Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արցախյան բանակը կարևոր առաքելություն է կատարում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում

АНАЛИТИКА

Past.am

21-րդ դարում մարդկության առջև ծառացած խնդիրներից մեկը միջազգային ահաբեկչությունն է, որի արդյունքում լինում են ոչ միայն մարդկային և նյութական կորուստներ, այլև ոչնչացվում են հոգևոր և մշակութային արժեքները, հարվածի տակ է դրվում երկրների անվտանգությունը։

 Միջազգային ահաբեկչությունը ուղղված է ինչպես առանձին երկրների, այնպես էլ ողջ մարդկության դեմ։ Այդ իսկ պատճառով ներկայումս միջազգային համագործակցության կարևորագույն տարրերից մեկը վերաբերում է հենց միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։

 Նույնիսկ այն դեպքում, երբ աշխարհի տարբեր երկրների միջև խորը հակասություններ են նկատվում, նրանք պահպանում են համագործակցային ուղղությունները ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Օրինակ, երբ Ուկրաինայի հակամարտության և Ղրիմի՝ ՌԴ կազմ ներառվելու պատճառով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հասան իրենց պատմական նվազագույնին և պատժամիջոցներ սահմանվեցին Ռուսաստանի նկատմամբ, միևնույն է, ահաբեկչության դեմ պայքարի հարցում այս երկու երկրների միջև փոխգործակցությունը չդադարեց։

 Մարդկությունը Իսլամական պետության օրինակով տեսավ, թե ինչպիսի չարիք կարող է իրենից ներկայացնել միջազգային ահաբեկչության ինստիտուցիոնալացումը, երբ Իրաքում ու Սիրիայում այդ զինված իսլամիստական խմբավորումը էթնիկ և կրոնական զտումներ իրականացրեց, ոչնչացրեց հոգևոր և մշակութային արժեքները։

 Միևնույն ժամանակ, կան երկրներ, որոնք իրենց քաղաքական և տնտեսական շահերի համար փորձում են օգտագործել ահաբեկչությունը և շատ դեպքերում դառնալ անգամ միջազգային ահաբեկչության արտահանողներ։ Այդպիսի երկրների շարքում շարքում կարելի է դասել Թուրքիային, որը ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո պայքարում էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ, իսկ ԻՊ-ի հետ հաճախ համագործակցում։

 Թուրքիան ԻՊ իսլամիստներին քողարկված աջակցություն էր տրամադրում, իսկ դրա փոխարեն գրոհայիններից էժան նավթ էր ստանում, քանի որ գրոհայինները կարողացել էին զբաղեցրել նավթով հարուստ շրջաններ։ Թուրքիայի և ԻՊ-ի համագործակցության մասին մեկ անգամ չէ, որ մամուլում գրվել է կամ դրա մասին փաստեր են ներկայացվել։

 Սակայն ԻՊ-ի ոչնչացումից հետո էլ Թուրքիան շարունակում է իր շահերի համար օգտագործել գրոհայիններին։ Անկարան իսլամիստական զինյալներից խմբավորումներ է ձևավորում, որոնք կռվում են Սիրիայի կառավարության դեմ կամ էլ Աֆրիկայում մասնակցում են Լիբիայի քաղաքացիական պատերազմին և պաշտպանում Թուրքիայի շահերը։

 Իսկ վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից և Լիբիայից գրոհայինների է հավաքագրում և ուղղարկում Ադրբեջան, որպեսզի մասնակցեն Արցախի դեմ ռազմական գործողություններին։ Եվ չնայած Թուրքիան և Ադրբեջանը հերքում են հակամարտության գոտում գրոհայինների մասնակցության փաստը, այնուամենայնիվ դրանց վերաբերյալ անհերքելի ապացույցներ գոյություն ունեն, ինչի մասին արդեն պաշտոնական մակարդակով սկսեցին խոսել Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն:

 Իսկ փորձը ցույց է տալիս, որ գրոհայինները ոչ միայն տարածաշրջանային անկայունության ստեղծման գործոն են, այլև գլոբալ անվտանգության լուրջ սպառնալիք։ Եվ փաստորեն ստացվում է, որ արցախյան բանակը ինչպես դիմակայում է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիային, այնպես էլ կատարում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կարևոր առաքելությունը։

Արտակ Գալստյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ