ՈՒՂԻՂ. Իրավիճակը ռազմաճակատում. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Թշնամու հրետակոծության արդյունքում Մարտունու շրջանի Հերհեր գ... ԲԼՈԳ
Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչ... ԲԼՈԳ
Առավոտյան թշնամին կրկին հարվածել է նաև Շուշիին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 31.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բերձորի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները ետ են շպրտվել` թողնելով ավելի քան 50-100 դի Մինչև չլինեն վերիֆիկացիայի հստակ մեխանիզմներ, որևէ հրադադար տեղի ունենալ չի կարող. ՊՆ Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում ՈՒՂԻՂ. Իրավիճակը ռազմաճակատում. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել Միջազգային կառույցները կտեղեկացվեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակի կիրառման մասին. ՀՀ ՄԻՊ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը. ՊՆ Ֆոսֆորային ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ. «Զինուժ» մեդիայի անդրադարձը Ռազմաճակատում վիրավորված զինծառայողը հայրենասիրական երգ է երգում հիվանդասենյակում ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից Ադրբեջանա-թուրքական տանդեմը, Մերձավոր արևելքից ժամանած վարձու ահաբեկիչների օժանդակությամբ, շարունակում է ոտնձգությունները մեր Հայրենքի նկատմամբ Ադրբեջանը ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ (տեսանյութ) Կմեկնե՞ն Մոսկվա, թե՞ ոչ... Կանադայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է Կեղծիք՝ մանկամտության մակարդակի (տեսանյութ) Վարչապետի դիմումին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն ասել է «ԱՅՈ»՝ բոլոր կետերով. Ռուբեն Ռուբինյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին ՊԲ-ի քաջարի մարտիկները գրավել են բարձունքը, խոցել 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ. Վաստակել են «Արիության համար» մեդալներ Երբ հարցերն ավելի խոսուն են պատասխաններից. գերմանական ADR-ի լրագրողն Ալիևին ստիպել է խոսել ցավոտ թեմաներից Պատգամավորները պատերազմից հետո պարգևավճար չեն ստացել և չեն ստանալու. Բաբկեն Թունյան

«Դու էլ գնա՛, մասնակցի՛ր պատերազմին, մի փամփուշտ ավել կկրակենք». Փայլանին սպառնում են

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել էր արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու և հայերին ուղղված ատելության խոսքով Թուրքիայում բնակվող հայերին թիրախավորելու համար: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Փայլանի այս հայտարարությունները բացասական արձագանք են գտել սոցցանցերի թուրք  օգտատերերի և իշխող ու աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում: 

Մինչդեռ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, պնդում էր, թե իբր իր երկրում թույլ չեն տա, որ ինչ-որ անձինք սոցցանցերում կամ որևէ այլ հարթակներում Թուրքիայի հայ քաղաքացիներին սպառնան կամ հետապնդեն։ Նման արարքները Չելիքն անվանել էր սադրանք, որը վարկաբեկում է նաև Թուրքիային։

Չնայած խոսնակի՝ իրականությանը չհամապատասխանող խոստումներին՝ շատերը արդեն իսկ սպառնալիքներ են հնչեցնում հայ պատգամավորի հասցեին՝ նրան անվանելով Թուրքիայի թշնամի:

 

Twitter-ում թուրք օգտատերերից Իսմայիլ Օքը գրել է.

«Չգիտեմ՝ Գարո ես, թե՝ խեղկատակ, բայց մեր երկրում ապրելով հանդերձ դավաճանում ես: Նույնիսկ այն օդը, որը դու այս երկրում շնչում ես, թող Ձեզ հարամ լինի: Քանի Հայաստանում պատերազմ է ու նաև քո աջակցությունը վայելող PKK-ականներից 3000 հոգի գնացել են այնտեղ (խմբ. Հայաստան), դու էլ գնա մասնակցիր, իսկ մենք էլ մի փամփուշտ ավել կկրակենք»:

 

Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Այշե Քեշիրը Twitter-ում անդրադառնալով Փայլանի գրառումներին, գրել է. «Կարծում եմ Կարո Փայլանը մոռացել է, որ Թուրքիայի խորհրդարանի անդամ է»:

Նախօրեին Օմեր Չելիքը Twitter-ում անդրադառնալով Թուրքիայում հայերի դեմ սպառնալիքներին, մասնավորապես գրել էր. «Շարունակելու ենք ընդդիմանալ անիրավ և անօրինական այդ գործողությանը», որը  ըստ նրա՝ սադրանք է:  

website by Sargssyan