Վլադիմիր Պուտինը հետևել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկրի Հարավային ռազմական շրջան է ժամանել՝ հետևելու Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանում իրականացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ պետության ղեկավարն ուղղաթիռով զորավարժարան է ժամանել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
«Զորավարժությունների հիմնական փուլի շրջանակներում Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Պակիստանի և Մյանմայի ռազմական զորամիավորումների հետ գրոհը հետ մղելու, պայմանական թշնամու ուժերին կրակային վնաս հասցնելու և հարձակման անցնելու մարզումներ են իրականացնում»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից։