Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացի... ԲԼՈԳ
Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժի... ԲԼՈԳ
Հերթական խախտումը. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ո... ԲԼՈԳ
Երևան, 26.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից. այս պաշտոնում նշանակվել է Արման Մարալչյանը Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին «Իրականում մայրս ողջ գիշեր հորդորում էր չգնալ». Շուշիում պսակադրված զույգի բացառիկ հարցազրույցը Այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը. Իվետա Տոնոյան Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ. հայտարարություն «Մեր մտքերը, մեր աղոթքներն ու աջակցությունը ձեզ հետ են». բազմահազարանոց ավտոերթ՝ Կիպրոսում (լուսանկարներ) «Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած խոսքերը վկայում են, որ Թուրքիան գնալով հեռվանում է ԵՄ-ից»․ Սեբաստիան Կուրց Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. ԱՀ կառավարությունը ընդունել է Ռազմական դրության ժամանակ վարձատրության որոշում Էրդողանը մարտահրավեր է նետում իր հին ընկեր ու մրցակից Պուտինին Ավստրիան դադարեցնում է Թուրքիային տրամադրել «Bayraktar TB2» ԱԹՍ-ի վրա օգտագործվող պահեստամասերը Լիարժեք հրադադար հաստատելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը․ Սենոր Հասրաթյան Ռազմավարական խնդիրներ, քաղաքական նկատառումներ և ազգային շահեր. արդյո՞ք Իրանը միջամտում է ղարաբաղյան հակամարտությանը «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Պուտին. Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը սպառնում է Եվրոպային Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ. ՊԲ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Ալիևը հաստատել է, որ թուրքական F-16-երն իր երկրում են ու Թուրքիայի օգնությունն են Ադրբեջանին Հրետակոծված Ստեփանակերտը. նոր լուսանկարներ

Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության հողի վրա, ապօրինաբար կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ կատարված հանցագործությունների մասին. դատախազություն

Past.am

«2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, սկսել են լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ:
Օգտագործելով հրետանային, հրթիռային միջոցներ, ծանր զրահատեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ նրանց կողմից թիրախավորվել են ինչպես ԱՀ ՊԲ առաջապահ հենակետերը, ռազմական նշանակության օբյեկտները, այնպես էլ ԱՀ բնակավայրերը, խաղաղ քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները:
Այդ գործողությունների արդյունքում պատճառվել են մարդկային կորուստներ և վիրավորներ ինչպես ԱՀ քաղաքացիական անձանց, երեխաների, այնպես էլ զինվորական ծառայողների շրջանում, նյութական վնասներ են հասցվել անձանց տներին, բնակարաններին, շարժական և անշարժ գույքին, հասարակական, կրթական, ռազմական նշանակության շենք-շինություններին:
ՀՀ դատախազությունը ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված ռազմական ոտնձգության հենց սկզբից սերտ հաղորդակցություն և գործակցություն է ծավալել Արցախի Հանրապետության իրավասու մարմինների, մասնավորապես ԱՀ դատախազության հետ՝ ծավալելով քրեադատավարական գործընթացներ հանցավոր այդ գործողությունները քննության առարկա դարձնելու, քրեաիրավական գանահատականների արժանացնելու նպատակով:
Խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանցավոր ոտնձգությունները, Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, կատարվել և շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ:
ՀՀ և ԱՀ դատախազությունները շարունակում են համագործակցաբար, տեղեկատվության օպերատիվ փոխանակմամբ, իրավիճակի զարգացմանը զուգահեռ պատշաճ կերպով իրականացնել իրենց գործառույթները:
Քրեադաիրավական ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ դատախազության, նախաքննական մարմինների կողմից պարբերաբար կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն», ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:

website by Sargssyan