Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ուժի կիրառումը չի կարող հանգեցնել խնդրի կարգավորման. Քննարկում Ավստրիայի խորհրդարանի հանձնաժողովում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ավստրիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում սեպտեմբերի 29-ին անցկացվել են քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին։ «Արմենպրես»ի հաղորդմամբ, հանձնաժողովի անդամներին իրավիճակի վերաբերյալ զեկուցել է Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

Նախարարը շեշտել է դեէսկալացիայի «հրատապ անհրաժեշտությունը»: Նա տեղեկացրել է, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում նույնպես կոչ է արել դադարեցնել բոլոր մարտերը շփման գծի երկայնքով և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Նախարար Շալլենբերգն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամն ապացուցում է, թե որքան արագ կարող է լարվածությունը վերածվել թեժ հակամարտության: «Լարվածությունը պետք է նվազեցվի խոսքով և գործով»,-նշել է արտգործնախարարը՝ նկատի ունենալով տարածաշրջանի բոլոր դերակատարներին:

Նախարարի զեկույցին հետևած քննարկումների ժամանակ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի անդամները։ Մասնավորապես, հանձնաժողովի փոխնախագահ ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Ռայնհոլդ Լոպատկան ուշադրություն է հրավիրել Թուրքիայի դերին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դիտավորյալ սրելու մեջ:

FPÖ/Ավստրիայի ազատական կուսակցության անունից խոսել է պատգամավոր Աքսել Կասեգգերը, ով Թուրքիային բնութագրել է որպես տարածաշրջանում անկարգություններ հրահրող գործոն, և մեկ անգամ ևս կրկնել իր խմբակցության կոչը ԵՄ-ին՝ վերջնական խզել Անկարայի հետ անդամակցության բանակցությունները:

FPÖ-ի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ, պատգամավոր Լեո Կոհլբաուերն ասել է, որ ակնկալում է, որ Եվրամիությունը կմիջամտի Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա զինված հարձակման հարցում: Ըստ Կոհլբաուերի, թուրք բռնակալ Էրդողանը պետք է ԵՄ կողմից կարգի հրավիրվի և պատժվի, եթե անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը Ադրբեջանին: «Թուրքիան, ըստ երևույթին, այստեղ նոր հնարավորություն է տեսնում իր կողմից ատելի հայերին ոչնչացնելու համար», – նշել է Կոհլբաուերը՝ հիշեցնելով 1915-16 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումը:

Կոհլբաուերը իսլամական Ադրբեջանի ագրեսիան համարում է տարածաշրջանը իսլամականացնելու նոր փորձ, որի զոհ կարող է դառնալ քրիստոնյա Հայաստանը, իսկ Էրդողանի աջակցությունն Ադրբեջանին անակնկալ չէ: Կոհլբաուերը կոչ է արել ԵՄ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել` մարդկային կյանքերը փրկելու և տառապանքներից խուսափելու համար:

Պատգամավորի խոսքով, ԵՄ-ն այժմ պետք է մի կողմից միջամտի և միջնորդի հակամարտող կողմերի միջև, մյուս կողմից անհապաղ ստիպի թուրք բռնապետին խիստ պատժամիջոցների սպառնալիքով հրաժարվել իր նկրտումներից: «Եթե Էրդողանը ցանկանում է ցույց տալ Եվրոպային, թե որքան վճռական ու հզոր է, ապա Եվրոպան այժմ պետք է Էրդողանին ցույց տա, որ ինքն ավելի վճռական է ու հզոր: Շատ հաճախ ենք մենք զիջում Թուրքիային», – ասել է Կոհլբաուերը՝ անդրադառնալով նաև Վիեննայի Ֆավորիտեն թաղամասում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական բախումներին, որոնք, ըստ պատգամավորի, հրահրվել և կազմակերպվել էին Ավստրիայում թուրքական կազմակերպությունների կողմից:

Կանաչների խմբակցության ղեկավարի տեղակալ, կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի խոսնակ Եվա Էռնստ-Ձիձիչի կարծիքով, ուժի կիրառումը չի կարող հանգեցնել խնդրի վերջնական կարգավորման։ «Ուժի կիրառումը վստահաբար սխալ միջոց է այս հակամարտության համար վերջնական լուծում գտնելու համար, որը տասնամյակներ շարունակ մարում և կրկին բռնկվում է», – նշել է նա։ Եվա Էռնստ-Ձիձիչը նույնպես քննադատել է Թուրքիային՝ ռազմատենչ հռետորաբանության և, ըստ շրջանառվող լուրերի, Սիրիայից ջիհադիստ վարձկաններ Ադրբեջան ուղարկելու համար։ Էռնստ-Ձիձիչն անհապաղ հրադադարի և տարիներ շարունակ լարված հակամարտության հարցում միջազգային միջնորդության կոչ է արել: «Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և փոխարենը օգտվեն միջազգային միջնորդական առաջարկներից», – նշել է Էռնստ-Ձիձիչը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով նույնպես կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել մարտերը, և ԵԱՀԿ միջնորդական ձևաչափին: «Մենք կաջակցենք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ցանկացած նախաձեռնությանը` լուծել այս երկարատև հակամարտությունը, սակայն երկարաժամկետ հեռանկարում հաջողության կարելի է հասնել միայն, եթե երկու կողմերն էլ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և պատրաստ լինեն նաև տարածքային զիջումների: Առանց միջազգային միջնորդության, ես ներկայումս չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են երկու պատերազմող կողմերը դուրս գալ խառնաշփոթ իրավիճակից: Հետևաբար, մենք պետք է միջազգային մակարդակով արագ առաջ շարժվենք և սկսենք խաղաղության լուրջ գործընթաց, հակառակ դեպքում արյունահեղությունը հավերժ կշարունակվի», – ասել է պատգամավորը:

Եվա Էռնստ-Ձիձիչը նշել է նաև, որ «այս իրավիճակում Թուրքիայի նախագահ Էրդողանը չպետք է «կրակի վրա յուղ լցնի» և դրանով է՛լ ավելի թեժացնի հակամարտությունը: Խոսքը մարդկային կյանքի մասին է, որն ավելին է, քան ներգրավված մեծ ուժերի խաղերը»: Ըստ պատգամավորի, Ռուսաստանն այստեղ նույնպես կարող է պատասխանատու դերակատարում ունենալ:

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար