ՈՒՂԻՂ. Իրավիճակը ռազմաճակատում. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Թշնամու հրետակոծության արդյունքում Մարտունու շրջանի Հերհեր գ... ԲԼՈԳ
Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչ... ԲԼՈԳ
Առավոտյան թշնամին կրկին հարվածել է նաև Շուշիին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 31.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բերձորի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները ետ են շպրտվել` թողնելով ավելի քան 50-100 դի Մինչև չլինեն վերիֆիկացիայի հստակ մեխանիզմներ, որևէ հրադադար տեղի ունենալ չի կարող. ՊՆ Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում ՈՒՂԻՂ. Իրավիճակը ռազմաճակատում. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել Միջազգային կառույցները կտեղեկացվեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակի կիրառման մասին. ՀՀ ՄԻՊ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը. ՊՆ Ֆոսֆորային ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ. «Զինուժ» մեդիայի անդրադարձը Ռազմաճակատում վիրավորված զինծառայողը հայրենասիրական երգ է երգում հիվանդասենյակում ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից Ադրբեջանա-թուրքական տանդեմը, Մերձավոր արևելքից ժամանած վարձու ահաբեկիչների օժանդակությամբ, շարունակում է ոտնձգությունները մեր Հայրենքի նկատմամբ Ադրբեջանը ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ (տեսանյութ) Կմեկնե՞ն Մոսկվա, թե՞ ոչ... Կանադայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է Կեղծիք՝ մանկամտության մակարդակի (տեսանյութ) Վարչապետի դիմումին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն ասել է «ԱՅՈ»՝ բոլոր կետերով. Ռուբեն Ռուբինյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին ՊԲ-ի քաջարի մարտիկները գրավել են բարձունքը, խոցել 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ. Վաստակել են «Արիության համար» մեդալներ Երբ հարցերն ավելի խոսուն են պատասխաններից. գերմանական ADR-ի լրագրողն Ալիևին ստիպել է խոսել ցավոտ թեմաներից Պատգամավորները պատերազմից հետո պարգևավճար չեն ստացել և չեն ստանալու. Բաբկեն Թունյան

Այսօր եւս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվեց. մենք վերցրել ենք նախկինում կորցրած որոշ դիրքեր.Արթուր Սարգսյան

Այսօր եւս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցին հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Ավելին, ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ եւ վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. հիմնականում Հյուսիսային եւ Հարավային ուղղություններով։ Ամբողջ գիշերվա եւ ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ՝ ամբողջ ճակատում՝ բոլոր ուղղություններով. հատկապես լարված է եղել Հյուսիսային եւ Հարավային ուղղությունները»,- ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Նա շեշտեց, որ հակառակորդը օրերին կրած անահաջողությունների հետ չհամակերպվելով՝ այսօր եւս օգտագործել է իր ամբողջ զինանոցը. «Եւ գիշերվա եւ ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանետ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպռազինությունը»։

Արթուր Սարգսյանն ասաց, որ հակառակորդը օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները, փորձել է գրավել մեր մարտակարգեր, սակայն այս անգամ եւս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքին եւ փորձել ամրանալ նախկին դիրքերում։

ՊԲ հրամանատարի տեղակալը նշեց, որ հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ. «Այս անգամ կրելով պարտություն, նա որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը»։

Արթուր Սարգսյանը ընդգծեց, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները՝ բոլոր ուղղություններով։

«Հերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում՝ հակառակորդը փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչության բնակավայրերին, այդ թվում՝ Վարդենիսին՝ հրթիռային հարվածները, որի ընթացքում տուժել էր նաեւ խաղաղ ազգաբնակչությունը։ Վանդալիզմի այդ դրսեւորումները միայն ամրապնդել են մեր հայրենիքի պաշտպանի վճռականությունը եւ հայ զինվորի ոգին։ Այսօր եւս մեր զինվորը ցուցադրեց իր անկոտրում կամքը, վճռականությունը եւ փայլուն կերպով կատարեց իր առջեւ դրված մարտական խնդիրները»,- ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

website by Sargssyan