Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂԻՂ. Իրավիճակը շփման գծում. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրու... ՎԻԴԵՈ
Ալիևը թվարկել է այն երկրները, որտեղից Բաքուն զենք է ձեռք բեր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհ... ԲԼՈԳ
Երևան, 25.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ֆրանսիան կարող է ներազդել Թուրքիայի վրա՝ նախաձեռնելով տնտեսական, ռազմատեխնոլոգիական պատժամիջոցներ. թուրքագետ ТОС-ին կրակեցինք ու կպավ, մի ուրիշ ուրախություն էր. ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյան Ամերիկյան «BGR Group» լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի հետ 6 ռազմագերու մասով Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. Aravot.am Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին Զինծառայողի ծնողի դրդմամբ լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան Որոշ տեղերում հակառակորդը ունեցել է նահանջ. խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ Մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են. որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ. Արծրուն Հովհաննիսյան ՈՒՂԻՂ. Իրավիճակը շփման գծում. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Էրդողանը Եվրոպայի «վերջն է կանխատեսել» Ադրբեջանցիները որպես զոհվածի տարածում են Արման Սարոյանի լուսանկարը, որը դեռ առաջնագծում չի եղել Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն Հրթիռակոծվել է Մարտունին ու Թաղավարդ համայնքը, ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտը Իրանը զինտեխիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. Azariha Ալիևը թվարկել է այն երկրները, որտեղից Բաքուն զենք է ձեռք բերում․ Le Figaro

Իմ տեսակը հանձնվողներից չէ․ Գրիշա Թամրազյանը խոսել է իր հրաժարականի պատճառների մասին

Past.am

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հրաժարականի պատճառներին:

«Հարգելի՜ հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն:

Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն:

Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում՝ ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով: Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018 թ.-ից:

Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ և պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է։

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պրոֆեսիոնալներին ում հետ բախտ ունեցա աշխատել վերջին երկու տարիների ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, բուհերի ռեկտորներին, կրթության բոլոր շահառուներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին և իմ շատ սիրելի սպորտսմեններին: Բոլորին ցանկանում են քաջ առողջություն և բեղմնավոր աշխատանք հանուն մեր պետության ապագայի և քաղաքացիների արժանապատիվ կյանքի»,-գրել է նախկին փոխնախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Գրիշա Թամրազյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, այն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել էր:

website by Sargssyan