Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջան-Իսրայել զենքի առևտրի ծավալների գնահատումներ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Ընդհանուր առմամբ.

Հայտնի է՝ Ադրբեջանի պարզունակ տնտեսությունը շարունակում է իրենից ներկայացնել նավթի և գազի գերարդյունահանում, խորացող քաղաքական անկայունությամբ և աշխարհաքաղաքական ռիսկերով: Մասնավորապես, 2019թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 48,05 միլիարդ ԱՄՆ դոլար, որի 37 տոկոսը բաժին է ընկնում նավթի և գազի արտահանմանը: Արտահանումը կազմել է 19,5 միլիարդ, որից 17,8 միլիարդ ԱՄՆ դոլարը (91 տոկոսը) նավթն ու գազն են:

Ի դեպ, ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են: Իսկ այդ երկրի ղեկավարի կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմներն էապես բարձրացնում են դրանց կայուն և անվտանգ շահագործման ռիսկերը:

Ադրբեջան-Իսրայել արտաքին առևտրի գնահատումներ.

Հատկապես վերջին տարիներին ներկայացվել են հիմնավոր տեղեկություններ և բազմաթիվ փաստեր առ այն, որ Ադրբեջանն իր նավթադոլարներով մեծաքանակ զենք ու զինամթերք է գնում Իսրայելից: Իհարկե, անհնար է լիարժեք հաշվարկել այդ մատակարարումների իրական ծավալները:

Բնականաբար, այս տեղեկատվությունը գաղտնի է: Դրա մի մասը հրապարակային է դառնում, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվում է հայկական երկու հանրապետությունների վրա և սադրում է մարտական գործողություններ:

Իսկ հայկական զինված ուժերը ոչնչացնում են թշնամու կողմից կիրառվող զինատեսակները, այդ թվում՝ իսրայելականը, և դրանք դարձնում են նաև հայտնի վիճակագրություն: Սա հատկապես վերաբերում է 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմներին:

Ադրբեջանա-իսրայելական զենքի առևտրի ընդհանուր ծավալների գնահատման տեսանկյունից հատկանշական որոշ փաստեր հայտնի են դառնում Ադրբեջանի արտաքին առևտրի ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների ուսումնասիրության արդյունքում:

Այս նպատակով հատուկ առանձնացվել են 2014-2019թթ. համապատասխան ցուցանիշները (աղբյուրը՝https://tradingeconomics.com/azerbaijan):

Ադրբեջանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում Իսրայելն ամենամեծ ծավալն ունեցող՝ երրորդ երկիրն է: Եվ գրեթե ամբողջությամբ արտահանվում է նավթամթերք: 2019թ. Իսրայելին բաժին է ընկել Ադրբեջանի արտահանման 7 տոկոսը:

Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում Իսրայելը 40-րդ տեղում է, որի բաժինը կազմել է Ադրբեջանի ներմուծման ընդամենը 0,32 տոկոսը: Դեպի Իսրայել արտահանման տեսակարար կշիռը 22 անգամ գերազանցում է Իսրայելից ներմուծման տեսակարար կշռին:

Ավելին, 2014-2019թթ. դեպի Իսրայել Ադրբեջանի արտահանումը 40 անգամ գերազանցել է Իսրայելից ներմուծմանը: Ի դեպ, այս ժամանակահատվածում Ադրբեջանի ընդհանուր արտահանումը ընդամենը 25-30 տոկոսով է գերազանցել ընդհանուր ներմուծմանը: Օրինակ՝ 2019թ. այս ցուցանիշը կազմել է 30 տոկոս:

Ամփոփում 1.

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում բերված ցուցանիշներով Իսրայելի հետ համադրելի երկրներ չկան: Նաև՝ այս շեղումները տնտեսագիտական առումով պարադոքս են:

Սա հնարավոր է բացատրել հետևյալով. արտահանման և ներմուծման այս ահռելի տարբերությունը չի երևում հրապարակային վիճակագրությամբ և դա բաժին է ընկնում Իսրայելից Ադրբեջանին զենքի ու զինամթերքի մատակարարմանը:

Հատկանշական փաստեր.

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող երկու տարիներին՝ 2014-2015թթ., դեպի Իսրայել Ադրբեջանի տարեկան միջին արտահանումը կազմել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար: Պատերազմին հաջորդող երկու տարիներին՝ 2016-2017թթ., տարեկան միջին արտահանումը նվազել է երկու անգամ: Դրանից հետո, թշնամու և իր բարեկամ Թուրքիայի օրերս սանձազերծած պատերազմին նախորդող երկու տարիներին՝ 2018-2019թթ., դեպի Իսրայել ադրբեջանական նավթի արտահանումը նորից աճել է նույն չափով՝ երկու անգամ:

Ի՞նչ է ստացվում: Ե՛վ 2016թ., և՛ 2020թ. պատերազմներից առաջ Ադրբեջանը երկու տարի կրկնապատկել է դեպի Իսրայել իր նավթի արտահանումը՝ դիմացը ներկրելով իսրայելական լրացուցիչ զենք ու զինամթերք:

Տնտեսական գործոններով անհնար է բացատրել այն, որ Իսրայելում պարբերաբար կրկնապատկվում է ադրբեջանական նավթի պահանջարկը՝ վերջինիս կողմից պատերազմ սանձազերծելուց առաջ: Դրանից հետո նույն չափով կրճատվում է՝ մինչև հաջորդ պատերազմին նախապատրաստվելը:

Իրականում Ադրբեջանը նախապատրաստվել է պատերազմներին՝ ինտենսիվ կուտակելով նաև իսրայելական զենքն ու զինամթերքը:

Սակայն պարտվել է ու պարտվում է իր սանձազերծած պատերազմներում:

Ամփոփում 2.

Նախապատերազմյան ժամանակահատվածներում՝ 2014-2015թթ. և 2018-2019թթ., Իսրայելից Ադրբեջանին լրացուցիչ մատակարարվել է առնվազն 2,6 միլիարդ (տարեկան առնվազն 650 միլիոն) ԱՄՆ դոլարիզենք ու զինամթերք:

2014-2019թթ. Ադրբեջանին իսրայելական զենքի և զինամթերքի ընդհանուր մատակարարումը գնահատվում է շուրջ 6,5 միլիարդ ԱՄՆ դոլար (տարեկան՝ ավելի, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար):

Ամփոփում 3.

Շարունակվող և պարբերաբար թռիչքաձև աճող այս մահաբեր առևտրի տնտեսական օգուտները՝ ադրբեջանական նավթադոլարներով արտահայտված, բաժին են հասնում Իսրայելին

Թշնամի պետության թերզարգացած նավթահեն տնտեսության և դրա վրա իր կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմների հետևանքների գնահատումները լինելու են շարունակական և առավել խորքային:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին