Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Էրդողանը կարգադրել է Ալիեւին պատերազմ հայտարարել Հայաստանին. New Europe

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լոկալ հակամարտությունը լիովին կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի Կասպից տարածաշրջանի մեծ թվով երկրների մասնակցությամբ: Իսկապես, բացի Ադրբեջանից, խաղի մեջ կարող է մտնել Հայաստանն ու Թուրքիան, Ռուսաստանն ու Թուրքմենստանը, գրում է New Europe պորտալը:

Թուրքիան բախվում է էլ ավելի լուրջ, քան երբեւէ, ներքին տնտեսական խնդիրների, ինչպես նաեւ զարգացող միջազգային մեկուսացման հետ խոշոր արեւմտյան գերտերությունների՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից:

Վերջին տասնյամյակում ամեն գնով իշխանությունը պահելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ավտորիտար ռեժիմ, որն աստիճանաբար վերածվում է դիկտատուրայի, ինչը քայքայել է տնտեսությունն ու ընկղմել երկիրը տնտեսական սկանդալների մեջ, որոնց մեջ մասնակցել են հիմնականում նախագահի ընտանիքի հարազատներն ու բարեկամները: իրական խնդիրներից հասարակական կարծիքը շեղելու համար Էրդողանը ներքաշվել է պատերազմի մեջ Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ նաեւ Հայաստանում, ինչպես նաեւ փորձել է հրահրել պոտենցիալ պատերազմ Հունաստանի եւ Կիպրոսի դեմ՝ պահանջելով հորատման իրավունք Էգեյան ծովի որոշ շրջաներում, որոնք, համաձայն գործող միջազգային համաձայնագրերի, չեն պատկանում Թուրքիային:

Հարկ է նշել, որ Թուրքիան ընդլայնել է ռազմական ներկայությունը ռազմաբազաներով հետեւյալ երկրներում.

Ալբանիա. 20-250 զինծառայող Բլյորի ռազմածովային բազայում, 2 ֆրեգատով:

Ադրբեջան. Գիզիլ Շերգ ռազմական քաղաքում շենքեր եւ կառույցներ, եւ մեկ օդակայան, որը տեղակայված է Գաձի Զեյնալաբդին գյուղում:

Իրաք. 2000-հոգանոց բազա: Բացի այդ, ավելի քան 20 ռազմական եւ հետախուզական բազա երկու նահանգներում՝ Իրաքյան Քրդստանի Էրբիրում եւ Դախուքում:

Լիբիա. Ալ Վաթիայում, Միթիգում եւ Միուրաթում ավիաբազա, ի լրումն՝ Զվարում:

Հյուսիսային Կիպրոս. ընդհանուր առմամբ 30 000 թուրք զինվորական:

Քաթար. 5000 մարդուց բաղկացած բազա:

Սոմալի. ԹՅՈՒՐՔՍՈՄ ճամբար 200 մարդ անձնակազմով (կարող է ավելանալ մինչեւ 1000):

Սիրիա. բազաներ Էլ Բաբեում, Էր Ռաիում, Ախթարինում եւ Ւարաբլուսում առնվազն 5000 հոգի անձնակազմով: Ստեղծվել են նոր բազաներ Աթմայում եւ Դարաթ Իզայում:

Սակայն կործանման սարսափի եւ Ֆեթուլա Գյուլենի ուրվականի պայմաններում Էրդողանը պետք է հնարի ներքին թշնամիներ՝ որպես իշխանությունը պահպանելու միակ միջոց: Այդ պայմաններում Վաշինգտոնը տրամադրված է չափավոր քննադատության, քանի որ Թուրքիան շարունակում է անդամակցել ՆԱՏՕ-ին:

ԵՄ-ն, թեպետ նրա տարածքները գտնվում են Թուրքիայի կողմից ուղիղ սպառնալիքի տակ, նույնպես պահպանում է չափավոր քննադատություն, սակայն ունի հստակ դիրքորոշում Գերմանիայի ճնշման ներքո: Գերմանիայում բնակվում է շուրջ հինգ միլիոն մահմեդական, որոնք  երբեք չեն ինտեգրվել գերմանական հասարակության մեջ: Նրանք բոլորը եղել են Անկարայի հսկողության տակ, լավ կազմակերպված, նրանք ունեն հազարավոր մզկիթներ, իսլամական մշակութային կենտրոններ, դպրոցներ եւ գետո, եւ Գերմանիայի կառավարությունը չունի ո՛չ ուժ, ո՛չ վճռականություն դիմադրել մշտական թուրքական շանտաժին:

Քանի որ Թուրքիան, չնայած մեղմ ձեւակերպման, ԵՄ ճնշման ներքո ստիպված էր նվազեցնել թշնամական վերաբերմունքը ԵՄ երկու անդամ երկրների՝ Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ, եւ սկսել բանակցություններ իմպուլսը պահելու համար, Էրդողանը կարգադրել է Իլհամ Ալիեւին պատերազմ հայտարարել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով:

Ադրբեջանն առավել պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ եւ կոչված է կարեւոր դեր խաղալ Անկարայի հետագա պլաններում, որոնք նախատեսում են իսլամական միության ստեղծում:  Այն որոշված է որպես ինքնատիպ ՆԱՏՕ մահմեդական աշխարհում, որը կպաշտպանի ամբողջ աշխարհի մահմեդականների շահերը, եւ դրա առաջին թիրախը կլինի Եվրոպայի իսլամացումը:

Թուրքիան խորապես համակրանք է տածում Ադրբեջանի նախագահի վարչակազմի հետ, ինչը բացատրվում է նավթագազային ոլորտում եւ խողովակաշարերի սեկտորներում տարբեր գործարքներով: Նույն այդ համատեքստում Էրդողանը կարգադրել է Ալիեւին պատերազմ հայտարարել Արցախին, եւ պատահական չէ, որ հայ զինվորականները գտնում են ներարկիչներ եւ օփիոիդներ սպանված ադրբեջանցի զինվորների գրպաններում. տակտիկա, որը սովորաբար կիրառվում է Լիբիայում թուրքական բանակի կողմից:

Կասպից տարածաշրջանը տեղանք է, որտեղ դեռեւս դրսեւորվում են Ռուսաստանի ամենալուրջ շահերը: Բացի Իրանից, բոլոր մյուս երկրներն այդ տարածաշրջանում եղել են խորհրդային հանրապետություններ խորն արմատներ ունեցող ռուսական շահերով:

Ուստի, եթե հաղթի Ադրբեջանը, նա կպարտվի, քանի որ Ռուսաստանը կօգտվի առիթից բոլորին ցույց տալու՝ ով է գլխավոր խաղացողը Կասպից շրջանում:

Ռուսաստանին արգելել են թռիչքներ կատարել Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով Հայաստանին օգնելու համար, սակայն դա չի կարող խանգարել Մոսկվային միջամտել եւ վերածել սահմանամերձ հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի, երբ նա անհրաժեշտ համարի դա:

Այդ շրջանում վաղեմի չլուծված հարցերից մեկն է Բաքվի մերձակայքում նավթային աշտարակի համար Թուրքմենստանի հավակնությունները: Նավթային աշտարակը տեղակայված է Բաքվից մի քանի մղոն հեռավորության վրա դեպի Թուրքմենստան եւ, համաձայն Բաքվի, գտնվում է Ադրբեջանի տարածքային ջրերում: Սակայն Աշխաբադը պնդում է, որ քանի որ Կասպից ծովն իրականում լիճ է, Ապշերոնի թերակղզին, որը հարում է լիճը, իրավունք չունի կոնտինենտալ շելֆի, ուստի նավթային աշտարակը գտնվում է Թուրքմենստանի տարածքային ջրերում: Հաշվի առնելով, որ ռուսները հսկում են թուրքմենական նավթի եւ գազի ամբողջ միջազգային առեւտուրը, բարդ չէ պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ Կասպից տարածաշրջանում տեւական հակամարտության դեպքում:

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին