Արմեն Փամբուխչյանը ստանձնեց պաշտոնը․ Ֆելիքս Ցոլակյանն այսօր նորանշանակ փոխնախարարին ներկայացրել է կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպես արդեն հայտնի էր ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Ցոլակյանն այնուհետ անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերին, համապատասխան հանձնարարականներ տվել կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումներին:
«Առավելագույն զգոնություն ցուցաբերեք, տարվա ցանկացած ժամանակահատվածում կարող ենք դեպքերի թվի ավելացում ունենալ:
Դուք միշտ պետք է պատրաստ լինեք ցանկացած խնդրի կատարմանը, իսկ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը: