ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծում է շտապօգնության մեքենան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂԻՂ. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, «Հայաստան» հա... ՎԻԴԵՈ
Ադրբեջանցիների կողմից կառավարվող կեղծ էջը հերթական անգամ ապա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցու... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ Եսայան Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող իրենց դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում. ԱԳՆ Հունաստանը կդիմի ռազմական ուժի ընդդեմ Թուրքիայի, եթե վերջինս չհեռանա հունական կղզիներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նվիրատվությունների կրկնապատկման շարժում է նախաձեռնում Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. razm.info Վստահ եմ, որ կան դեպքեր, որ սմարթֆոնների կիրառությունից տուժել է զորքը. Արծրուն Հովհաննիսյան Թիկունքը պահողները. կամավորները քողարկող ցանցեր են պատրաստում առաջնագծի համար ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծում է շտապօգնության մեքենաները Սկսում ենք մի նոր շարժում, որն անվանել են «Համազգային շարժում 2․0». Հայկակ Արշամյան Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն` նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած. Հովհաննիսյան Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը ՈՒՂԻՂ. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի և Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի ճեպազրույցը Ադրբեջանցիների կողմից կառավարվող կեղծ էջը հերթական անգամ ապատեղեկատվություն և խուճապ է տարածում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ «Ամեն վայրկյան լարված վիճակ է». հրետանավորների առօրյան (տեսանյութ) «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա (տեսանյութ) ԱՄՆ-ն մտադիր է ՌԴ-ի եւ Չինաստանի ազդեցությանը հակազդել ամերիկյան զենքի վաճառքի միջոցով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն ընդգծում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման կարևորությունը Բաքվում հեղափոխություն է հասունանում. ինչից է վախենում Իլհամ Ալիևը Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ, պետք է պատրաստվենք երկարաժամկետ գործողությունների. Արայիկ Հարությունյան

Առողջապահության նախարարությունը համաձայնագիր է ստորագրել կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման համար

Past.am

ՀՀ Առողջապահության նախարարությունը Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը:

Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ:

Ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` COVAX FACILTY հիմնադրամի միջոցով։ Վերջինս վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը:

Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։ Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 ԱՄՆ դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։

Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։

Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը»։

website by Sargssyan