Today's Zaman թերթի նախկին խմբագիր Աբդուլլահ Բոզքուրթը Ստոկհոլմում հարձակման է ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտոկհոլմում երեք անհայտ անձ հարձակվել է թուրք լրագրողի, Today's Zaman փակ թերթի նախկին խմբագիր Աբդուլլահ Բոզքուրթի վրա:
Բոզքուրթը վնասվածքներ է ստացել գլխի, ձեռքի եւ ոտքերի շրջանում: Nordic Monitor-ին տված հարցազրույցում նա ասել է, որ չգիտի հարձակվողներին եւ նրանց դրդապատճառները, բայց կասկածում է, որ հարձակումը կապված է իր ռեպորտաժի հետ:
Ավելի վաղ իշխանամետ փորձագետ Զեմ Կուչուկը կոչ էր արել Թուրքիայի MIT ազգային հետախուզական գործակալությանը թիրախավորել Բոզքուրթին եւ մի քանի այլ անձանց` մեղադրելով նրանց իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապի մեջ, որին Անկարան մեղադրում է 2016-ին հեղաշրջման փորձի մեջ:
«Տեսնենք, թե ինչ կլինի, եթե ոչնչացնեք նրանցից մի քանիսին: Տեսնենք, թե նրանք ինչպես կվախենան»,- ասել էր Կուչուկը հունիսին կառավարամետ հեռուստաընկերության եթերում: