած արտասահմանյան անվանի վահանակների հետ, ունեն ավելի բարձր ՕԳԳ-ի տոկոս»,-նշում է ընկերության մարկետինգի ղեկավարը: Հայրապետյանը հավելում է՝ արևային վահանակների արտադրության ոլորտում իրենց ընկերության գործունեության երրորդ տարին է լրանում: «Ամեն տարի բազմապատիկ անգամով ավելանում է թե՛ շուկայի մեր մասնաբաժինը, թե՛ հաճախորդների թիվը: 2020 թվականին շատ լուրջ ծրագրեր ունեինք, որոնք բավականին շեղվեցին ուղեծրից՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գոհ ենք նրանից, ինչ ունենք այսօր: Նոր տեսակի վահանակների արտադրությունն արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Չլիներ կորոնավիրուսը, առաջընթացն ավելի մեծ էր լինելու»,-եզրափակում է Հայկ Հայրապետյանը:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ