Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կան ուղղություններ, որոնք մեր կողմից կարող են կիրառվել ընդհանուր շահերի համատեքստում». քաղաքագետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերջին երկու օրերի միջազգային արձագանքները մի քանի խմբի է բաժանում։

Ընդգծելով նախ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հանդիպման մասին՝ Past.am-ի hետ զրույցում նա շեշտեց. «Ինչպես կանխատեսել էի, որևէ բանաձև չընդունվեց, ընդամենը հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ ԱՄՆ-ից դեռ որևէ նոր բան չկա վերջին մեկ-երկու օրերի ընթացքում, բացի նրանից, որ կոնգրեսականներն են բավականին ակտիվ և կոչ են անում Թուրքիային ու Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից։ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներն են երեկ գիշեր խոսել, քննարկվել է  եռանախագահների մակարդակով հայտարարություն տարածելու հարցը։ Կարծում եմ՝ մոտակա օրերին արդեն եռանախագահ պետությունների ղեկավարների կողմից հայտարարություն կտարածվի։ Իրանի արձագանքն էր բավականին հետաքրքիր։ Իրանը հայտարարեց, որ չի հանդուրժի զինված խմբավորումների և ահաբեկիչների գոյությունն իր սահմաններին։ Սա չափազանց կարևոր հայտարարություն էր, որովհետև ակնհայտ է, թե ով է տեղակայում գրոհայիններ և զինյալներ շփման գծի երկայնքով»։

Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ, մեծ հաշվով, ոչ ոքի համար նորություն չէր թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունն ու նաև նախապատրաստական աշխատանքները։

«Այս տանդեմն ակտիվ գործակցել է տասնամյակներ շարունակ՝ համագործակցության բոլոր հնարավոր ուղղություններով։ Բացի այդ, նախապատրատվել են հենց նման սցենարների համար։ Պատահական չէ նաև այն, որ կան շատ լուրջ տեղեկություններ ու ապացույցներ, որ Թուրքիան ուղիղ և ուղղակի ներգրավվածություն ունի։ Թուրք գեներալները նստած են ադրբեջանական շտաբներում, այդ թվում՝ նաև ռազմաօդային ուժերի շտաբներում։ Այնպես որ, այն, ինչ այսօր կա, թուրք ադրբեջանական տանդեմի ամբողջական և իրական դեմքն է»,-ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով դիվանագիտական դաշտում հետագա անհրաժեշտ քայլերի մասին, Ս. Սարգսյանը շեշտեց. «Առաջին հերթին պետք է շարադրել մեր և գերտերությունների ընդհանուր շահերն այս կոնֆլիկտի մեջ։ Այսինքն, ակնհայտ է, թե Իրանի հետ ինչ կոնֆլիկտներ կան, ակնհայտ է, թե Ռուսաստանի համար ինչպիսի խնդիրներ կան։ Այդ խնդրներն ակնառու են նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար։ Բնականաբար, խոսքն առաջին հերթին Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավվածությունն ու ներկայությունն է  մեր, ինչպես նաև Իրանի սահմաններին։ Սա լարվածության բարձրացման տեսանկյունից լուրջ մտահոգության տեղիք է տալու ամբողջ տարածաշրջանում։ Սա չի բխում նաև Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ-ի շահերից։ Այնպես որ, կան ուղղություններ, որոնք մեր կողմից կարող են կիրառվել ընդհանուր շահերի համատեքստում»։

 

Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)