Ինչպես տեղեկացնում  է in.reuters.com լրատվական գործակալությունը   Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուստաֆա Ադիբն այսօր հայտարարել է իր հրաժարականի և երկրի նոր կառավարությունը չձևավորվելու որոշման մասին:

Պաշտոնյան դիմելով ժողովրդին ներկայացրել է նաև հրաժարականի պատճառները։

«Հրաժարականիս պատճառն այն է, որ քաղաքական բլոկերը չեն կատարել պայմանս՝ չեն հրաժարվել կառավարության ձևավորման գործընթացի քաղաքականացումից»,-ասել է Ադիբը:

Ի դեպ, նշվում է, որ օգոստոսի 31-ին նշանակված Ադիբը փորձում էր կյանքի կոչել Ֆրանսիայի նախաձեռնությունը, այն է՝ միավորել քրիստոնյա և մուսուլման մասնագների, նրանց օգնությամբ նոր կառավարություն կձևավորեր ու երկիրը դուրս կբերեր վերջին տասնամյակների ամենախոր ճգնաժամից: