ՌԴ Պետդուման պատրաստվում է հանդես գալ Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչով
ՔԱՂԱՔԱԿԱՆՊետդուման մտադիր է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչով հանդես գալ՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդական աջակցություն ցուցաբերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար: Այս մասին հաղորդվում է Ստորին պալատի հայտարարության նախագծում, որ տեղադրված է էլեկտրոնային բազայում:
«Պետդուման հայտարարում է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում դիմակայության սրում թույլ չտալու անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չլինելու մասին:
Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարության տեքստում:
Բացի այդ, պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում՝ կապված ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հետ, որ հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը: