ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Աշ­խար­հը խիստ մոտ է եղել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը առա­ջար­կում է ձև­ա­վո­րել նա­խադպ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տա­վուշ­ցի­նե­րը ևս Ար­ցա­խի կող­քին են. ամեն մի նույ­նիսկ փ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղ... ԲԼՈԳ
«Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պար­տա­վոր է կանգ­նեց­նել Էր­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 27.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երևան-Գյումրի ճանապարհին քաղաքացիներն արգելում են թուրքական բեռնատարների շարժը Վիրավոր վիճակում կրակի տակից դուրս է բերել 50-ից ավելի վիրավորների. Այդ պահին շտապօգնության մեքենան ևս խոցված է եղել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը «ԼՂ-ի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի երկուստեք համաձայնությունը»․ Պեսկով Հրապարակվել են հակառակորդի կողմից Հայաստանի սահմանի թիրախավորման կադրերը Իրավիճակը ՀՀ հարավային սահմանին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Աշ­խար­հը խիստ մոտ է եղել հա­մաշ­խար­հա­յին մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մին.«Փաստ» Մեր հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը շարունակում է ապշեցնել իր բացառիկ տեսակով, նա իր անձնական ավտոմեքենան նվիրում է բանակին․ Արծրուն Հովհաննիսյան (լուսանկարներ) Ադրբեջանում ունենք գերի ընկած 17 զինծառայող, ևս 2-ի տվյալները ճշտվում են ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը առա­ջար­կում է ձև­ա­վո­րել նա­խադպ­րո­ցա­կան այ­լընտ­րան­քա­յին կրթա­կան հաս­տա­տու­թյուն­ներ․«Փաստ» Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 35 հերոսների անունները Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր Թշնամին Հայաստանի հարավային ուղղությամբ օգտագործում է ԱԹՍ-ներ. Հայաստանի սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների Տա­վուշ­ցի­նե­րը ևս Ար­ցա­խի կող­քին են. ամեն մի նույ­նիսկ փոքր օգ­նու­թյու­նը շատ կա­րև­որ է․«Փաստ» Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին ԱԱԾ-ն պետական դավաճանության ու լրտեսության դեպքեր է բացահայտել. ԱԱԾ տնօրենի տեղակալ Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ․ կան վիրավորներ․ ՊՆ մամուլի խոսնակ

Փաշինյան. Թուրքիայի բարձրաստիճան զինվորականներն Ադրբեջանում են

 

Թուրք բարձրաստիճան զինվորականներն Ադրբեջանում են եւ նույնիսկ մասնակցում են հակամարտության գոտում հանրապետության ստորաբաժանումների կառավարմանը: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր ռմբակոծել է Հայաստանի գյուղերը, իսկ օգոստոսի 27-ին Արցախի խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվել ադրբեջանցի, այսօր էլ թուրք զինվորականների կողմից: Նրանք հրետանի եւ համազարկային կրակի համակարգ են կիրառել: Ցավոք, ունենք զոհեր ոչ միայն զինծառայողների, այլ նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասաց նա:  

 

Փաշինյանն ընդգծեց, որ Թուրքիան ներգրավված է այս գործընթացում. «Թուրքիան փաստացի ներգրավված է այս գործընթացում: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ռազմական հրամանատարներն ու բարձրաստիճան զինվորականները գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում, իսկ տեղ-տեղ նույնիսկ ռազմական գործողություններ են ղեկավարում: Մեկ այլ կարեւոր հանգամանք՝ միջազգային մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Սիրիայում եւ տեղափոխում է նրանց Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին»:

 

Նրա խոսքերով, Հայաստանը տեղեկություններ ունի, որ թուրքական բանակի ստորաբաժանումները Նախիջեւանում են:

 

Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում եւ պահանջի, որ նա հեռանա Հարավային Կովկասից: «Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ագրեսիան, դատապարտի Թուրքիայի գործողությունները եւ պահանջի, որ Թուրքիան ընդհանրապես հեռանա տարածաշրջանից: Թուրքիան ղարաբաղյան հակամարտության մեջ ավելի լայն ներգրավվելու եւ Նախիջեւան զորքեր մտցնելու պատրվակ է փնտրում, չնայած մեր տեղեկություններով՝ այնտեղ արդեն կան թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ»,- ասաց նա: ս

 

website by Sargssyan