Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչ... ԲԼՈԳ
Առավոտյան թշնամին կրկին հարվածել է նաև Շուշիին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր Զ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 31.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ Հաշվի առնելով ՀՀ տարածքի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին դաշնակցային հարաբերությունների շրջանակում աջակցություն ստանալու համար Առավոտյան թշնամին կրկին հարվածել է նաև Շուշիին Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են Այս գիշեր հայկական ուժերը ոչնչացրել են թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով Գրեթե վստահ եմ, որ թուրքադրբեջանահաբեկչական զինված խմբավորումները սպասում են եղանակային պայմանների վատթարացմանը. Փորձագետ Թուրքիայում եւ Հունաստանում երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 22 մարդ Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ» Մահացել է հայտնի դերասան Վասիլ Սարգսյանը Ի՞նչ նպատակ էր հետապն­դում «Ապարան» ջոկատի հրա­մանատար Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը. «Ժողովուրդ» Հայաստանը զսպող վահան է պանթուրքիզմի և նեոօսմանիզմի համար. «Հայաստանի Հանրապետություն» Ժնեւում Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով. «Հրապարակ» Մեր լուրերը խոսնակը հաստատեց. «Հրապարակ» Մենք պարտավոր ենք ապրել նաեւ նրանց փոխարեն ու հանուն նրանց. «Հրապարակ» Ինչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում. «Հրապարակ» Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կա ավելի քան 780 տուժած Կարծես կենդանու տեղ դրած լինեին. 85-ամյա հայ կինը՝ Ադրբեջանում իր նկատմամբ վերաբերմունքի մասին

Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է և նրանց նախապատրաստությունն ու հայտարարությունները հենց այս տրամաբանության մեջ են.Տիգրան Աբրահամյան

Past.am

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդակների, հնչող հայտարարությունների ու իրականացվող քայլերի հիմնական պատճառներին: Ըստ նրա՝ պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է և նրանց նախապատրաստությունն ու հայտարարությունները հենց այս տրամաբանության մեջ են։ Աբրահամյանի գրառումը՝ ստորև.

«Մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդակները, հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը երկու հիմնական պատճառ կարող են ունենալ։

Առաջին, Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է և նրանց նախապատրաստությունն ու հայտարարությունները հենց այս տրամաբանության մեջ են։

Երկրորդ, Տավուշում տեղի ունեցած զարգացումները, որոնք մի կողմից ամրագրեցին բանակցությունների փակուղային վիճակը, մյուս կողմից՝ դրանց հանգուցալուծման բացակայությունը երկու ելք է ենթադրում:

Վերադարձ բանակցությունների օրակարգ կամ անորոշ սահմանային սադրանքների կամ ռազմական գործողությունների ծավալում։

Եթե դիտարկենք բանակցությունների վերսկսման հանգամանքը, ապա այս տրամաբանության ներքո, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են մեծացնել ճնշումը, այդ թվում՝ պատերազմի շանտաժով, որպեսզի հասնեն իրենց համար ցանկալի զիջումների։

Կարճ ասած, այն ինչ տեղի է ունենում մեր շուրջ՝ Ադրբեջանում և Թուրքիայում, ենթադրում է, որ կամ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այս ամենն արվում է Հայաստանի վրա տոտալ ճնշումներ գործադրելու և բանակցությունների վերսկսման պարագայում զիջումներ կորզելու համար։

Նույնիսկ այն պարագայում, եթե ենթադրենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան բլեֆի են գնում՝ փորձելով Հայաստանից զիջումներ կորզել, ապա սա դեռ չի նշանակում, որ կարճ ժամանակ հետո, անհրաժեշտ զիջումները չստանալու պարագայում, Թուրքիայի և Ադրբեջանի միակ նպատակը չի դառնա խնդրի ռազմական ուղով լուծումը։

Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա, ինչը մեզ ստիպում է անհրաժեշտ մեխանիզմները գործի դնել»։

website by Sargssyan