Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մենք մեր տանն ենք ու հավերժ այստեղ ենք լինելու». Սամվել Խալաթյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Հայկական զինուժն արդեն չորրորդ օրն է՝ շարունակում է հաղթական հարվածներ հակառակորդի մարդկային ուժի և զինտեխնիկայի ուղղությամբ: Զինվորների մարտական ոգին բարձր է, թիկունքում բոլորս համոզված ենք՝ արդեն հաղթել ենք:

Դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանը նշում է՝ ճակատագրով ենք դատապարտված ժամանակ առ ժամանակ կենաց և մահու պայքար մղել:

«Պատերազմ է: Շահն ու աշխարհակալության ժանտ էությունը ժողովրդավարության, մարդասիրության զգեստներով պաճուճած աշխարհի մի անկյունում, այնտեղ, ուր հազար և ավելի տարի է, ինչ հնագույն, փոքրաթիվ, քաղաքակիրթ մի ժողովուրդ հանուն իր ապրելու իրավունքի գոյապայքարի մեջ է, դարձյալ պատերազմ է: Քոչվոր, դիվային ցեղի թափթփուկները, թիկունք և օգնական ունենալով իրենց սնող արնաբերան Գորշ գայլին, դարձյալ հայաջինջ նկրտումներ ունեն: Իսկ մարդասիրության կեղծ զգեստներով պաճուճված աշխարհը կուրացել ու խլացել է: «Մարդասեր» հեռավորների վարքն արտառոց չէ, նրանց միշտ կանխիկ շահն է հետաքրքրել: Նրանց նավերը երբեք մեր լեռների վրա չեն բարձրացել: Բայց երբ կուրացել ու խլացել են անգամ նրանք, ովքեր բարեկամ են ձևանում, որոնց իսկ շահից չի բխում մեր պարտությունը, քանզի առանց մեզ՝ խաղաղասեր, տոկուն բնիկներիս, իրենք կհայտնվեն Մեծ Թուրանի երախում, լուրջ մտորելու տեղիք է տալիս: Նրանք, մարաղ մտած, սպասում են, թե այս մահուկենաց կռվում ո՞վ-ո՞ւմ, ինչքա՞ն, որպեսզի հետո որոշեն՝ ումից ինչքան:

Մենք ճակատագրով ենք դատապարտված ժամանակ առ ժամանակ կենաց և մահու պայքար մղել: Մենք գնալու տեղ չունենք: Սա մեր Սուրբ հայրենիքի մասունքված մասն է, որտեղ անթեղել ենք մեր հազարամյակների պատմությունն ու մշակույթի կենարար այն պաշարը, որոնցից սնվել են տասնյակ հնագույն ցեղեր ու ժողովուրդներ: Այստեղ են մեր նախնիների մասունքները, այստեղ են մեր զավակների օրորոցները, մենք մեր տանն ենք ու հավերժ այստեղ ենք լինելու:

Մենք ճակատագրով ենք դատապարտված գոյապայքարել ու հաղթել: Եվ կհաղթե՛նք: Մաքառումով կհաղթենք, ցավալի կորուստներով կհաղթենք, ապրելով, գոյատևելով կհաղթենք, քանզի այս հազարամյա գոյապայքարի ներկայիս դրվագը սոսկ երկու ազգի միջև սանձազերծված զինամարտ չէ, այլ՝ մարդկության արյան ծարավ գազաններին միայնակ դիմագրավող դյուցազունի կռիվ:

Ուստի, զա՛րկ գազանին, հայ զինվոր, զարկ, բազկիդ մատաղ լինեմ: Մի սպասիր ու չընկճվես, թե՝ հեռավորների ու մոտավորների նավերը չեն բարձանում մեր լեռները: Մեր Սուրբ լեռան՝ Արարատի վրա, խարիսխ է գցվում այն ժամանակ, երբ համայն մարդկությանն է փրկել պետք: Դու այդ Սուրբ լեռան պաշտպանն ես, զա՛րկ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Խալաթյանը:

Լուսինե Առաքելյան

Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր