Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ցավում ենք, որ Ադրբեջանը փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

ПОЛИТИКА

Past.am

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍԾՏՀ ԱԳՆԽ) ոչ պաշտոնական առցանց հանդիպմանը, որը կրում էր «Համագործակցության ամրապնդում COVID-19 համավարակից անդին՝ գործողությունների նորարարական գերակայությունների հստակեցում, որոնց հարկավոր է անդրադառնալ ՍԾՏՀԿ շրջանակներում» խորագիրը։

Հանդիպմանը, որը նախագահում էր ռումինական կողմը, մասնակցել  և ելույթով հանդես է են եկել ՍԾՏՀԿ անդամ երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Մոլդովայի ԱԳ նախարարները, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի, Ուկրաինայի փոխնախարարները, ինչպես նաև հրավիրյալ հյուրի կարգավիճակով Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեինը։

ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ մարտահրավերներին նշելով, որ երկրները ոչ միայն պետք է միավորեն ուժերը՝ կանխարգելելու, կանխելու և հակազդելու դրա տարածումն ու հետևանքները, այլև քայլեր ձեռնարկեն ՍԾՏՀԿ շրջանակներում կենսունակ և հեռանկարային համագործակցություն ստեղծելու ուղղությամբ:

ԱԳ նախարարը նշել է նաև, որ, հաշվի առնելով տարածաշրջանային նոր տնտեսական միտումները և հետպանդեմիկ շրջանում համաշխարհային տնտեսական վերափոխումները, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև ՍԾՏՀԿ 2012-ի տնտեսական օրակարգը, այն՝ նոր միտումներին և ավելի լայն համաշխարհային տնտեսական օրակարգին, ներառյալ՝ կայուն զարգացման նպատակներին համահունչ դարձնելու և, ի վերջո, ավելի ուժեղ և դինամիկ ինստիտուտի վերափոխելու համար: Նախարարի խոսքով՝ ՍԾՏՀԿ հետագա ամրապնդումը կարող է իրականացվել միայն համապարփակ և շարունակական բարեփոխումների գործընթացով, անդամ պետությունների հիմնավոր քաղաքական կամքի դրսևորմամբ: 

Նախարարն իր ելույթի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծել է նաև, որ ՍԾՏՀԿ-ն հիմնադրվել և նախագծվել է որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության և գործընկերության ֆորում և երկկողմ տարաձայնությունները գերքաղաքականացնելու և հակամարտությունների շուրջ կողմնակալ մոտեցումները Կազմակերպության օրակարգ մտցնելու փորձերը հակասում են Կազմակերպության Կանոնադրությանը, սկզբունքներին և չեն ծառայելու դրա նպատակին: 

«Խորապես ցավում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ-ն: Առանձնապես ցավալի է, որ վերջերս Ադրբեջանը միջազգային մշտական քարտուղարությանը փոխանցել է Կազմակերպության մեկ այլ անդամի՝ մեր հասցեին ուղղված անհիմն և ոչ փաստարկված մեղադրանքներ պարունակող գրություն: Մենք խստորեն դատապարտում ենք նման փորձերն ու գործելաոճը, որոնք միանգամայն անընդունելի են: Դա անարգանք է Կազմակերպության և վերջինիս անդամության սկզբունքների նկատմամբ:

Մինչ աշխարհի շատ ժողովուրդներ պայքարում էին համավարակի դեմ, հուլիսին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ՝ ակնհայտորեն ի ցույց դնելով, թե ինչու տվյալ անդամ պետությունը նախընտրեց ոչ միայն խոսքով, այլև գործողություններով չաջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային զինադադարի հաստատման կոչին: Ավելին, նույն անդամ պետությունը հրապարակավ սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանին: Այս անխոհեմ և անպատասխանատու գործելաոճը բացարձակապես անհամատեղելի է միջազգային իրավունքի և քաղաքակիրթ մարդկության հիմնական արժեքներին»:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ