«Ադրբեջան անունով պետությունն արդեն քաղաքական բուտաֆորիա է». Սարո Սարոյան
ԲԼՈԳԿարող եմ վստահ արձանագրել, որ Ադրբեջանում Գյանջա անունով քաղաք այլեւս չկա, քանզի քաղաքը մեր հարվածներից հետո արագ դատարկվում է այս ժամերին: Միայն Նարիման Նարիմանովի պողոտայի ամբողջ երկայնքով մինչեւ Սուլեյման Ռահիմովի փողոց ընկած հսկա տարածքը ուժեղ ռմբահարման է ենթարկվել ըստ warmap մասնագիտացված կայքի գծանշման: Գյանջայում եւս մեկ մեծ հարվածի օջախ կա դեպի ալյումինի գործարան ընկած հատվածում: Նաեւ Գյանջայում այլեւս չկա օդանավակայան, այն հողին է հավասարեցվել րոպեներ առաջ: Երեկ արդեն մեր բանակը հողին էր հավասարեցրել Շամխորի եւ Մինգեչաուրի ջրամբարից հարավ ընկած ռազմական օդանավակայանները, դրանք այլեւս անպիտան են օգտագործման համար: Բացի այդ, եւս մի քանի ռազմաբազաներ են ոչնչացվել հեռահար ռմբահարման հետեւանքով Եվլախից արեւմուտք ընկած հատվածում: Դրանցից մեկը երեկ մեր ՊՆ պաշտոնապես հաղորդած տեսաերիզում երեւում է սնկի պես բարձրացող հեկտարներ վերցնող պայթյունի տեսքով: Այս ամենը տեղեկացնում եմ ըստ բաց աղբյուրների: Սրա ռազմաքաղաքական հետեւանքների մասին կգրեմ մի քիչ ուշ: Ամեն դեպքում Ադրբեջան անունով պետությունն արդեն վստահ կարելի է ասել, որ քաղաքական բուտաֆորիա է: Թե ինչ պետք է անեն դրա հետ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կախված է մեզանից: